Սեպտեմբերին կբացվի՞

08/07/2010

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը երեկ հայտարարել է, թե հնարավոր է` սեպտեմբերին Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը, բայց` ժամանակավորապես: Ըստ նրա` սահմանի բացումը կարող է համընկնել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին ու եկեղեցու գմբեթին խաչի տեղադրմանը: Ռ. Կիրակոսյանի հավաստմամբ` նման կերպ Անկարան կպատասխանի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին: «Իհարկե, Թուրքիայի նոր ծրագրերը համաձայնեցված չեն Ադրբեջանի հետ: Բայց Հայաստանի ֆուտբոլային դիվանագիտության հիմնական ձեռքբերումը դարձավ այն, որ հզոր հարված հասցրեց «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին եւ թուրք-ադրբեջանական տանդեմին: Ով իրականում տուժել է Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունից, ոչ թե Ռոբերտ անունով մարդն է՝ ՀՀ նախկին նախագահը, այլ Ադրբեջանը»,- հայտարարել է Կիրակոսյանը: