Այդ տղան չի հասկանում

08/07/2010

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունները չեն բխում Ադրբեջանի շահերից, ինչի ապացույցը Ալիեւի հայտարարություններն են։ Երեկ նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: «Ադրբեջանի նախագահը դարձյալ փորձում է վարժապետություն անել: Այդ տղան չի հասկանում, որ պատմության ցանկացած խեղաթյուրում բումերանգի պես հարվածելու է իրեն»,- հավելել է Մելիքյանը` կարեւորելով ԱՄՆ պետքարտուղարի կողմից Ադրբեջանում հնչեցրած հայտարարությունը, թե ԱՄՆ-ը չի լուծի Ղարաբաղյան հիմնախնդիրը, եւ որ այն պետք է խաղաղ ճանապարհով լուծեն կողմերը: