քաղաքականություն

Անհրաժեշտ, բայց ոչ բավարար

08.07.2010

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 5-ին Հայաստան կատարած այցի ընթացքում ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Սակայն, ցավոք, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած մամլո հաղորդագրության մեջ այդ այցը ներկայացվեց որպես «մասնավոր»: Միացյալ Նահանգների պաշտոնյաները նման բնութագրում կիրառելով՝ փորձեցին կանխել թուրքական կառավարության կողմից ցանկացած բացասական արձագանք: Իմ կարծիքով, Պետքարտուղարությունը սխալ ձեւով դասավորեց պետքարտուղար …

կարդալ ավելին

Թուրքական քարոզարշավ, մաս 2-րդ

08.07.2010

Ախթամարի եկեղեցին դարձյալ շահարկվում է Ընթերցողները հավանաբար հիշում են, որ 2007թ. Թուրքիայի կառավարությունը ձեռնամուխ եղավ միջազգային հրապարակային մի ճարպիկ հնարքի, երբ վերանորոգեց ու որպես թանգարան վերաբացեց Վանա լճի Ախթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Այդ ժամանակ Թուրքիան ամեն ինչ արեց բացման արարողությանը ողջ աշխարհի հայերին ներգրավելու համար: Թուրքական իշխանությունները չէին թաքցնում, որ իրենց բուն …

կարդալ ավելին

Ինչպես վերացնել

05.07.2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ օրը Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի եւ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Բ. Սահակյանի հետ հանդիպումից հետո, որը տեւել է շուրջ երկու ժամ, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը եւ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ քննարկել են Սանկտ Պետերբուրգում …

կարդալ ավելին

Հաագան կմերժի՞

05.07.2010

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի կարծիքով` Հաագայի միջազգային դատարանը մերժելու է Հայ Ազգային կոնգրեսի հայցն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի: «Հայաստանի Հանրապետությունը Հաագայի փաստաթուղթը չի ստորագրել, եւ նրա իրավասությունը Հայաստանի վրա չի տարածվում»,- ասել է Արմեն Հարությունյանը:

կարդալ ավելին

Թերթ չեն կարդում

05.07.2010

«Հայ պետպաշտոնյաների մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն կարդում թերթեր, չեն ծանոթանում ՄԱԿ Անվտանգության խորհրդի, Եվրախորհրդարանի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի բանաձեւերին, համանախագահող երկրների նախագահների հայտարարություններին, որտեղ սեւով սպիտակի վրա նշվում են ադրբեջանական գրավյալ տարածքների փաստերը»: Երեկ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը` մեկնաբանելով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, թե` «Ադրբեջանը պետք …

կարդալ ավելին

Դիմելու են

05.07.2010

Ադրբեջանի պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի` հուլիսի 6-10-ը Օսլոյում կայանալիք 19-րդ նստաշրջանում բարձրացնելու է հուլիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորի մարմինը վերադարձնելու հարցը: «Մենք կդիմենք մեր օտարերկրյա գործընկերներին՝ այդ հարցում օժանդակության համար»,- երեկ հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան:

կարդալ ավելին

Ազատ են արձակել

05.07.2010

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ է արձակվել Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը: Դատարանի նման որոշումը անակնկալ է եղել նույնիսկ Դավթի համար: «Ժամը 2-ին բացեցին խցի դուռը, ասացին` արի պետի հետ հանդիպման: Նա ինձ ասաց, որ ազատ եմ, եւ խորհուրդ տվեց զգույշ լինել: Պատճառաբանությունը թղթում է գրված, որ գործի քննությունը …

կարդալ ավելին

Ապացուցելու խնդիր ունեին

05.07.2010

«Ինչպես տնտեսական ճգնաժամի ժամանակ համոզվեցինք, որ մենք չունենք աշխատող եւ ինտելեկտուալ կադրեր տնտեսական ոլորտում, այնպես էլ հասկացանք, որ 14 տարի առաջվա պատերազմը մեզ հետ է պահել ռազմական գործողությունների ժամանակ ադեկվատ պատասխանող ինտելեկտուալ ռազմական գործիչներից»,- մեկնաբանելով ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցած միջադեպերը, մեզ հետ զրույցում ասաց «Դեմպրոս» հ/կ նախագահ Էդվարդ Անտինյանը: Ըստ նրա` տեղի ունեցածը հայկական …

կարդալ ավելին

Խուճուճ ՕԵԿ

05.07.2010

ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը երեկ հաստատել է լուրերը, թե Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանը սեփական դիմումի համաձայն ընդունվել է «Օրինաց Երկիր» կուսակցություն: Հիշեցնենք, որ Մադաթյանի նկատմամբ 2004թ. քրեական գործ էր հարուցվել «պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու հատկանիշներով»: Նա 2004թ. դեկտեմբերի 6-ից 2005թ. հուլիսը` մինչեւ գործի քննության կասեցումը, հետախուզման մեջ էր, եւ …

կարդալ ավելին

Երեքն էլ խախտել են

05.07.2010

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի կարծիքով` թեեւ Հայաստանի Սահմանադրությամբ սահմանվում է բազմակարծություն, ազատ տնտեսական մրցակցություն, մարդու իրավունքները սահմանվում են որպես բարձրագույն արժեք, սակայն այսօր Սահմանադրության նորմերը խախտվում են, Հայաստանում ազատ տնտեսական մրցակցություն գոյություն չունի, գերիշխում են մենաշնորհները: Իսկ նման իրավիճակի մեղավորները, ըստ նրա` եւ՛ քաղաքացիական հասարակությունն է, եւ՛ իշխանությունը: «Պետք է ձերբազատվել օլիգարխիկ տնտեսական …

կարդալ ավելին

Ուղեգիծը որոշվում է Երեւանում

05.07.2010

ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը համոզված է, որ եթե հայկական կողմը շփման գծում իրեն պասիվ դրսեւորի, ապա չի բացառվում, որ ադրբեջանական կողմի ճնշումներն ավելանան: Խոսելով ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման մասին` Ա. Մելիքյանը երեկ նշեց, որ կատարվածում կա նաեւ հայկական կողմի մեղքը, սակայն մեղմացուցիչ հանգամանքն այն է, որ դիվերսիոն խմբի եւ հայ զինվորների ուժերի միջեւ …

կարդալ ավելին

«Միշտ պետք է պատրաստ լինենք անակնկալ հարձակմանը»

05.07.2010

Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հունիսի 18-ից սկսված եւ մինչ այսօր շարունակվող միջադեպերը վկայում են, որ այս պահին պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան երբեւէ: Այս կարծիքին է զինված հակամարտությունների ուսումնասիրության եւ միջազգային ռազմավարական հարաբերությունների հարցերով ճանաչված վերլուծաբան Ժերար Շալյանը: Վերջինս նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ գործող «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ է …

կարդալ ավելին

«Մենք դրդեցինք Ադրբեջանին»

05.07.2010

«Մեր այն իշխանավորները, որոնք ուզում էին իրենց ներկայացնել իբրեւ միանձնյա ղեկավար, ինչ-ինչ պատճառներով դուրս շպրտեցին, այլ կերպ ասած` աչքաթող արեցին փախստականներին ու նրանց խնդիրները»,- մեզ հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա կարծիքով, Ադրբեջանից վտարված հայ քաղաքացիների իրավունքներն անտեսված են թե՛ Հայաստանի եւ թե՛ ԼՂՀ իշխանությունների կողմից: «Փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունները պարբերաբար հայտարարություններ …

կարդալ ավելին

Կտան իր ուզած գումարը

05.07.2010

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել երկրի նախագահ Բարաք Օբամայի` Աֆղանստանում նոր ռազմավարության ֆինանսավորման օրինագծին, որը նախատեսում է լրացուցիչ 30.000 ամերիկացի զինծառայող ուղարկել այդ երկիր: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: ԱՄՆ նախագահը դեռ փետրվարին Կոնգրեսից խնդրել էր այդ նպատակով 33 մլրդ դոլար հատկացնել, սակայն Օբաման այդ գումարը դեռ չի ստանա, քանի որ Ներկայացուցիչների …

կարդալ ավելին

Միջադեպերը կարող են վնասել

05.07.2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի եւ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Բակո Սահակյանի հետ երկու ժամ տեւած հանդիպումից հետո ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը եւ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ քննարկել են Սանկտ Պետերբուրգում հունիսի 17-ին կայացած նախագահների …

կարդալ ավելին

Ի՞նչ կասի Քլինթոնը

05.07.2010

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սկսել է իր 5-օրյա շրջագայությունը Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներ: Սպասվում է, որ այս այցելությունների շարքը ցույց կտա նախկին առաջին լեդիի դիվանագիտական հմտությունները: Այս մասին իր հոդվածում գրում է «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Հիթեր Մայերը: Ադրբեջան Հուլիսի 3-ի երեկոյան Հիլարի Քլինթոնը կժամանի Ադրբեջան: Դա կլինի ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցելությունը 1992-ից ի …

կարդալ ավելին

Խուսափել է

05.07.2010

«Ինչպե՞ս իրեն կպահի Ռուսաստանը Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման դեպքում» հարցին ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը երեկ, ըստ էության` խուսափել է կոնկրետ պատասխանել. «Ես խորհրդարանի պատգամավոր եմ, որը վավերացրել է մի շարք փաստաթղթեր, գործնականում ՌԴ բոլոր պայմանագրերը: Այդ պայմանագրերից է Հավաքական անվտանգության պայմանագիրը, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված են ՌԴ ռազմաբազա եւ …

կարդալ ավելին

Չի հանդուրժում

05.07.2010

«Լավ կլինի Քլինթոնի գալը, եթե ես համոզված լինեմ, որ իր հետ խոսելու են պարզ, իրավական ու իրականության հետ կապ ունեցող լեզվով, այլ ոչ թե` ոչինչ չասող, անհասցե, անատամ»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: «Այդ լեզուն ստեղծում է նոր խութեր ու խոչընդոտներ, որոնք հետագա սերունդները պետք է հաղթահարեն: Այլեւս հնարավոր չէ հանդուրժել …

կարդալ ավելին

Հիլարի Քլինթոն. թանկարժեք բրենդ

05.07.2010

Երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարելիք այցի հետ կապում են հույսեր՝ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման կամ հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժի, պետք չէ մոռանալ, որ աշխարհում վաղուց արդեն գործում են խնդիրների լուծման շատ ավելի արդյունավետ ձեւեր, քան տարածաշրջանային այցերն են: Այսինքն` տիկին Քլինթոնի այցը, մասնավորապես Հայաստան, Ադրբեջան, ավելի շուտ ճանաչողական նշանակություն ունի անձամբ ԱՄՆ պետքարտուղարի համար եւ …

կարդալ ավելին

Նոր գիրք

05.07.2010

Ռուսաստանաբնակ հայտնի տնտեսագետ, ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը երեկ հանրության դատին է հանձնել իր նոր գիրքը, որը կոչվում է «Ռուսաստանի տնտեսությունը ճամփաբաժանի առաջ. հակաճգնաժամային տարածքի ընտրությունը»։ 5000 օրինակով տպագրված գիրքը ճգնաժամի մասին է։ Ինչպես գրում է academ.info-ն, Աբել Աղանբեգյանը համաշխարհային ճգնաժամի գլխավոր պատճառ համարում է տնտեսության երկու հատվածների՝ իրական արտադրության եւ ոչ նյութական շուկաների շեղումը։ Օրինակ, ճգնաժամի …

կարդալ ավելին