«Հայ պետպաշտոնյաների մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն կարդում թերթեր, չեն ծանոթանում ՄԱԿ Անվտանգության խորհրդի, Եվրախորհրդարանի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի բանաձեւերին, համանախագահող երկրների նախագահների հայտարարություններին, որտեղ սեւով սպիտակի վրա նշվում են ադրբեջանական գրավյալ տարածքների փաստերը»: Երեկ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը` մեկնաբանելով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, թե` «Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից»: «Ցավոք, այսօր Հայաստանի արտաքին քաղաքական ղեկավարությունում են մարդիկ, որոնք բավականին հեռու են ինչպես դիվանագիտությունից, այնպես էլ հենց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից: Երբ այսօր բանակցային գործընթացում նկատվում են որոշակի դրական շարժերի ուրվագծերը, նման հայտարարությունները անհամաձայնության մեջ են մտնում Հայաստանի ղեկավարության տեսակետի հետ»,- ասել է Պոլուխովը: