Դիմելու են

05/07/2010

Ադրբեջանի պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի` հուլիսի 6-10-ը Օսլոյում կայանալիք 19-րդ նստաշրջանում բարձրացնելու է հուլիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորի մարմինը վերադարձնելու հարցը: «Մենք կդիմենք մեր օտարերկրյա գործընկերներին՝ այդ հարցում օժանդակության համար»,- երեկ հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան: