ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը երեկ հաստատել է լուրերը, թե Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանը սեփական դիմումի համաձայն ընդունվել է «Օրինաց Երկիր» կուսակցություն: Հիշեցնենք, որ Մադաթյանի նկատմամբ 2004թ. քրեական գործ էր հարուցվել «պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու հատկանիշներով»: Նա 2004թ. դեկտեմբերի 6-ից 2005թ. հուլիսը` մինչեւ գործի քննության կասեցումը, հետախուզման մեջ էր, եւ վերջին մեկ տարին է հայրենիք վերադարձել: