Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հոկտեմբերի 3-14-ը մեկնելու է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Շրջագայության շրջանակներում Յովանովիչը կլինի Ֆիլադելֆիայում, Դետրոյտում, Սան Ֆրանցիսկոյում եւ Լոս Անջելեսում: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ընթացիկ գործընթացները Հայաստանում, հայ-ամերիկյան հարաբերությունները, նաեւ Հայաստանին Վաշինգտոնի հատկացնելիք օգնության հարցերը: Դեսպանը կհանդիպի երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, նաեւ` հայ հոգեւորականների հետ:
կարդալ ավելինԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նախօրեին կայացած ասուլիսում հայտարարել էր, թե «կառավարության հակաճգնաժամային ծրագիրը գործի մեջ է եւ տալիս է իր էական արդյունքները»: Առաջին հայացքից թվում է, թե տարօրինակ ոչինչ չկա: Անկախ իրականությունից` արդյունքներ կա՞ն, թե՞ ոչ, Վ.Այվազյանը հենց այդպես էլ պետք է ասեր, որովհետեւ նա իշխանական մեծամասնության ներկայացուցիչ է: Այն մեծամասնության, որի կազմում …
կարդալ ավելին«Բարգավաճ Հայաստան» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների միջեւ տարաձայնություններ չկան, կա պայքար, կա աշխատանք, քաղաքական դաշտում իրենց դիրքերն ուժեղացնելու ձգտում»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` մեկնաբանելով ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առկա տարաձայնությունների մասին լուրերը: Նա քաղաքական ուժերին կոչ է արել ԲՀԿ-ին վերաբերող իրենց արտահայտությունների մեջ լինել կոռեկտ եւ զուսպ։ «Մենք մեր …
կարդալ ավելինՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին մարզային դպրոցներից կրկին ահազանգել են, որ մարզպետները չարաշահում են իրենց պաշտոնական լիազորությունները` պարտադրելով դպրոցների տնօրեններին՝ աշխատանքի ընդունել իրենց ուղարկած մարդկանց՝ ուսուցիչներից մինչեւ հավաքարարներ: Երեկ Ա. Բախշյանը ԶԼՄ-ներին «Հայաստանում մարզպետներն իրենց թագավոր են զգում» վերնագրով հաղորդագրություն է ուղարկել: «Ի գիտություն մարզպետների եւ բոլոր նրանց, ովքեր իրենց միջամտություններով խանգարում …
կարդալ ավելինԵրեկ Կովկասյան ինստիտուտում հրավիրված կլոր սեղանի ժամանակ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, տարածաշրջանային քաղաքականության եւ անվտանգության փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, թե «ռուսական քաղաքականությունը ներկայում տարածաշրջանում զբաղված է ամերիկյան քաղաքականության բացակայությամբ»: Ըստ նրա` այսօր Ռուսաստանը տարածաշրջանում ակտիվ է, ինչի պատճառը նաեւ հին մրցակիցների նահանջն է տարածաշրջանից: Իսկ ամերիկյան քաղաքականությունն, ըստ փորձագետի, այսօր Հարավային …
կարդալ ավելինՎերջին շրջանում ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը կրճատումներ է սկսել իր ղեկավարած գերատեսչությունում: Մեր տեղեկություններով՝ նախարարը ոչ պաշտոնապես նման հրահանգ է ստացել վարչապետ Տիգրան Սարգսյանից: Կրճատումները սկսվել են նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովագրության պետական ծառայությունում: Թեեւ աշխատակիցները դեռ աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցագիր չեն ստացել, սակայն ծառայության տարածքային մասնաճյուղերի շատ աշխատակիցների արդեն տեղեկացվել …
կարդալ ավելինՀոկտեմբերի 5-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվելու է նաեւ Հայաստանի հարցը: ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները պետք է ներկայացնեն, թե որքանով են ՀՀ իշխանությունները հետեւողական` ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւերի կատարման հարցում: Նիստի ընթացքում ելույթ է ունենալու նաեւ ԵԽ ԽՎ-ում ՀԱԿ-ի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, ով մեր թղթակցի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ …
կարդալ ավելինԹուրքիայի ԱԳ նախարարի օգնական Սելիմ Էները օրեր առաջ հայ լրագրողների հետ հանդիպելով՝ նկատել է, որ նոր Թուրքիան քաղաքական ասպարեզ է դուրս գալիս` աշխարհաքաղաքական բոլոր պրոցեսների ակտիվ մասնակիցը դառնալու նպատակով. «Մենք ավելի հավաք ու համարձակ ենք եւ այլեւս չենք սպասելու Ամերիկայի կամ Սովետի քայլերին, այլ` ինքնուրույն ենք գործելու»: Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելիս՝ թուրք դիվանագետը նշել …
կարդալ ավելինՍեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով, ԵԽ ԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության անդամ, ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը չի վերընտրվել: Թեեւ իր ընտրատարածքում իր կուսակցության քվեների թիվն ու տոկոսը ավելացել են, Լինդբլադը ոչ միայն չի վերընտրվել, այլեւ հանդիսանում է երկրորդ փոխանդամ: Այսինքն՝ վերընտրվելու համար անհրաժեշտ է, որ իր ընտրատարածքից ընտրված իր …
կարդալ ավելին«Եթե մենք իսկապես փորձեինք քայլեր ձեռնարկել ԲՀԿ-ն թուլացնելու համար, ԲՀԿ-ն իսկապես կթուլանար»,- երեկ հրավիրած ասուլիսում նման հայտարարություն է արել ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս այդ երկու կուսակցությունների միջեւ լարվածություն կա: Իսկ մեր թղթակցի հարցին, թե ՀՀԿ-ն կարո՞ղ է ԲՀԿ-ին թուլացնել, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը պատասխանել է, թե իր կուսակցությանը սպառնացող վտանգը …
կարդալ ավելինԱնցած ամիսներին հայկական բանակն ու բանակին առնչվող խնդիրները դարձել են հասարակական-քաղաքական դաշտում թերեւս ամենաշատ քննարկվող թեմաները: Ոմանք իրավացիորեն եւ ազնիվ մտահոգությամբ են քննադատում առկա արատավոր երեւույթները` արձանագրելով, որ այսպես շարունակվելու դեպքում դա կարող է իրական սպառնալիք դառնալ բանակի համար: Շատերն էլ, այդ թվում` եւ ընդդիմադիր, եւ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները, բանակում տեղի ունեցող երեւույթները քննարկում …
կարդալ ավելին«Եթե մենք իսկապես փորձեինք քայլեր ձեռնարկել ԲՀԿ-ն թուլացնելու համար, ԲՀԿ-ն իսկապես կթուլանար»,- երեկ ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` հավելելով, որ զարմացել է այդ լուրերը լսելով: «Ինքը մեր կոալիցիոն գործընկերն է, եւ մենք այդպիսի բաներ թույլ չենք տալիս մեզ: Մանր-մունր խոսակցություններ միշտ էլ լինում են ցանկացած կոալիցիայում: Պատկերացրեք` ՀԱԿ-ում ինչ է կատարվում, ամբողջ օրը տարաձայնություններ …
կարդալ ավելին– Ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում ՀՀ բանակում տեղի ունեցող իրադարձությունները` սկսած Չայլուի դեպքից՝ մինչեւ Youtube-ում տեղադրված հայտնի հոլովակը: – Չայլուի դեպքն, իրոք, արտառոց էր, եւ մեր բանակը թերացավ, բայց դրանից հետո, երբ երկրորդ խումբը փորձեց հատել շփման գիծը, հայկական ուժերն արդեն պատրաստված էին, կանխեցին դիվերսիոն-հետախուզական գործողությունը, եւ ադրբեջանական կողմը զոհեր ունեցավ: Այս դեպքից հետո …
կարդալ ավելինՀոկտեմբերի 5-ին, ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվելու է նաեւ Հայաստանի հարցը: ԵԽ ԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության անդամները, ի դեմս պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, կփորձեն հանձնաժողովի անդամներին համոզել, իբր 2008-ի Մարտի 1-ից հետո Հայաստանում էական դրական առաջընթաց է արձանագրվել: Որպես կանոն, նման դեպքերում խուսափելով քաղբանտարկյալների եւ Մարտի 1-ի զոհերի թեմայի մասին խոսելուց, նրանք ներկայացնում են, թե …
կարդալ ավելինՎերջին օրերին Հայաստանի քաղաքական դաշտում բոլորի ուշադրությունը սեւեռված է այն հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Արեւիկ Պետրոսյանի փոխարեն ում է առաջադրելու Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում: Եվ ԲՀԿ-ն այս առումով առայժմ իր վրա է վերցրել քաղաքական աշնան թեժությունն ապահովող ֆունկցիան: Բացի այդ, քննարկվում է նաեւ, թե այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ մյուս անդամների նման, իրե՞ն …
կարդալ ավելինԱղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչի չտեղադրման հարցը տարաբնույթ մեկնաբանություններ ստացավ: Խոսվում էր խաչի քաշի, տեղադրման ժամկետների, որոշումն ընդունելու լիազորության մասին: Պատարագի արարողության նախօրեին Անկարայում մենք («Հայնրիխ Բյոլի» ու «Հրանտ Դինքի» հիմնադրամների հրավերով Թուրքիա մեկնած լրագրողներս) հանդիպեցինք Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության հարցերով նախարարի օգնական Իսմեթ Յըլուզին, ով մեզ հետ զրույցում ասաց. «Խաչի տեղադրումն անհնարին է, …
կարդալ ավելինՄոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի եւ Ռուսաստանի իշխանությունների հակամարտության թեման քննարկելիության մակարդակով առաջնության դափնին թերեւս շուտ չի զիջի Ռուսաստանի քաղաքական կյանքի մյուս իրադարձություններին, իսկ հեռուստացույցների էկրաններին հնարավոր է հայտնվեն նոր «հետաքննություններ» նրա գործունեության կամ Լուժկովի տիկնոջ` Ելենա Բատուրինայի բիզնեսի մասին: Ի՞նչ է տեղի ունեցել քաղաքական խոշոր գործիչների միջեւ, եւ ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները. այս մասին …
կարդալ ավելինԱնվիճարկելի եւ բնական իրավունք Մարդկային հանրության զարգացման բարձրագույն ձեւը անկախ պետականությունն է։ Ցավոք սրտի, այսօրվա ազգերից շատերին չէ, որ տրվել է անկախության բաղձալի հնարավորությունը. շուրջ 20 ազգերից մեկին։ Մարդկային հանրությունն այսօր ավելի եռանդուն պայքարում է կենդանիների՝ փոկերի, կետերի, սպիտակ արջերի, քան՝ ազգերի պահպանության համար, ստորադասելով նրանց ինքնադրսեւորման, ինքնորոշման մարդկային իրավունքները։ Քաղաքական լուծումներում պետությունների տարածքային ամբողջատիրական …
կարդալ ավելինՍեպտեմբերի 21-ին սկսվել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Նյու Յորք: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, ՄԱԿ կենտրոնակայանում Նալբանդյանը մասնակցել եւ ելույթ է ունեցել 2000թ. ՄԱԿ-ի գագաթաժողովի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթաժողովին, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում այդ ուղղությամբ կատարած եւ ձեռնարկվելիք քայլերին ու արձանագրված առաջընթացին: Նա անդրադառնալով նաեւ անվտանգությանն առնչվող …
կարդալ ավելինՍեպտեմբերի 29-30-ը Երեւանում տեղի կունենա ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը: Ըստ Հայաստանի վերահսկիչ պալատի տարածած հաղորդագրության, նստաշրջանին կմասնակցեն նաեւ Լեհաստանի եւ Մերձբալթյան երեք պետությունների վերահսկիչ մարմինների ղեկավարները: Նստաշրջանի բացումից առաջ նախատեսված է մասնակիցների այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
կարդալ ավելին