քաղաքականություն

Բոլորը դեպի խորհրդարան

02.10.2010

Մոտալուտ ձմռան շեմին, երբ շարքային մարդկանց համար օրվա հացը, բնակարանի ջերմությունն ու առաջին անհրաժեշտության մթերքի թանկացման հեռանկարն արդեն լրջագույն խնդիրներ են, այնքան էլ հասկանալի չեն քաղաքական գործիչների աշխույժ եւ իրարամերժ վերլուծությունները կամ, ավելի ստույգ, վարկածները` ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին: Կուսակցականները, քաղաքականությամբ զբաղվող անհատները ձեւացնում են, թե հավատում են, որ մարդիկ ուշի ուշով հետեւում են իրենց …

կարդալ ավելին

Ճգնաժամը մնում է չլուծված

02.10.2010

«Հայաստանում առաջացած խորը քաղաքական ճգնաժամը, որը հետեւանք է 2008թ. նախագահական կեղծված ընտրությունների եւ այդ կեղծիքը բողոքարկող խաղաղ ցույցերի` մարտի 1-ի բռնի ցրման, մինչ այսօր, ավելի քան երկու տարի անց, շարունակում է մնալ չկարգավորված»,- ասված է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին հղած նամակում, որտեղ թվարկված են բոլոր այն խնդիրները, որոնք, ըստ …

կարդալ ավելին

Ընդունել է

02.10.2010

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ՝ պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստան-ԵՄ հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր: Կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի …

կարդալ ավելին

Պատվեր չկա՞

02.10.2010

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանում նոր քաղաքական ուժի ձեւավորման քաղաքական պատվեր չկա, իսկ նոր ուժի ձեւավորումը հասարակական պատվերի հիման վրա պետք է լինի: «Իսկ Հայաստանում քաղաքական ներկապնակն այնքան բազմազան է, որ ցանկացած գաղափարախոսություն առկա է այդ ներկապնակում»,- ասել է նա:

կարդալ ավելին

Դռները մի փակեք եւ լսեք

30.09.2010

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում ելույթի ժամանակ` անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին` կրկին նշեց իրենց պայմանը: Նրա ասելով` իրենց նպատակը ոչ միայն Հայաստանի, այլեւ` ամբողջ աշխարհի հայության հետ լավ հարաբերություններ ստեղծելն է. «Երկու ժողովուրդները մեկ հազարամյակ միասին ապրել են, եւ ոչ մի ռասիստական բաժանում չի եղել: Չի կարելի հայ-թուրքական անցյալի եւ Եվրոպայում հրեաների վերապրածների միջեւ …

կարդալ ավելին

Աջակցում է ստատուս-քվոյին

30.09.2010

«Սպիտակ տունն աջակցում է Մինսկի խմբին, բայց իրականում դա աջակցություն է ստատուս-քվոյին: Հնարավոր է, որ 15 տարի գործող Մինսկի խմբի հանդիպումները շարունակվեն նաեւ հետագայում»,- APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան, Հյուսիսային պետական համալսարանի դոցենտ Թոմաս Ամբրոսիոն: Նրա խոսքով, Սպիտակ տան հայտարարություններից բխում է, որ ԼՂՀ հարցը նրա համար գերակա է, սակայն, …

կարդալ ավելին

Աբսուրդ

30.09.2010

Պաշտոնական Բաքուն «աբսուրդ» է որակել Ֆլետչերի դպրոցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, թե` Մադրիդյան առաջարկների աշխատանքային տարբերակներից մեկը ընդունելով որոշակի բացառություններով` Ադրբեջանը, փաստացի, չի ընդունում դրանք: «Նման հայտարարություններով Երեւանին չի հաջողվի մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը: Դա մեծ աբսուրդ է, ես ցավում եմ, որ Էդվարդ Նալբանդյանը թեեւ հանդիսանում է արտգործնախարար, միջազգային հանրությանը խաբել նրան …

կարդալ ավելին

Նաեւ մյուս Գորանը

30.09.2010

Հոկտեմբերի 6-12-ը Իտալիայի Պալերմո քաղաքում տեղի է ունենալու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի ընթացքում կարող է փոխվել այդ կառույցում ԼՂՀ հարցով համազեկուցող Գորան Լենմարկերը: Բանն այն է, որ ինչպես ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինբլադը, Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրություններում պատգամավոր չի ընտրվել նաեւ Գորան Լենմարկերը: «ԼՂՀ-ի համար դա այն մարդն է, …

կարդալ ավելին

Սատարելու են

30.09.2010

ՀՀԿ-ն չի քննարկել, թե ինչպես է քվեարկելու ԱԺ փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Սամվել Բալասանյանի թեկնածությանը: Երեկ այս մասին «7 օր» կայքին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Հանրապետականն այդ հարցը չի էլ քննարկել, որովհետեւ կոալիցիոն հուշագրով ԱԺ փոխխոսնակի պաշտոնը ԲՀԿ-ինն է: Թե ԲՀԿ-ն ո՞ւմ կառաջադրի, կարծում եմ՝ ԲՀԿ-ի ներքին խնդիրն է: …

կարդալ ավելին

Բռնել-նստացնել

30.09.2010

ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը երեկ Երեւանում մեկնարկած ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանում հայտարարել է, որ մինչեւ 2012թ. մի շարք ստուգումներ են իրականացվելու, այդ թվում նաեւ՝ վերջերս ՀՀ ու ՌԴ նախագահների միջեւ կնքված առեւտրատնտեսական մի շարք պայմանավորվածությունների եւ ՌԴ-ի ռազմաբազայի գործունեության ու պահպանման, հիդրոէներգետիկայի բնագավառներում: Ըստ նրա` կոռուպցիոներներ կան թե՛ Հայաստանում, …

կարդալ ավելին

ՀԱԿ, Տե՞ր ես

30.09.2010

Քաղաքական ուժերն արդեն առանց ավելորդ ձեւականությունների՝ պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Եթե մինչեւ վերջերս գոնե հրապարակայնորեն ակտիվ էին միայն իշխանական կուսակցությունները, ապա երեկ նաեւ «Ժառանգությունը» առաջին հրապարակային քայլն արեց` չբացառելով 2012թ. խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի հետ միասնական դաշինքով հանդես գալու հնարավորությունը: Այդ մասին երեկ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը` հատուկ շեշտելով, թե դա …

կարդալ ավելին

Իսկ օրենքը կգործի՞ Իսպանիայի տարածքում

30.09.2010

Դեռեւս Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը «Շքեղության հարկի մասին» օրինագիծ էր հեղինակել: Օրինագիծն ԱԺ-ում չքննարկվեց, կառավարությունը մի շարք դիտողություններով բացասական եզրակացություն էր ներկայացրել: Վ.Դալլաքյանը որոշել է ներկայացնել օրինագծի լրամշակված տարբերակը, կառավարության հետ փոխհամաձայնության գալ եւ ներկայացնել երկուստեք ընդունելի նախագիծ: Հիշեցնենք, որ Վ.Դալլաքյանն առաջարկել էր, որ շքեղ, թանկարժեք շարժական եւ անշարժ գույքի համար …

կարդալ ավելին

Առաքելությունը սկանդալներ չի հայտաբերել

30.09.2010

– Պարոն Սաֆարյան, ինչո՞ւ համաձայն չեք այն կարծիքին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ հոկտեմբերի 4-14-ն ընկած ժամանակամիջոցում իրականացվող փաստահավաք առաքելությունը հայկական կողմի համար մտահոգիչ կարող է լինել: – Ես կասեմ նույնը, ինչ ասել եմ 2005թ. ԵԱՀԿ մեկ այլ առաքելության կապակցությամբ, որը ուսումնասիրում էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի բնակեցման խնդիրները: Նույն աղմկոտ առաքելությամբ եկան …

կարդալ ավելին

Շնորհակալ է Ուզբեկստանին

30.09.2010

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Տաշքենդում երեկ ասել է, թե Ադրբեջանի համար շատ կարեւոր է Ուզբեկստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Արդեն խոսել եմ այս մասին եւ մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, որ մենք շատ երախտապարտ ենք Ուզբեկստանի հետեւողական, սկզբունքային եւ հաստատուն դիրքորոշման համար, ինչպես նաեւ այն հարցում, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային …

կարդալ ավելին

Նոր ուղերձ

30.09.2010

Հայ Ազգային կոնգրեսը պատրաստել է ուղերձ Եվրոպայի խորհրդին, որի տեքստը ծրագրում է ԵԽ հայաստանյան կառույցին փոխանցել հոկտեմբերի 1-ի երթի ժամանակ: Ուղերձի նախագիծը հավանության է արժանացել ՀԱԿ-ի քաղխորհրդի երեկվա նիստում, որը վարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

կարդալ ավելին

Միջամտության արդյունքը

30.09.2010

Հայ Ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի սեպտեմբերի 16-ի որոշման վերաբերյալ, որով Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանին անվստահություն էին հայտնել: Ըստ ՀԱԿ-ի` այդ որոշումը «խոր մտահոգություն է առաջացրել Հայաստանի ժողովրդավարության զարգացումով եւ եվրոպական արժեքների տարածմամբ հետաքրքրված հասարակության շրջանում»: «Անվստահության հարցը հարուցվել եւ իրականացվել է այն ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, …

կարդալ ավելին

Ուզում են կանխել

30.09.2010

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ղեկավարության կողմից ծրագիր է մշակվել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ սկսել կիրառել նոր հալածանքներ: Նշվում է, որ Քրեակատարողական վարչության ղեկավարությանը ՀՀ ամենավերին իշխանական օղակներից հրահանգված է քրեական տարրերի ներգրավմամբ բռնաճնշումներ …

կարդալ ավելին

«Ընդդիմությունը չօգտվեց տրված հնարավորությունից»

30.09.2010

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում «Ժառանգությունը» այլեւս չի սատարելու ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա նաեւ հայտարարել է, որ իրենք հանդես են գալու սեփական թեկնածուով` «Ժառանգության» հիմնադիր-ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի տեսքով: Այն, որ այսօրվա քաղաքական դաշտում «Ժառանգությունն» այլեւս չունի նախկին հմայքն ու կշիռը, դա փաստ …

կարդալ ավելին

«Հարկավոր է բռնել ու նստացնել»,- ասել է ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը

30.09.2010

Երեկ Երեւանում մեկնարկել է ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը, որին մասնակցում են ավելի քան մեկ տասնյակ երկրների վերահսկիչ մարմինների ներկայացուցիչներ, Վրաստանի, Մերձբալթյան երեք երկրների` Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի վերահսկիչ մարմինների ղեկավարները, ինչպես նաեւ Լեհաստանի վերահսկիչ պալատի նախագահ Յացեկ Եզիերսկին, ով նաեւ հանդիսանում է Եվրոպայի բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության` ԵՎՐՈՍԱ-ի նախագահը: Հիշեցնենք, …

կարդալ ավելին

Վիկտոր Լիտովկին. «Հակամարտությունը չի հասնի նրան, որ Հայաստանը ստիպված լինի ջրասույզ անել Ադրբեջանի կեսը»

30.09.2010

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին երկու դիվիզիա զենիթահրթիռային C-300 համալիրներ (ԶՀՀ) վաճառելու պատմությունը ժամանակավոր լռությունից հետո կրկին քննարկման առարկա է դարձել: Մասնավորապես, որոշ ԶԼՄ-ներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` այս առթիվ վերջերս արած հայտարարությունը մեկնաբանելով՝ գրեցին, թե ՀՀ նախագահը տեղյակ էր Մոսկվայի եւ Բաքվի միջեւ նախապատրաստվող այդ գործարքի մասին: Այնինչ, մինչ օրս այս հարցի շուրջ վերջնական հստակություն դեռեւս …

կարդալ ավելին