Մայր Աթոռը Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում «քաղաքական սադրանք» է որակել Անիի Մայր տաճարում թուրք ազգայնականների կողմից նամազի անցկացումը: «Վրդովմունքով տեղեկացանք, որ Թուրքիայի իշխանությունների արտոնությամբ հոկտեմբերի 1-ին «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից նամազ է կազմակերպվել Անիի հայոց Սուրբ Աստվածածին մայր տաճարում»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Դա փորձ է ժխտելու հայկական պատկանելությունը Անիի Մայր տաճարի, …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին: Անդրադարձ է եղել Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած վերջին այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ «Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը կծառայի մեր հարաբերությունների խորացմանը»,- ասել է Ս. Սարգսյանը։ Ի պատասխան՝ Վաշաձեն վստահեցրել է, որ Հայաստանի եւ …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով, պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ` ազատվելով ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից:
կարդալ ավելինՀաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում կայացած հանրային լսումների ժամանակ հայտարարվեց ՀՀ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հրաժարվելու եւ օտարալեզու դպրոցների բացումը միայն «Հանրակրթության մասին» օրենքով կարգավորելու` կոալիցիայի որոշման մասին, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Վերջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում եւ …
կարդալ ավելին«Հայ դիվանագիտական միտքը պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունավետ լուծման»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով, դրա համար անհրաժեշտ է համապատասխան մոտեցման առկայություն եւ ակտիվություն, ինչը, ցավոք, չի նկատվում: «Այսօրվա դրությամբ Հայաստանն արտաքին քաղաքականություն չունի, այն փոխարինվում է տարբեր մակարդակի հարաբերություններով, որոնք թույլ չեն տալիս …
կարդալ ավելին«Ադրբեջանը համաձայն է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու Իրանի առաջարկին, սակայն այդ հարցի ձգձգումը կապված է Հայաստանի անհամաձայնության հետ»,- իրանական «Mehr» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը: Նա նշել է, որ Իրանը կարող է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանային շատ հարցերում, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության բանակցություններում: Ադրբեջանցի դեսպանն ասել …
կարդալ ավելին«Հայ-ռուսական հարաբերություններ» հեռուստակամուրջի ժամանակ երեկ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, թե Ռուսաստանը շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ «Անգամ շատ լավ է, որ հայ-թուրքական արձանագրությունները ձախողվեցին, որովհետեւ դրանք հակասում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերին»,- ասել է նա: Նաեւ հայտարարել է, թե` հաշվի առնելով Երեւանի հետ առանձնահատուկ սերտ հարաբերությունները` Ռուսաստանը …
կարդալ ավելինԱնդրադառնալով ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Գորան Լինդբլադի վերաբերյալ ՀՀ պատվիրակության անդամների որակումներին, թե նա հակահայ է, պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ «Ա1+»-ին ասել է. «Հակահայերը հենց ՀՀ-ում են, եւ պետք չէ հակահայեր փնտրել ԵԽ ԽՎ-ում: Եթե ՀՀ իշխանությունները հայամետ են, ապա այնպես պետք է անեին, որ Հայաստանը վաղուց դուրս գար մոնիտորինգից: ՀՀ-ն, շուրջ 10 …
կարդալ ավելինԱռաջիկա երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ քառօրյայի ժամանակ ԱԺ արդեն գրեթե նախկին փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հայտարարելու է իր հրաժարականի մասին: ԱԺ կանոնակարգի համաձայն, չորեքշաբթի օրը նա վերահաստատելու է իր հրաժարականը, եւ չի բացառվում, որ արդեն հինգշաբթի օրը ԲՀԿ-ն առաջադրի Սամվել Բալասանյանի թեկնածությունը, ու ԱԺ-ն կազմակերպի փոխնախագահի ընտրությունը: Չի բացառվում նաեւ, որ Ս.Բալասանյանի ընտրությունը հետաձգվի մինչեւ հոկտեմբերի …
կարդալ ավելին«Որեւէ փոթորիկ բարձրացնելու խնդիր չկա: Առաջարկություն է եղել «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունները կատարել «Հանրակրթության մասին» օրենքում: Հիմա այդ փոփոխությունները վերամշակման փուլում են»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Ա. Աշոտյանը երեկ հակադարձել էր Գ. Սահակյանին` ասելով. «Որքանով ես եմ տեղյակ` …
կարդալ ավելինԱրեւմուտքը Հայաստանի համար նոր «Ցյուրիխ» է պատրաստում, բայց արդեն ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների, այլ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով: Երեկ այս մասին հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը. «Այդ պատճառով էլ Հովիկ Աբրահամյանին հրավիրեցին Շվեյցարիա»,- ասել է նա: «Հայաստանին ասում են` կտաք տարածքները, կբացեք հայ-թուրքական սահմանը եւ կստանաք դրա դիմաց գումարներ: Ընդ որում` այդ …
կարդալ ավելինԱդրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Ստերլինգը հոկտեմբերի 1-ին շտապ հրավիրվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն: ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովի ասելով` հրավերի պատճառը հայկական ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունն է, որ ԼՂՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ում Ստերլինգին բողոքի նոտա է հանձնվել, եւ …
կարդալ ավելին«Ադրբեջանը պատերազմ չի սանձազերծի»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ռուս քաղաքական վերլուծաբան Մատվեյ Գանապոլսկին`ավելացնելով, թե Ադրբեջանի կողմից զինված հարձակումը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ անիմաստ քայլ է։ «Բոլորն իրենց տնտեսական շահերն ունեն, որոնք շրջանցելը ճիշտ չէ, ուստի իրատեսական չէ կարծիքը, որ Ադրբեջանը պատերազմական գործողություններ կսկսի՝ անտեսելով այս ամենը: Մի խանգարեք Իլհամ Ալիեւին՝ ներշնչել իր հասարակությանը, որ ինքը հաջողված …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե թյուր կարծիք է այն, որ ՀՀ իշխանությունը վախենում է Հայ Ազգային կոնգրեսից, ինչի համար էլ հանրահավաքների անցկացման համար նրանց չի տրամադրում Ազատության հրապարակը: «Ակամայից գուցե նման տպավորություն է ստեղծվում, թե` տեսեք, Երեւանի քաղաքապետարանը վախենում է ՀԱԿ-ից: Եթե կարճ մտայնությամբ փորձենք վերլուծություն անել, կարող է նաեւ …
կարդալ ավելինՀանրապետական կուսակցությունում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում` կապված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկությունների հետ: Այս օրինագծի պատճառով կուսակցությունը կարծես թե երկփեղկվել է: Եվ ՀՀԿ-ում տեղի ունեցող զարգացումների շրջանակներում օրինագծի բուն նպատակը կարծես երկրորդ պլան է մղվում եւ առաջնային է դառնում այն, թե այս կուսակցության ո՞ր …
կարդալ ավելին«Ադրբեջանը շատ նավթ եւ գազ ունի, սակայն դա անսպառ չէ, եւ Ալիեւը, երբ մենակ է մնում, մտածում է, որ շատ դժվար է ՀՀ-ի հետ անընդհատ թշնամական հարաբերությունների մեջ գտնվելը»,- երեկ Երեւանում հայտարարել է ռուս քաղաքական վերլուծաբան Մատվեյ Գանապոլսկին: Ինչ վերաբերում է Ռուսաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին, որտեղ նույն նավթի ու գազի գործոնն իր դերն է խաղում, տարածաշրջանային ռազմավարություն …
կարդալ ավելին«ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման հիմքում դրված է եղել երկխոսության համար անհրաժեշտ պլատֆորմի գաղափարը, սակայն իրավիճակն աշխարհում այնքան արագ է փոփոխվում, որ այսօր, ըստ իս, կարելի է հստակ ասել, որ ՄԽ-ն իրեն չի արդարացնում»,- Panorama-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Նիկոլայ Զլոբինը: Ըստ նրա` գլոբալ փոփոխությունները բերել են նրան, որ Մինսկի խումբն այսօր քննարկում է …
կարդալ ավելինԸնդդիմադիր համարում ունեցող քաղաքական ուժերը, պարզվում է` սկսել են նախապատրաստվել առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Դրանով փաստորեն նրանք բացառում են արտահերթ ընտրությունների հնարավորությունը, որի անհրաժեշտության եւ անխուսափելիության մասին խոսում է Հայ Ազգային կոնգրեսը: Եվ որքան էլ զարմանալի է` ընդդիմադիր ուժերը շտապում են հերթով հայտարարել, որ մասնակցելու են առանձին-առանձին` առանց միավորումների, ու սեփական թեկնածուով: Բնականաբար, նրանց …
կարդալ ավելինԵվրախորհրդի ժողովրդավարական կառույցների տնօրինության ղեկավար Չիլդերիկ Շափֆելդը պարզաբանումներ է տվել ԵԽ հովանու ներքո Հայաստանում անցկացվելիք համաժողովի շուրջ հնչած դժգոհությունների առթիվ: Հիշեցնենք, որ հայաստանյան որոշ հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպություններ դժգոհություն ու հիասթափություն էին հայտնել Երեւանում հոկտեմբերի 19-20-ը ԵԽ հովանու ներքո անցկացվելիք «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովի մասնակիցների թվում չընդգրկվելու առթիվ: «Սա եվրոպական համաժողով է, տեղերը, ցավոք, սահմանափակ …
կարդալ ավելինՇիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը ծերերի օրվա կապակցությամբ այցելել էր Գյումրու ծերերի տուն-ինտերնատ: Այնտեղ նախ նա հայտարարել է, թե սկզբում ցանկություն չի ունեցել նրանց այցելելու, քանի որ «շատ է հուզվում», երբ միանգամից նման քանակությամբ ընտանեկան ջերմությունից զրկվածների է տեսնում: Նա ծերերին հեռուստացույց եւ լվացքի մեքենա է նվիրել` ասելով. «Է՞լ ինչ ա ձեզ պետք, է՞լ ինչ եք …
կարդալ ավելին