Միայն գլխո՞վ

02/10/2010

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը ծերերի օրվա կապակցությամբ այցելել էր Գյումրու ծերերի տուն-ինտերնատ: Այնտեղ նախ նա հայտարարել է, թե սկզբում ցանկություն չի ունեցել նրանց այցելելու, քանի որ «շատ է հուզվում», երբ միանգամից նման քանակությամբ ընտանեկան ջերմությունից զրկվածների է տեսնում: Նա ծերերին հեռուստացույց եւ լվացքի մեքենա է նվիրել` ասելով. «Է՞լ ինչ ա ձեզ պետք, է՞լ ինչ եք ուզում, որպեսզի բոլորին բավարարենք, ոչ անհատական: Ռիսկով ասեք, մի ամաչեք»: Ապա Գիզիրյանը նրանց հորդորել է խնդիրներ առաջանալուն պես անմիջապես ահազանգել իրեն։ «Թող փորձեն չկատարել, գլխով են պատասխան տալու»,- նկատի ունենալով մարզպետարանի աշխատակիցներին ու ինտերնատի տնօրինությանը, ասել է նա: