Հակահայերը Հայաստանում են

02/10/2010

Անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Գորան Լինդբլադի վերաբերյալ ՀՀ պատվիրակության անդամների որակումներին, թե նա հակահայ է, պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ «Ա1+»-ին ասել է. «Հակահայերը հենց ՀՀ-ում են, եւ պետք չէ հակահայեր փնտրել ԵԽ ԽՎ-ում: Եթե ՀՀ իշխանությունները հայամետ են, ապա այնպես պետք է անեին, որ Հայաստանը վաղուց դուրս գար մոնիտորինգից: ՀՀ-ն, շուրջ 10 տարի է, մոնիտորինգի տակ է եւ չի իրականացրել ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորությունները, եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում անընդհատ նահանջ ենք արձանագրում»: