քաղաքականություն

Էստի համեցեք

09.10.2010

Ուկրաինական «Պրոֆիլ» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի ամբողջ շարք առաջարկություններ է արել ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչներին` նրանց ներկայացնելով երկու հարեւանների կողմից շրջափակման պայմաններում երկրի զարգացման գաղտնիքները: Տ. Սարգսյանը ուկրաինացի ներդրողներին հրավիրել է Հայաստանում ներդրումներ կատարել, մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների, մետալուրգիական գործարանների կառուցման, ոչ մետաղական հումքի վերամշակման եւ մեքենաշինության ոլորտներում:

կարդալ ավելին

Գալու է

09.10.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան է ժամանելու Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը` տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ: Այցի շրջանակներում հոկտեմբերի 11-ին Դանիլո Թյիրկն այցելելու է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որից հետո ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունենալու նրա առանձնազրույցը Ս. Սարգսյանի հետ: Նույն օրը Սլովենիայի նախագահն այցելելու է Մատենադարան …

կարդալ ավելին

Ոչ միայն C-300

09.10.2010

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության C-300 համակարգերի հնարավոր վաճառքի մասին մտահոգություններին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հարցազրույցներից մեկում ակնարկել էր, թե հայկական կողմն ամբողջությամբ տիրապետում է այդ համակարգերի շահագործման հմտություններին: Պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե` ասվածից կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Հայաստանն ունի այդ համակարգերից, Ս. Օհանյանը պատասխանել է. «Ձեր հարցին հակիրճ …

կարդալ ավելին

Ի՞նչ կով, ի՞նչ բան

09.10.2010

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ԱԺ ճեպազրույցում անդրադարձել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» փաթեթի քննարկման ժամանակ իր այն հայտարարությանը, թե «հայ բիզնեսմենները սրբազան կովեր են, որոնց ձեռք տալ չի կարելի»: Պարզվում է՝ գործարարներից շատերը վիրավորվել են` չհասկանալով հայտարարությանը իմաստը. «Երկու իմաստով լավ չի հասկացվել իմ հայտարարությունը: Մեկը հավանաբար …

կարդալ ավելին

Վտանգավոր խաղեր

09.10.2010

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին առաջարկել է իրենց խմբակցության կողմից ԱԺ-ին ներկայացված «Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին» օրինագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ ԱԺ հաջորդ քառօրյա: «Հայցում եմ եւ խնդրում եմ ձեր զորակցությունը, որ սա դառնա համազգային նախագիծ, համապետականորեն քննարկված բոլոր ուժերի կողմից, համախոհաբար մտնի օրակարգ, եւ մենք միասին քննենք` երբ է թե՛ բովանդակության, թե՛ դասակարգային, թե՛ …

կարդալ ավելին

Ճակատային

09.10.2010

«ՕԵԿ-ը հարգանքով է վերաբերվել իր կոալիցիոն գործընկերների որոշմանը՝ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը»,- երեկ հայտարարել է ԱԺ ՕԵ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը: Նաեւ հավելել է, թե ՕԵԿ-ը որոշել է չմասնակցել իր նախկին կուսակցի թեկնածության քվեարկությանը, որպեսզի չխանգարի այդ գործընթացին: Հարցին էլ, թե ինչո՞ւ չի շնորհավորել Ս. Բալասանյանին փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, Հ. Մարգարյանը …

կարդալ ավելին

Անարդար աշխարհ

09.10.2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում, հարցին, թե` «Դուք ռոք երաժշտության հին երկրպագու եք: Այժմ կա՞ ինչ-որ բան, որը Ձեզ մոտ ցանկություն է առաջացնում լսել ռոք, որովհետեւ վարչապետին վայել չէ այլ կերպ արտահայտել ըմբոստության էմոցիաները», պատասխանել է. «Եթե փիլիսոփայորեն մոտենանք հարցին, աշխարհն ահավոր անարդար է: Ցանկացած մտածող մարդ միշտ իր մեջ կուտակում …

կարդալ ավելին

Սպանում են դրսի պատվերով ու դրդված

09.10.2010

Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադարձել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի այն հայտարարությանը, թե չի կարելի օրվա կեսը մտածել «պո պոնյածիի, օրվա մյուս կեսը՝ պո զակոնու»: «Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ուզում ենք, որ …

կարդալ ավելին

Տարելի՞ց, թե՞ տարեդարձ

09.10.2010

Վաղը լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին: Սակայն դժվար է ասել՝ դա տարելի՞ց է, թե՞ տարեդարձ: Բոլորն են հիշում, թե ինչպես եւ ինչ պայմաններում 2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին այդ արձանագրությունները: Այդ արարողությունն ապահովելու համար Ցյուրիխ էր ժամանել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: …

կարդալ ավելին

«Կան ուժեր, որոնք սեւ ակնոցներով են նայում բանակին»,- ասում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

09.10.2010

– Պարոն Օհանյան, մինչ օրս չեն դադարում քննարկումները ՀՀ-ում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման հնարավոր հետեւանքների վերաբերյալ: Իշխանական գործիչներից շատերը փորձում են համոզել, որ ռուսական զորքերը կմիջամտեն հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում: Մինչդեռ վերջերս Ձեր հարցազրույցում հստակ ասել էիք, որ ԼՂ-ի անվտանգության երաշխավորը Հայաստանն է, իսկ ՌԴ զինուժը կմիջամտի միայն այն դեպքում, երբ պատերազմը վերաճի …

կարդալ ավելին

Երկրորդ անգամ

08.10.2010

Հինգշաբթի օրը ԵԽ ԽՎ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել ԵԽ ԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների երկրորդ հանդիպումը, որի ժամանակ շարունակել է քննարկվել ԼՂՀ հարցով հանձնաժողովի աշխատանքների վերականգնման հարցը: «Կարծում եմ՝ այս բանակցությունների ժամանակ մենք կարողացանք հասնել մեր կողմից դրված հարցի կառուցողական քննարկմանը, որովհետեւ մեր հիմնական նպատակն է՝ քննարկել խնդիրը այն պայմանով, որ ԼՂ հարցը չի …

կարդալ ավելին

Որոշում չունեն

08.10.2010

Ազատության հրապարակի «վերանվաճման գործընթացը» երեկ Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդները մեկնարկեցին երթով: Երթն ընթացել է ոստիկանների ուղեկցությամբ: Սակայն ՀԱԿ երիտասարդներն այդպես էլ հրապարակ չեն մտել. հատելով քաղաքի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները եւ պտտվելով Ազատության հրապարակի շուրջ` նրանք շարժվել են դեպի Երեւանի քաղաքապետարան: «Երիտասարդների պահանջն այն է, որ քաղաքապետարանը թույլատրի, արտոնի միտինգները Ազատության հրապարակում»,- ասել է ՀԱԿ …

կարդալ ավելին

Տեր-Սահակյանը` ՌՈ պետ

07.10.2010

Մեր տեղեկություններով` ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ է նշանակվելու նույն կառույցի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Արամ Տեր-Սահակյանը: Նա ՌՈ-ում համակարգում է օպերատիվ աշխատանքները, իսկ մի քանի տարի աշխատել է Արցախում: Որոշ տեղեկությունների համաձայն` Ա.Տեր-Սահակյանի համար միջնորդել է անձամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նույն աղբյուրների հավաստմամբ` Ա.Տեր-Սահակյանն արդեն նշանակվել է ՌՈ պետի պաշտոնակատար եւ …

կարդալ ավելին

Առեւանգել ու սպանել են

07.10.2010

Հարցին, թե ինչպիսի՞ն է ԱԳՆ արձագանքը Ադրբեջանում հայ մոլորյալ հովվի` Մանվել Սարիբեկյանի սպանության առնչությամբ, երեկ ԱԺ-ում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Երիտասարդ հովվի առեւանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, եւ վերջիվերջո սպանելը զարհուրելի է թե՛ իր էությամբ, թե՛ ցինիզմի այն աստիճանով, ինչպես դա մատուցվեց հանրությանը: Սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից …

կարդալ ավելին

Եկել են

07.10.2010

Երեկ երեկոյան Երեւան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նրանք ներկայացրել են Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները եւ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացվելիք դաշտային գնահատման առաքելության ծրագիրը: Էդ.Նալբանդյանը համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել նախօրեին …

կարդալ ավելին

Անձեռնմխելի են

07.10.2010

«Ավելի լավ է՝ կործանվի պետությունը, ժողովուրդը, բայց հայ բիզնեսմեններն անձեռնմխելի են, սրբազան կով են, նրանց ձեռք տալ չի կարելի: Տրամաբանությունը, որ դրված է այս օրինագծի մեջ, բացարձակապես անընդունելի է: Ո՞ւմ է այն վերաբերում: Այստեղ նստած են մեր սիրելի բարեկամները, տեղական արտադրողներ, ինձ համար շատ հարգելի, անկախ նրանց քաղաքական հայացքներից: Կոալիցիոն արտադրողնե՛ր, այսօր լուռ նստած եք, …

կարդալ ավելին

Հանցակից են

07.10.2010

«Նրանք, ովքեր նկարահանել են միջադեպը, որի ժամանակ սպան ստորացնում էր զինվորներին, այնուհետեւ այդ տեսանյութը տեղադրել են YouTube-ում, ըստ էության, հանցակից են տեղի ունեցածին»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պարզաբանելով, թե այդ տեսանյութը նկարահանող մարդիկ նստած են եղել զինվորներին ստորացնող սպայի կողքին, հանգիստ դիտել են եւ որեւէ քայլ չեն …

կարդալ ավելին

Հետաձգվել է

07.10.2010

ԱՄՆ Սենատում Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու քննարկումներն անորոշ ժամանակով հետաձգվել են: Ի դեպ, հայտնի չէ նաեւ, թե Բրայզայի թեկնածության հարցը կդրվի՞ հոկտեմբերի 8-ի քվեարկությանը, թե՞ ոչ: «Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի շուրջ զարգացումները քաղաքական ֆուտբոլի են նման: Սա մինչեւ օրս Վաշինգտոնում սկիզբ առած ամենաերկարատեւ եւ վիճահարույց դիվանագիտական տարաձայնությունն է: Պետդեպարտամենտում հարգանք վայելող …

կարդալ ավելին

Եթե չշեղվեն համամարդկային սկզբունքներից

07.10.2010

«Եթե այդ առաքելությունը գա եւ ուզենա իրական վիճակը տեսնել, ապա կհայտնաբերի, որ ազատագրված տարածքների մեծագույն մասում ապրում են Ադրբեջանից հայ փախստականներ, որ նրանք ապրում են հնարավորինս լիարժեք կյանքով: Եվ եթե իրենք չշեղվեն համամարդկային սկզբունքներից, դա պետք է դրական գնահատեն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ավելի քան 15 տարի Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի (Լաչինի) վարչական շրջանը …

կարդալ ավելին

«Տրյապկա են դարձրել»

07.10.2010

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկվա ասուլիսում` անդրադառնալով ԵԽ ԽՎ-ի կողմից Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, ասել է, թե չնայած Հայաստանը մշտապես ԵԽ ԽՎ-ի կողմից մոնիտորինգի է ենթարկվում, սակայն երկրի իշխանություններն իրենց ստանձնած պարտավորություններից ոչ մեկը չեն կատարում: Նա առաջարկել է ուշադրություն դարձնել Հայաստանին վերաբերող ԵԽ ԽՎ 4 բանաձեւերում նշված պահանջներին եւ …

կարդալ ավելին