քաղաքականություն

«Պզոն» ԱՄՆ քաղաքացի է

16.10.2010

«Պզո» մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանը ԱՄՆ քաղաքացի է: Այս մասին news.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից: Նաեւ նշել են, որ ՀՀ-ում բնակվելու տարիներին Ա. Ղազարյանը չի դատապարտվել, եւ ամերիկյան կողմը ոչ նրա ձերբակալումից առաջ, ոչ հետո, որեւէ տեղեկություն ստանալու համար ՀՀ Ոստիկանությանը չի դիմել: Հիշեցնենք, որ Պզոյի գլխավորած հանցախումբը կասկածվում է ԱՄՆ-ում բժշկական ապահովագրության ոլորտում …

կարդալ ավելին

Նախընտրական շոուները սկսվում են

16.10.2010

Մոտ երկու շաբաթ առաջ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ պատգամավորները կրկին ակտիվացրել են իրենց, նախագահի, վարչապետի` ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրինագծի շուրջ քննարկումները: Նշվեց նաեւ, որ կառավարությունը դեմ է եղել այդ օրինագծին, ու մի քանի հրապարակումից հետո հարցը փակվեց: Այդ նախագիծը պատգամավորները ԱԺ էին ներկայացրել դեռեւս 2008թ. եւ, իսկապես, կառավարությունը դրան դեմ …

կարդալ ավելին

Չեզոքացնելու են

16.10.2010

ՀՀ Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առնչությամբ: «Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Վիտալի Աշոտի Իգիթյանը (ծնված 1988թ.): ՀՀ ՊՆ-ն խստորեն դատապարտում է դիպուկահարների միջոցով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը: Ադրբեջանի նման գործողությունները, որոնք իրականացվում են հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցկացրած դիտորդական …

կարդալ ավելին

Ավազակապետությունից՝ բանդոկրատիա

16.10.2010

Երեկ հորդառատ ու չդադարող անձրեւի տակ տեղի ունեցավ Հայ Ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը: Անձրեւը խանգարեց, որ հանրահավաքը լիներ մարդաշատ: Բայց անձրեւը չէր խանգարել ՀՀ իշխանություններին, որ Ազատության հրապարակը ընդդիմությանը չտրամադրելու համար նույն պահին այնտեղ տոնավաճառ կազմակերպեին: Եվ նույն հորդառատ անձրեւի տակ ոստիկանները փակել էին Ազատության հրապարակ տանող մուտքերը, որպեսզի այնտեղ չհայտնվի եւ ոչ մի ընդդիմադիր …

կարդալ ավելին

Հանրահավաք

16.10.2010

Սիրելի հայրենակիցներ, անցյալ հանրահավաքում ես ձեզ խոստացել էի, որ այսօրվա ելույթս հիմնականում նվիրված է լինելու Հայաստանում մոլեգնող ամենավտանգավոր ու խայտառակ երեւույթներից մեկին` անհավատալի չափերի հասնող կոռուպցիային: Սակայն մինչեւ բուն նյութին անցնելը, ստիպված եմ անդրադառնալ մի անհեթեթության, որը մեկ տարուց ավելի է, ինչ օրուգիշեր մատուցվում է մեր ժողովրդին: Մեզ մեղադրում են, թե իբր մենք կենտրոնանում ենք …

կարդալ ավելին

Սատարում են Բարբարա Բոքսերին

16.10.2010

Ամերիկայի հայկական խորհրդի Քաղաքական գործողության կոմիտեն հայտարարել է նոյեմբերին անցկացվելիք ընտրություններում սենատոր Բարբարա Բոքսերին սատարելու մասին: Ամերիկահայ կազմակերպության հաղորդագրության համաձայն` Սենատում Բարբարա Բոքսերի զբաղեցրած տեղի համար նրա հետ պայքարի մեջ է մտել հանրապետական գործարար կին Քարլի Ֆիորինան: Ամերիկայի հայկական խորհուրդն ընդգծում է Բոքսերի սերտ կապերը ամերիկահայ համայնքի հետ եւ նրա հայանպաստ գործունեությունը Սենատում: Կալիֆոռնիան ներկայացնող …

կարդալ ավելին

Նոր կուսակցություն

16.10.2010

Երեկ «Մետրոպոլ» հյուրանոցում կայացել է Հայաստանի Երիտասարդական Կուսակցության «Հայ աղջիկների միության» համաժողովը, որին, ինչպես երեկ տարածած հաղորդագրության մեջ նշել է ՀԵԿ-ը, մասնակցել են հարյուրից ավելի ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր մարզերից: «Քաղաքացիական հասարակության կայացման գործում հայ աղջիկները ակնկալում են իրենց հավասարաչափ մասնակցությունը Հայաստանի իշխանության երեք թեւերում եւ հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես նաեւ պայքարելու են հասարակության ներսում արատավոր երեւույթների …

կարդալ ավելին

Հրաժարվում է

16.10.2010

«Լինենք տերը պետության» հ/կ նախագահ, ՀԱԿ անդամ Արմեն Համբարձումյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ հրաժարվում է սեպտեմբերի 20-ին Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի եւ հատուկ գնդի 20-ամյակի առթիվ իրեն շնորհած մարտական ծառայության մեդալից: «Ինձ համար անակնկալ էր, որ մեր ոչ լեգիտիմ իշխանություններն այդ օրն ինձ շնորհեցին մարտական մեդալ: Դրանից հետո որոշեցի, որ մեդալը պետք է …

կարդալ ավելին

Սեփական միջոցներո՞վ

16.10.2010

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը սեփական միջոցներով վերանորոգել է մարզպետարանի վարչական շենքը: Ընդհանուր առմամբ, իրականացվել են 60 մլն դրամի (165 հազար դոլար) աշխատանքներ, ամբողջովին վերանորոգվել է շենքի դիմային պատը, շենքի սենյակների մի մասը:

կարդալ ավելին

Միայն սահմանը չէ

16.10.2010

«Մենք միշտ ասել ենք, որ Կովկասյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը միայն սահմանների բացմամբ չի լինի: Թուրքիան այդ հարցում շատ անկեղծ է: Մենք խաղաղություն եւ կարգուկանոն ենք ցանկանում տարածաշրջանում: Սակայն Հայաստանի հետ սահմանի բացումը բազմակողմանի խաղաղության չի հանգեցնի»,- APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա ընթացքը: «Հայաստանը …

կարդալ ավելին

Ստվերային ճնշումներ

16.10.2010

«Սարդարապատ» նախաձեռնության Ազգային խորհրդարանի հերթական նիստում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը` ներկայացնելով ՀՀ դատական համակարգի խնդիրները, ասել է, թե Հայաստանի դատական իշխանության հիմնական պրոբլեմը ոչ անկախ լինելն է. «Դատարանների վրա ճնշումներն այսօր իրականացվում են ստվերային մեխանիզմներով: Այսօր դատական համակարգի մասին օրենսդրությունով դատական համակարգը կարգավորում է հիմնականում դատավորներից բաղկացած Արդարադատության խորհուրդը, ինչն առերեւույթ բացառում …

կարդալ ավելին

Ողջունում է

16.10.2010

Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական ուժերի շփումները: Այդ մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան՝ մեկնաբանելով Բաքվում Սոցինտերնի նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ուժերի շփումները: «Հասկանում եմ, որ Ադրբեջանի համար բարդ փուլ է, հակամարտությունը տեղի է ունենում նրա տարածքում: Մենք լիովին հասկանում ենք հակամարտության մեջ ներգրավված մարդկանց …

կարդալ ավելին

Միայն կրկնել է

14.10.2010

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկվա ասուլիսում հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե ինքն ասել է, որ ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի դին ադրբեջանցիները կարող են գալ, վերցնել: «Ես չեմ ասել՝ կարող եք գալ, վերցնել: Ասել եմ այն, ինչ Ղարաբաղը պաշտոնապես հայտարարել է, որ Մուբարիզ Իբրահիմովի դիակը չի գտնվում ղարաբաղյան …

կարդալ ավելին

Կառուցողական համագործակցություն

14.10.2010

«Մուսավաթ» կուսակցությունը դրական է գնահատում Հայաստանի Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) եւ Վրաստանի հանրապետական կուսակցությունների հետ հոկտեմբերի 8-ին գերմանական Պոտսդամ քաղաքում ստորագրած հռչակագիրը»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության գործադիր քարտուղար Արիֆ Հաջիլին: «Մուսավաթ» կուսակցությունը Կովկասի ամենահին քաղաքական կուսակցությունն է եւ գիտի` ինչպես, որտեղ եւ ինչ փաստաթղթի տակ դնի իր ստորագրությունը,- ասել է Հաջիլին` ավելացնելով,- …

կարդալ ավելին

Հավատարիմ են

14.10.2010

Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախօրեին Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին: Լրագրողների հարցին, թե օրերս լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին, եւ ի՞նչ է տեղի ունենում այդ ուղղությամբ այժմ, արդյո՞ք Միացյալ Նահանգները, որը միջնորդական մեծ դեր էր կատարում արձանագրությունների հարցում, մնում է ներգրավված գործընթացում, …

կարդալ ավելին

2-րդ տեղի համար

14.10.2010

Մեր տեղեկություններով՝ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ ընթացող պայքարն առայժմ ոչ այնքան ԱԺ-ում 50%+1 տեղեր ունենալու համար է, ինչպես անցած շաբաթ հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը, որքան հաջորդ գումարման ԱԺ-ում ունեցած տեղերը պահպանելու եւ իշխանական երկրորդ ուժի կարգավիճակը ՕԵԿ-ին չզիջելու: Այս տեսակետը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում հերքել է Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակը: «Պարոն Ծառուկյանը …

կարդալ ավելին

Կեղծողները մնում են

14.10.2010

«Վենետիկի հանձնաժողովն այդտեղ որեւէ լուրջ խնդիր չի տեսել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ընտրական օրենսգրքի նոր նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով այդ նախագծով առաջարկվող` ընտրական հանձնաժողովներ կազմավորելու նոր կարգին: Այդ կարգի համաձայն` ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների անդամների թեկնածուներին առաջադրում են ոչ թե ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները, այլ ՀՀ օմբուդսմենը, Փաստաբանների պալատի եւ Վճռաբեկ դատարանի նախագահները: Կուսակցությունները …

կարդալ ավելին

Օրը գիտի

14.10.2010

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանից Tert.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս կվարվի ՀՀ ոստիկանությունը, եթե ՀԱԿ ընդդիմադիր դաշինքը` չունենալով Երեւանի քաղաքապետարանի թույլտվությունը` ներխուժի Ազատության հրապարակ: «Կգա օրը, բարին էլ հետը»,- պատասխանել է Շիրինյանը: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու համար ՀԱԿ-ը մի շարք հայտեր է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին, որոնք մերժվել …

կարդալ ավելին

«Ապազգային» գամբիտ

14.10.2010

Հայերս շատ ենք սիրում հպարտանալ աշխարհում հաջողությունների ու փառքի հասած մեր հայրենակիցներով: «…յան» վերջավորությամբ ազգանուն ունեցողների հանդեպ հիվանդագին աստիճանի հասնող այդ սերը, սակայն, դրսեւորվում է միայն հեռվից, այնքան ժամանակ, քանի դեռ կոնկրետ մարդը տեղավորվում է միայն «ազգային-հայրենասիրական» ճոռոմ կաղապարների մեջ… Համաշխարհային հռչակ ունեցող հայազգի գործիչների մեջ շախմատիստ Գարրի Կասպարովն առանձնանում է նաեւ իր ակտիվ քաղաքական …

կարդալ ավելին

«Կարկատանային լուծում»՝ հանուն եվրոպացիների

14.10.2010

ԱԺ-ն նախօրեին հրապարակել է Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, որով առաջարկվում է փոխել Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգը: Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխության է ենթարկվում ԵԽ ԽՎ բանաձեւերի եւ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողների պահանջով: Այդ նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խումբը, որը գլխավորում է Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, …

կարդալ ավելին