քաղաքականություն

Ում՝ ինչքան

23.10.2010

Քաղաքական շրջանակներում վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվող հիմնական թեման 2012թ. խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի հնարավոր դասավորության կամ վերադասավորության հարցն է: Առաջին հերթին` այն առումով, թե որ քաղաքական ուժին ձայների քանի տոկոս է բաժին հասնելու: Եվ իշխանական շրջանակներում չեն էլ թաքցնում, որ իրականում հենց այդ նպատակով է առաջիկայում անցկացվելու փորձնական մարդահամարը. պետք է ենթադրությունների դաշտից անցնել կոնկրետության: …

կարդալ ավելին

Փաստաթուղթ չի՞ լինի

23.10.2010

«Դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ-ի հարցով շրջանակային համաձայնագրի ստորագրում չի սպասվում»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Բաքվում ելույթ ունենալով «Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» խորհրդաժողովի բացման ժամանակ: «Ներկայումս մենք չենք աշխատում նման փաստաթղթի պատրաստման վրա»,- ասել է նա` ավելացնելով, որ այժմ օրակարգում ԼՂՀ հարցով Աստանայում անցկացվելիք բանակցությունների ձեւաչափի որոշումն է: Նա հայտնել է, …

կարդալ ավելին

Այսուհետ` օվալաձև դահլիճում

23.10.2010

Երեկ տեղի է ունեցել Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանի ուղղանկյունաձեւ դահլիճն օվալաձեւ դարձնելու վերակառուցման աշխատանքները սկսվել էին մայիս ամսից, որի համար ծախսվել է 480 մլն դրամ: Երկուշաբթի օրվանից ԱԺ նիստերն արդեն տեղի կունենան նոր դահլիճում: Նախկին ուղղանկյունաձեւ դահլիճը …

կարդալ ավելին

«Փոխզիջումն ավելի կարեւոր է, քան հաղթանակը»

23.10.2010

Ռուսական «Վրեմյա Նովոստեյ» թերթում հրապարակած հոդվածում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ՌԴ դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Կազիմիրովը «Մինչեւ ընթացիկ տարվա վերջը քաղաքական-դիվանագիտական օրացույցը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բավականին հիշատակումներ կբերի` հաճախ՝ անարդյունք, բայց երբեմն՝ նաեւ լուրջ եւ հօգուտ խաղաղ կարգավորման: Այդ հակամարտության թեման չեն կարող շրջանցել նոյեմբերի 7-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ. …

կարդալ ավելին

ՄԱԿ-ը պատրաստ է նպաստել

21.10.2010

«Մենք տարածաշրջանային շատ հակամարտություններ ունենք, որոնք պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով, խաղաղ ճանապարհով: Լեռնային Ղարաբաղը այդ խնդիրներից մեկն է, որը շարունակվում է արդեն երկար ժամանակ»,- երեկ Ստրասբուրգում ԵԽ գլխավոր քարտուղար Տյորբորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը: «Քաջալերում է այն, որ վերջերս մենք ականատես եղանք որոշակի առաջընթացի եւ որոշակի …

կարդալ ավելին

Հայտը ներկայացրել է

21.10.2010

«Ա1+» հեռուստաընկերությունը երեկ հայտ է ներկայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին` թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթին մասնակցելու նպատակով: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը: Հարցին, թե ի՞նչ ծրագրով է ներկայացել «Ա1+»-ը, Մ.Մովսեսյանը պատասխանել է, թե մինչեւ մրցույթը շատ բան ասել չի կարող, որովհետեւ դրա …

կարդալ ավելին

Արդար զեկույցի սպասելիս

21.10.2010

Բաքուն հուսով է, որ 2010թ. հոկտեմբերի 7-13-ը Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ անցկացրած փաստահավաք առաքելության այցի արդյունքով կպատրաստվի արդար զեկույց: Այս մասին երեկ 2010թ. 9 ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների շուրջ կառավարության խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նաեւ հավելել է, թե «շատ լավ է», որ համաշխարհային հանրությունը եւս մեկ անգամ հավելյալ տեղեկություններ կստանա. «Ես հուսով …

կարդալ ավելին

Ափսոսում են

21.10.2010

«Մենք կցանկանայինք, որ կողմերը վավերացնեին արձանագրությունները եւ դրանք կյանքի կոչեին»,- Ջոն Հոփկինսի համալսարանի Փոլ Հենրի Նիտցեի անվան միջազգային հետազոտությունների կենտրոնում երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը՝ պատասխանելով հայ-թուրքական հաշտեցման վերաբերյալ հարցին: «Մենք հավատում ենք, որ նման քայլը կօգնի Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: Բայց դա տեղի չունեցավ: Եվ մենք ափսոսում …

կարդալ ավելին

Էվոլյուցիա՞, թե՞

21.10.2010

«Ժամանակին բոլորը խոսում էին միայն տարածքային ամբողջականության մասին, հետո խոսեցին երեք սկզբունքների մասին, բայց մեկ-մեկ թռցնելով, թե ամենակարեւորը տարածքային ամբողջականությունն է: Իսկ հիմա բացահայտ ասում են, թե որեւէ մեկ սկզբունք չի կարող գերակայություն լինել մյուսի հանդեպ: Սա է էվոլյուցիան»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցին: Հարցին, թե այս …

կարդալ ավելին

Հանդիպել է Միխնիկին

21.10.2010

Երեկ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է լեհական «Գազետա Վիբոռչա» թերթի գլխավոր խմբագիր, եվրոպական դեմոկրատական շարժման հռչակավոր ներկայացուցիչ, «Սոլիդարնոստ» շարժման հիմնադիրներից Ադամ Միխնիկի հետ: Ըստ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության, տեղի է ունեցել զրույց համաեվրոպական խնդիրների, հետխորհրդային շրջանի դեմոկրատական գործընթացների, Հայաստանում ժողովրդավարության վիճակի եւ հեռանկարի, ինչպես նաեւ՝ այդ գործընթացներում դեմոկրատական հանրության համերաշխության ապահովման անհրաժեշտության …

կարդալ ավելին

Զարմացե՞լ է

21.10.2010

Մարտի 1-ի 10 զոհերի 10 հարազատները երեկ հանդիպել են ԵԽ-ի Ժողովրդավարության եւ քաղաքական հարցերի տնօրինության գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանի հետ: Նա չի ցանկացել, որ հանդիպմանը մասնակցեն լրատվամիջոցները` ասելով, թե հանդիպումը ոչ պաշտոնական է, այն պարզապես զրույց է զոհերի հարազատների հետ, ուստի կարիք չկա, որ դրան մասնակցեն նաեւ լրագրողները: Նախնական պայմանավորվածության համաձայն` զոհերի հարազատները պետք …

կարդալ ավելին

Ավելին, քան սխալ թարգմանությունը

21.10.2010

Երեկ Ազգային ժողովում Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտին 2011թ. բյուջետային հատկացումների քննարկումների ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին: Նա բավական ծավալուն անդրադարձ կատարեց այդ հարցին, ինչը բոլորովին չէր տեղավորվում բյուջետային հատկացումների քննարկումների թեմայի շրջանակներում: Դա գիտեր նաեւ 2011թ. բյուջեի նախագիծը հյուրընկալած` ԱԺ Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ …

կարդալ ավելին

Կալանավորելո՞ւ են

21.10.2010

«Ես չեմ հավատում, որ Անդրանիկ Միրզոյանը այդպիսի բան ասած լինի, քանի որ նա պրոֆեսիոնալ քննիչ է»,- news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը` անդրադառնալով մամուլում Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի արած հայտարարությանը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է դեռեւս 2009-ի հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպին, երբ պատգամավոր Կարո Կարապետյանի ավտոմեքենայում նրա եւ …

կարդալ ավելին

Դադարեցնել անդամությունը

21.10.2010

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ Երեւանում ընթացող «Ժողովրդավարություն հանուն ապագայի» եռօրյա միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ԵԽ-ն աջակցում է ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումներին, նպաստում ընտրությունների կեղծմանը, ոչ լեգիտիմ իշխանությունների ամրապնդմանը: Նա առաջարկել է դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին` ելնելով հենց ԵԽ-ի շահերից: «ԵԽ-ն որպես կառույց այսօր լուրջ մարտահրավեր ունի իր նոր անդամների կողմից, որոնք ունեն ոչ …

կարդալ ավելին

Ահաբեկչական բյուջե

21.10.2010

«2011թ. բյուջեն ահաբեկչական բյուջե է, որովհետեւ պարունակում է ահաբեկչական մոտիվներ: Անկատար կմնա նաեւ այս բյուջեն, կքայքայվի մանր եւ միջին ձեռնարկատիրությունը»,- երեկ հայտարարել է ԿԸՀ անդամ, «Ժառանգության» նախկին ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը: Ի պատասխան այն գնահատականներին, թե 2011թ. բյուջեն կայուն զարգացման բյուջե է, Զ. Թադեւոսյանը նշել է, որ այն ոչ թե կայուն զարգացում է ապահովելու, այլ մի …

կարդալ ավելին

Վուլֆի կոչը թուրքերին

21.10.2010

Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը նախօրեին, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, Թուրքիային կոչ է արել «ընդունել իր անցյալը եւ հաշտվել հարեւան Հայաստանի հետ»: Գերմանական DPA գործակալության փխանցմամբ` նույն օրը ավելի վաղ թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ ասուլիսում նա գովաբանել է Թուրքիային՝ հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի համար` հորդորելով նրան ավելի շատ քայլեր կատարել` նորմալացնելու հարաբերությունները Հայաստանի …

կարդալ ավելին

Հերքել է

21.10.2010

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հերքել է իր պաշտոնանկության մասին լուրերը` ասելով. «Մարզպետի պաշտոնը ժառանգություն չի: Ցանկացած պահի կառավարության որոշմամբ կարող են ցանկացած մարզպետի պաշտոնանկ անել: Բայց ես շարունակում եմ եւ շարունակելու եմ երկար պաշտոնավարել: Զուր հույսեր թող չփայփայեն»: Նրա խոսքով՝ ինքն արդեն 10-րդ տարին է, ինչ մարզպետ է աշխատում, եւ ամեն անգամ արձակուրդի գնալիս այդ …

կարդալ ավելին

Ծաղրել է

21.10.2010

«Մեդիքերից» (Medicare) միլիոնավոր դոլարներ շորթելու համար մեղադրվող մի քանի հայերի մասին լայնորեն շրջանառվող հաղորդումների առնչությամբ առաջին խնդիրն այն է, որ այդ անձինք անմեղ են համարվում, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ: Միայն դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կարելի է որակել որպես կեղծարարներ կամ հանցագործներ: Իսկ ավելի վիրավորականն այն է, որ լրատվամիջոցներն իրենց հախուռն ընդհանրացումներով …

կարդալ ավելին

Արձագանքել է

21.10.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը երեկ մեկնաբանել է Երեւանում Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքը: «Հայաստանում երբեւէ չի եղել եւ չի կարող լինել այլատյացություն: Մենք, որպես Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, շատ լավ ենք հասկանում դրա վտանգավորությունը: Անկախ նրանից՝ դա հոգեկան խանգարման արդյո՞ւնք է, թե՞ հանցավոր միտում, այն …

կարդալ ավելին

Օրակարգում է

21.10.2010

Չնայած կառավարության խոստումներին` «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենսդրական լրամշակված փաթեթը կընդգրկվի հոկտեմբերի 25-28-ը ԱԺ նիստերի օրակարգում` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ներկայացվելու եւ ընդունվելու համար: Երեկ նման որոշում է կայացրել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Ավելի վաղ, հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունների նախագծի …

կարդալ ավելին