քաղաքականություն

160 կրակոց

28.10.2010

Հոկտեմբերի 26-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 22 դեպք: Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 160 կրակոց: …

կարդալ ավելին

«Ցյուրիխ-2»-ի մեկնարկը տրված է

28.10.2010

«Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդն ու կուսակցության անդամները պատրաստվում են հոկտեմբերի 28-ին այցելել Հայաստան: Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչը: «Հայ եւ թուրք երիտասարդներն այլեւս սահմանների հետեւում չեն թաքնվում: Համարձակորեն դուրս են գալիս ասպարեզ եւ բացականչում, որ սահմանը պետք է բացվի: 31 կետից բաղկացած գործողության պլան ենք մշակել: Հոկտեմբերի 28-ին իմ թիմի հետ անձամբ …

կարդալ ավելին

Համաձայնեցված տեքստը՝ մեկ ամսից

28.10.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է ՌԴ Աստրախանի մարզ, որտեղ տեղի է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների նախագահների միջեւ: Հիշեցնենք, որ սա նախագահների թվով երրորդ հանդիպումն է 2010 թվականին: Երեկվա հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: «Խոսքը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների …

կարդալ ավելին

Եվս մեկ զոհ

28.10.2010

Հոկտեմբերի 26-ին` կեսօրին, ԼՂ-ի Պաշտպանության բանակի եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման հետեւանքով զոհվել է 20-ամյա զինծառայող Հարութ Գրիգորյանը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է Աստրախանում կայանալիք հանդիպումից առաջ իրավիճակն ապակայունացնելու` Ադրբեջանի հերթական քայլը` հայտարարելով, որ «այս սադրանքների հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանական կողմը»:

կարդալ ավելին

Կզրկեն

28.10.2010

Ռուսաստանի դատախազության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը միջնորդություն է ներկայացրել Պետդումայի հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: 45-ամյա Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է խոշոր չափի խարդախության համար: Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին Պետդուման Դատախազության Քննչական կոմիտեին իրավունք տվեց քրեական գործ հարուցել հայազգի պատգամավորի դեմ:

կարդալ ավելին

Աչքի լույսի պես

28.10.2010

«Նախիջեւանը մեր աչքի լույսն է, եւ այն շատ կարեւոր է մեզ համար, ու հետեւաբար մենք կպաշտպանենք այն»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին առեւտրի հարցերով պետնախարար Զաֆեր Չաղլայանը, ով թուրք գործարարների հետ մեկնել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն: Ըստ թուրքական «Star» պարբերականի, Չաղլայանը նշել է, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ ՀՀ ու Թուրքիայի միջեւ երբեք առեւտրատնտեսական կապեր չեն …

կարդալ ավելին

Դատապարտել է

28.10.2010

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանին մամուլի ազատության սահմանափակումների համար: Նախօրեին հրապարակված զեկույցում կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանում մամուլի ազատությունը սահմանափակելու հետեւողական քաղաքականություն է տարվում: «Human Rights Watch»-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել անազատության մեջ գտնվող լրագրողներին ու բլոգերներին, հետաքննել լրագրողների վրա հարձակումների արձանագրված փաստերը, իսկ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ …

կարդալ ավելին

Ճանաչելու ժամանակը

28.10.2010

«Իսրայելի համար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում քաղաքականությունը փոխելու ժամանակն է»,- գրել է իսրայելական «Tablet» պարբերականը` հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը թուրք-իսրայելական հարաբերություններում կարեւոր խաղաքարտի պես մի բան է եղել, որը միշտ կարելի է դնել քաղաքական խաղասեղանին: «Որոշակի քաղաքական շահերով Թուրքիայի հետ կապված Իսրայելը մոռացել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական Գերմանիայի հավատարիմ դաշնակից …

կարդալ ավելին

Դիտեք մեզ կրկին

28.10.2010

Նորից մրցույթ է: Ու նորից եթեր վերադառնալու հույսով հայտ է ներկայացրել «Ա1+» հեռուստաընկերությունը: «Ա1+»-ը 2002թ. մայիսից հետո մասնակցում է հեռարձակման արտոնագիր ստանալու համար ՀՌԱՀ-ի հայտարարած բոլոր մրցույթներին: Ամեն անգամ մերժում է ստանում ու նախանձելի համառությամբ մասնակցում հաջորդին: 2002-ին «Ա1+»-ի եթերազրկումից հետո այդ պահին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց` «Եթե չլիներ «Ա1+» հեռուստաընկերությունը, ապա պետք կլիներ …

կարդալ ավելին

Անկուսակցականների միավորում՝ իշխանափոխության իրական ծրագիր

28.10.2010

Ինձ վաղուց արդեն դժվար է ինչ-որ հրապարակումներով զարմացնել. նախօրոք գիտեմ` ով, երբ, որտեղ եւ ինչ է գրելու: Գիտեմ, որովհետեւ հայրենական քաղաքական դաշտում ներկայացված հիմնական խաղացողների հետաքրքրությունները պարզունակ ու պրիմիտիվ են, իսկ լրատվամիջոցները հիմնականում լծված են այդ հետաքրքրությունների սպասարկման «սուրբ» գործին: Արդյունքում` մեզանում կան տասնյակ, հարյուրավոր, հազարավոր, մեկը մյուսին, ինչպես ինֆուզորիաներն են, նմանվող կուսակցություններ, կուսակցական լրատվամիջոցներ …

կարդալ ավելին

Ճշտելւո ժամանակն է

28.10.2010

Միացյալ Նահանգների նոյեմբերի 2-ի Կոնգրեսի ընտրությունները, հավանաբար, հսկայական ալեկոծումներ կառաջացնեն Ամերիկայի քաղաքական դաշտում: Քարոզչական գովազդներն ու քաղաքական մեկնաբանությունները ողողել են եթերը, եւ բոլորն անհամբերությամբ հետեւում են սոցիոլոգիական հարցումներին, տեսնելու՝ արդյո՞ք իրենց նախընտրած թեկնածուն կամ կուսակցությունը կհաղթի, թե՞ դուրս կմնա պայքարից: Բարաք Օբամայի ժողովրդականությունը երկու տարիների ընթացքում կտրուկ անկում է ապրել: Նախագահի վարչակազմի ձախողված աշխատանքից հիասթափված, …

կարդալ ավելին

Բանակը հասարակության հայելին է

26.10.2010

«Բանակը հասարակության հայելին է, եւ այն թերությունները, այն խնդիրները, այն պրոբլեմները, որ գոյություն ունեն հասարակության մեջ, այս կամ այն չափով, իհարկե, միշտ գոյություն են ունենալու բանակում»,- շաբաթ օրը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Ախուրյանում պատասխանելով բանակում վերջին շրջանում իրար հաջորդած դեպքերի վերաբերյալ լրագրողների հարցին: «Այդ երեւույթին շատ վատ եմ վերաբերվում` ոչ թե այն երեւույթին, …

կարդալ ավելին

Կոստյումը զարդարո՞ւմ է պատգամավորին

26.10.2010

Երեկ ԱԺ-ն իր հերթական քառօրյա նիստերը սկսեց վերանորոգված ու նոր տեխնիկայով համալրված շքեղ դահլիճում: Արդյո՞ք այդ պայմանները կստիպեն, որ բարձրանա ԱԺ-ի օրենսդրական գործունեության արդյունավետությունը, որ պատգամավորները քվեարկությունից անմիջապես հետո չհեռանան դահլիճից: «Բոլորովին էլ պարտադիր չէ, որ բոլոր պատգամավորները ներկա լինեն նիստերին: Պատգամավորները ներկա են լինում միայն իրենց հետաքրքրող օրինագծի քննարկմանը»,- հարցին ի պատասխան՝ ասել է …

կարդալ ավելին

Մինասյանը՝ ՍԴ անդա՞մ

26.10.2010

Մեր տեղեկություններով՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների երկու թափուր տեղերից մեկի համար իշխանական վերնախավում քննարկվում է «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի թեկնածությունը: ՍԴ անդամ նշանակում է ՀՀ նախագահը, եւ այս պարագայում թեկնածուն պետք է ընդունելի լինի Սերժ Սարգսյանի համար: Այս թեկնածությունը բավական հետաքրքիր է այն առումով, որ Ս.Սարգսյանը ՀՅԴ-ին, հետեւաբար՝ Ա.Մինասյանին, յուրային չի համարում: Մինչդեռ Ա.Մինասյանն …

կարդալ ավելին

Ցնորամտությո՞ւն

26.10.2010

«Չափազանց դատարկամիտ է ջանասիրությունը, որով քաղաքական որոշ շրջանակներ եւ վերջիններիս հարող լրատվամիջոցներ հետեւողականորեն պրոպագանդում են այն ցնորամտությունը, թե իբր ԱՄՆ-ում տարատեսակ հանցագործություններ կատարելու համար ձերբակալված ոմն «Պզո», նույն ինքը` Արմեն Ղազարյանը, ինչ-ինչ շփումներ է ունեցել մեր պետության բարձրաստիճան անձանց հետ»,- անդրադառնալով այն լուրերին, թե «Պզոն» սերտ առնչություններ է ունեցել ՀՀ իշխանությունների հետ, երեկ ասել է …

կարդալ ավելին

11 տարի անց

26.10.2010

1999թ. «Հոկտեմբերի 27»-ից 11 տարի անց ոչ միայն չեն բացահայտվել այդ ողբերգության կազմակերպիչները, այլեւ չեն իմաստավորվել այդ ոճրագործության ու դրա նկատմամբ հասարակության անտարբերության պատճառները: Ավելին` «Հոկտեմբերի 27»-ն աստիճանաբար դառնում է տարվա մեջ եւս մեկ օր սգալու մի առիթ: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, չձեւակերպվեց այդ ոճրագործությունը բացահայտելու հասարակական պահանջ: «Հանրային պահանջի բացակայությունը թույլ չի տալիս հաղթահարել «Հոկտեմբերի 27»-ի …

կարդալ ավելին

Երկու օրից

26.10.2010

Լուրերը, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը բուժման նպատակով մեկնել է արտասահման, երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը, ըստ էության, չի հերքել. «Գորիկ Հակոբյանը գտնվում է հերթական արձակուրդի մեջ, նա հանրապետությունում է եւ երկու օրից կվերադառնա աշխատանքի: Ես չեմ կարող ասել` նա այս ընթացքում Հայաստանից բացակայե՞լ է, թե՞ …

կարդալ ավելին

Աղքատի հոգեբանությամբ

26.10.2010

«Հայաստանի` 2011թ. բյուջեի նախագծին նայելիս չի հասկացվում, թե ի՞նչ են ուզում դրանով անել, եւ ընդհանրապես, այստեղ նույն նախադասություններն ու մտքերն են, ինչ որ նախանցած եւ անցած տարիների բյուջեների դեպքում` միայն տարեթվի փոփոխությամբ»,- news.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքերով, 2011-ի բյուջեի նախագծում չկա որեւէ նորություն կամ ծրագիր, որը …

կարդալ ավելին

Ասիմետրիկ քայլեր

26.10.2010

«Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացմանը Հայաստանը պատասխանում է ասիմետրիկ քայլերով, որոնք համեմատաբար քիչ ծախսատար են, բայց` արդյունավետ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Մոտ 2 շաբաթ առաջ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, թե պաշտպանական բնագավառի Ադրբեջանի ծախսերը հաջորդ տարի աճելու են շուրջ 90%-ով եւ կազմելու են մոտ 3.1 մլրդ …

կարդալ ավելին

Դեռ հայտնի չէ

26.10.2010

Հայ Ազգային կոնգրեսն օրերս հայց է ներկայացրել Վարչական դատարան` վիճարկելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ուժային կառույցների գործողությունների իրավաչափությունը։ Հայցադիմումը ներառում է 100-ից ավելի քաղաքացիների բողոքը: Այդ մասին tert.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ փաստաբան Վահե Հովսեփյանը: Հայցապահանջում ասվում է. «2008թ. մարտի 1-ից ՀՀ նախագահի գլխավորությամբ գործադիր իշխանության մարմինների, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության …

կարդալ ավելին