Դատապարտել է

28/10/2010

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանին մամուլի ազատության սահմանափակումների համար: Նախօրեին հրապարակված զեկույցում կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանում մամուլի ազատությունը սահմանափակելու հետեւողական քաղաքականություն է տարվում: «Human Rights Watch»-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել անազատության մեջ գտնվող լրագրողներին ու բլոգերներին, հետաքննել լրագրողների վրա հարձակումների արձանագրված փաստերը, իսկ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում ավելի մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների խնդիրներին: Կազմակերպությունը նաեւ անհրաժեշտ է համարում տեղական հաճախականություններով միջազգային ռադիոկայանների ծրագրերի հեռարձակման վերականգնումը: Բաքուն հերքում է այս քննադատությունը` ասելով, որ երկրում պահպանվում են ժողովրդավարական չափանիշները: