Երկու օրից

26/10/2010

Լուրերը, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը բուժման նպատակով մեկնել է արտասահման, երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը, ըստ էության, չի հերքել. «Գորիկ Հակոբյանը գտնվում է հերթական արձակուրդի մեջ, նա հանրապետությունում է եւ երկու օրից կվերադառնա աշխատանքի: Ես չեմ կարող ասել` նա այս ընթացքում Հայաստանից բացակայե՞լ է, թե՞ ոչ: Կարող է՝ բացակայել է, գնացել-եկել է»: Իսկ հարցին, թե ո՞ր օրվանից է Գ. Հակոբյանը գտնվում արձակուրդի մեջ, Ա. Բաղրամյանը չի պատասխանել. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»: Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի` ԱԱԾ պետ Գ. Հակոբյանը վատառողջ է եւ մեկնել էր Ֆրանսիա` բուժման կուրս ընդունելու համար: