– Հանրապետական կուսակցությունն արդեն մի քանի ամիս անվճար բուժօգնության ծրագիր է իրականացնում ՀՀ մարզերում: Ի՞նչ նպատակ են հետապնդում այդ միջոցառումները, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրականացվող նման քայլերն արդյո՞ք նախընտրական ակցիաներ, ժողովրդին կաշառելու փորձեր չեն: – Ոչ, ես բազմիցս նշել եմ, դա նախընտրական ակցիա չէ: Եթե քաղաքական ուժը մարզերում ունի ռեալ գործող տարածքային կառույցներ, եւ եթե միջոցառումներ …
կարդալ ավելինՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով 2012թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հնչող կանխատեսումներին, ասել է. «ՀՀԿ տարբեր գործիչներ հայտարարում են, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններում ունենալու են 50 տոկոսից ավելի ձայն, եւ բաշխում են մյուս ձայները: Սա անընդունելի գործելաոճ է, հարիր չէ մի երկրի, որը հայտարարում է, թե ժողովրդավարության ուղին է բռնել»: Ըստ նրա` ընտրությունները …
կարդալ ավելինԱյս հարցն արդեն երկու շաբաթ հուզում է շարքային հայաստանցիներին։ Իսկ համոզիչ պատասխան այդպես էլ չի հնչում։ Թանկացումից անմիջապես հետո եղան ամենատարբեր մեկնաբանություններ, եւ ի վերջո Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշեց պատասխանել։ Պատասխանը, մասնավորապես, հետեւյալն էր՝ կաթը թանկացել է 20%-ով, դրա համար պանիրն էլ է թանկացել։ Ընդ որում, հանձնաժողովը նշել էր, որ պանրի շուկայում հակամրցակցային համաձայնություն …
կարդալ ավելին«Ադրբեջանը չի սովորել պահել իր խոստումները. այն օրը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կնքվում էր գերիների եւ դիակների փոխանակման մասին համաձայնագիրը, այդ երկրի զինվորականները չէին դադարում կրակել սահմանում: Այնպես որ, համաձայնագիրն Ադրբեջանը կարող է ի կատար ածել մասամբ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է գեներալ-գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Նաեւ հավելել է, թե ադրբեջանցիներն ամեն օր կրակում …
կարդալ ավելին2010թ. դեկտեմբերի 31-ից Թուրքիայի Քրեական դատավարության օրենսգրքում շրջանառության մեջ է մտնելու մի օրենք, համաձայն որի` ամբաստանյալների կալանքի ժամկետը սահմանվելու է 1,5-ից մինչեւ 3 տարի: Այս մասին է գրում թուրքական «Aksam» օրաթերթը` նշելով, որ դա մի նոր «բինգո» է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի համար: Պարբերականի փոխանցմամբ` Օգյուն Սամասթն, արդեն 3 տարի 9 …
կարդալ ավելինՕրերս Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) ազգային անվտանգության ռազմավարության մեջ ուղղումներ է մտցրել: Անկարայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից հանվել են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Սիրիան, Իրանը: Ենթադրվում էր, որ դրանց շարքում կհայտնվի նաեւ Ռուսաստանը: Սակայն հակառակ կանխատեսումներին` Թուրքիան համարել է, որ դեռ վաղ է Ռուսաստանին իրենց բարեկամ կամ չեզոք վերաբերվող երկրների ցանկում ընդգրկելը: Առաջին անգամ …
կարդալ ավելինՀայ Ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանի կանխատեսմամբ` դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ խնդրի վերաբերյալ չի ընդունվի ճանապարհային քարտեզ, որովհետեւ դա նշանակում է՝ կարգավորման հստակ ժամանակացույց ու ծրագիր: Ըստ նրա` Աստանայում, ամենայն հավանականությամբ, կլինի հայտարարություն, որով կնշվեն Մադրիդյան սկզբունքների այն կետերը, որոնց շուրջ կողմերն ունեն համաձայնություն: Իսկ եթե Հայաստանի շահերին դեմ որեւէ ձեւակերպում հայտնվի …
կարդալ ավելինՀամաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ նոյեմբերի 3-ին Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում` Տավուշի մարզի հատվածում կայացել է դիտարկում: Դիտարկման ընթացքում միջադեպեր չեն գրանցվել: Դիտարկումն անցել է նախանշված ծրագրին համապատասխան: Հայկական կողմից դիտարկումն անցկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վիլյամ Պրայորը եւ …
կարդալ ավելինԼՂ խնդրի կարգավորման հարցում ինչ-որ առաջընթացի կարելի է սպասել միայն դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի Բեռլինի Բերտոլդ Բեյցի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարը: Միաժամանակ, նա նշել է, թե դա, ամենայն հավանականությամբ, կլինի հռչակագրային հայտարարությունը, որը կողմերին կոչ կանի լուծում գտնել ԼՂ խնդրին, քանի …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ ամբողջ աշխարհի հայությունը ցնցված էր փոխնախագահ Ջո Բայդենի բացահայտումից, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր նրան. «տեսեք, մի թեժացրեք այս խնդիրը (Հայոց ցեղասպանության ճանաչումը) այժմ, քանի դեռ մենք բանակցությունների մեջ ենք (թուրքերի հետ)»: «YouTube»-ում նույն օրը տեղադրված Բայդենի հայտարարությունը (www.youtube.com/watchգv=C-vVX2B1H3k) այնքան վրդովեցուցիչ էր, որ հայերի մեծ մասը հրաժարվում էր հավատալ, որ նախագահ …
կարդալ ավելինԹուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանը հանել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից: Ըստ թուրքական լրատվամիջոցների, անցած շաբաթվա ընթացքում այդ երկրի Ազգային անվտանգության խորհուրդը վերանայել է որպես «Կարմիր գիրք» հայտնի հիշյալ ցանկը, որը կոչվում է նաեւ «գաղտնի սահմանադրություն»: Հարեւան երկրների հետ հարաբերություններին վերաբերող այս փաստաթուղթը, որպես կանոն, վերանայվում է հինգ տարին մեկ անգամ: «Jerusalem Post» …
կարդալ ավելինՊատգամավորների եւ գործադիր ու դատական իշխանությունների պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու մասին օրինագծի հեղինակները` ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու կոալիցիոն կուսակցություններից օրինագծի համահեղինակները խորհրդարանից ետ են կանչում այդ նախագիծը: «Որովհետեւ այն քաղաքական սպեկուլյացիայի առարկա է դարձել»,- պարզաբանել է Ա.Մինասյանը: Նրա խոսքերով՝ կառավարության հետ նախապես համաձայնեցված եւ կառավարության առաջարկով իրենց ներկայացրած այդ նախագիծն այսօր դարձել է քաղաքական …
կարդալ ավելին«Առանձնապես նոր իրադարձություններ չեն ծավալվում ԼՂ-ի շուրջ, եւ իրադարձությունը հենց դա է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` նշելով, որ Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ռազմագերիների փոխանակման մասին համաձայնությունը ողջունելի է, սակայն «քաղաքական լուծման առաջընթաց մենք այստեղ դեռ չենք տեսնում»: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է …
կարդալ ավելին«Աստանայում ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները կարող են Հայաստանին եւ Ադրբեջանին արցախյան հակամարտության կարգավորման հարցում «Ճանապարհային քարտեզ» առաջարկել»,- նման կարծիք է հայտնել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հետխորհրդային` տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը: «Հակամարտող կողմերն առաջ շարժվեցին հումանիտար ոլորտում, այժմ հարկավոր է առաջ շարժվել տարածքային եւ ուժի չկիրառման հարցերում: Այս …
կարդալ ավելին«Բոլշեւիկյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինը 1921թ. Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը նվիրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին»,- այդ մասին գրել է բրիտանական «Financial Times» պարբերականը` Հայաստանի պատմության ու գեղատեսիլ վայրերի մասին պատմող հրապարակման մեջ: «Այդ նախկին սովետական փոքրիկ հանրապետությունը ժամանակին Փոքր Ասիայից ձգվում էր մինչեւ Կասպից ծով»,- գրել է բրիտանական պարբերականը` անդրադառնալով նաեւ …
կարդալ ավելինՀոկտեմբերի 29-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվեցին Կրթության միջազգային ակադեմիայի մաս կազմող մի շարք բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի 100-ից ավելի ներկայացուցիչներ (ակադեմիայի տնօրենների խորհրդի նախագահը «Հայբուսակ» համալսարանի դեկան Անահիտ Հարությունյանն է): Իսկ վերջերս ԲՀԿ-ին էին միացել նաեւ մի շարք մշակութային խմբեր: Տեղի ունեցածը, պարզվում է, կարող է ճակատագրական լինել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կարիերայի համար: Բնականաբար, …
կարդալ ավելին«Պաշտոնական Անկարան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հռչակագիրը, որ ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Աստրախանում կայացած հանդիպման ընթացքում»,- նախօրեին նման հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը: «Թուրքիան հույս ունի, որ աստրախանյան հանդիպումը դրական ներդրում կունենա Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում եւ նոր լիցքեր կհաղորդի կարգավորմանն ուղղված ջանքերին: Մենք ցանկանում ենք, որ մարդասիրական հարցերին վերաբերող …
կարդալ ավելինՊատգամավորների եւ գործադիր ու դատական իշխանությունների պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրինագծի հեղինակներն Ազգային ժողովից ետ են կանչում իրենց այդ նախագիծը: Օրինագծի համահեղինակներից ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասում է, որ այդ նախաձեռնությունը ոչ միայն չի ընդունվում, այլ արդեն «սպեկուլյացիայի է ենթարկվում»` քաղաքական շոուների առիթ է դառնում, եւ այդ պատճառով էլ չեն ցանկանում, որ դա …
կարդալ ավելինԱյս օրերին քաղաքական ու լրագրողական շրջանակներում բուռն քննարկման առարկա են դարձել Ազգային ժողովում շրջանառվող էթիկայի նորմերի կամ հանձնաժողովի ստեղծման մասին լուրերը: Բանն այն է, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նախաձեռնել է այնպիսի փոփոխություն իրականացնել ԱԺ կանոնակարգ-օրենքում, որ ստեղծվի պատգամավորների շահերի բախման կամ նրանց` գործարարությամբ զբաղվելու հարցերը ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով: Բայց մինչ …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կիրակի օրը վիրավորվել է ադրբեջանցի զինվոր Ֆարուխ Զեյնալովը»,- այդ մասին երեկ գրել է ադրբեջանական 1news.az գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը: Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ հրադադարի ռեժիմը խախտել է հայկական կողմը` գնդակոծելով ադրբեջանական դիրքերը: Ըստ ադրբեջանական ՊՆ-ի, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակման պատճառով Ադրբեջանի …
կարդալ ավելին