Լենինի նվերը

02/11/2010

«Բոլշեւիկյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինը 1921թ. Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը նվիրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին»,- այդ մասին գրել է բրիտանական «Financial Times» պարբերականը` Հայաստանի պատմության ու գեղատեսիլ վայրերի մասին պատմող հրապարակման մեջ: «Այդ նախկին սովետական փոքրիկ հանրապետությունը ժամանակին Փոքր Ասիայից ձգվում էր մինչեւ Կասպից ծով»,- գրել է բրիտանական պարբերականը` անդրադառնալով նաեւ հայերի կողմից քրիստոնեության ընդունմանը, գրերի գյուտին, ինչպես նաեւ՝ վերջերս Տաթեւում բացված աշխարհի ամենաերկար ճոպանուղուն: