Միջազգային հանրությունն` ի դեմս միջազգային զանազան կազմակերպությունների ու կառույցների, վերջին շրջանում բառի բուն իմաստով «ձեռ է առնում» Հայաստանի հասարակությանը: Մի կողմից՝ իրար հետեւից հրապարակվում են հայերի մասնակցությամբ քրեական գործերի բացահայտումներ` դրանք կապելով նաեւ ՀՀ իշխանությունների հետ, մյուս կողմից՝ հանդես են գալիս այնպիսի գնահատականներով, որոնց մասին կարող է երազել ցանկացած ոչ ժողովրդավարական իշխանություն: Ասենք, անցած շաբաթ …
կարդալ ավելինԲրազիլիայի գործող նախագահը պահանջում է բարձրացնել երկրի նախագահի եւ կառավարության աշխատավարձերը: «Հուսով եմ, որ սա ամենաքիչն է, ինչ նրանք (խորհրդարանը) կարող են անել»,- Մոզամբիկ կատարած այցի ժամանակ ասել է Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան` պատասխանելով Բրազիլիայում գործադիր իշխանության ներկայացուցիչների աշխատավարձերի հնարավոր ինդեքսավորման մասին հարցին: «Այդ իրավունքը սահմանադրությամբ ապահովված է, 2002 թ. նրանք ինձ խաբեցին եւ …
կարդալ ավելինՆոյեմբերի 2-ի ընտրությունները մի հանրաքվե էին նախագահ Օբամայի վերաբերյալ: Ամերիկացիների մեծ մասին նա հուսախաբ էր արել ձախողված տնտեսական քաղաքականությամբ, իսկ ամերիկահայերին հիասթափեցրել` Հայոց ցեղասպանության մասին իր խոստման դրժմամբ:Չնայած ընտրություններում դեմոկրատների ջախջախիչ պարտությանը, ամերիկահայերին հաջողվեց սատարել Կոնգրեսի իրենց աջակիցներին` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Դեռ ավելին, սպասվում է, որ նորընտիր պահպանողական Կոնգրեսն ավելի անհանդուրժողական կլինի Թուրքիայի հանդեպ` …
կարդալ ավելինԱդրբեջանը «ափսոսանք եւ տարակուսանք» է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ, որի համաձայն, նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունները այդ երկրում «չեն անցկացվել միջազգային չափանիշներին համապատասխան»: Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած հայտարարությունում ասված է. «Այս կամ այն երկրում անցկացված ընտրությունների գնահատման ժամանակ, որպես կանոն, Պետդեպարտամենտի հայտարարությունը արմատապես չի տարբերվում դրանց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների տված գնահատականից: Պետդեպարտամենտի հայտարարությունում հղում է արված …
կարդալ ավելին«Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության զարգացման տեսանկյունից էական առաջընթաց չեն արձանագրել»,- այդ մասին նշված է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշտոնի տարածած հայտարարության մեջ, որը տեղադրված է ԵՄ պաշտոնական կայքում: Եվրոպացի պաշտոնյան ադրբեջանական իշխանություններին կոչ է արել շտկել ի հայտ եկած բոլոր թերությունները, որոնք գրանցվել են ընտրական պրոցեսում, եւ ինչն արձանագրել են եվրոպական դիտորդական …
կարդալ ավելին«Հայ-թուրքական, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները հայտնվել են այնտեղ, որտեղ գտնվում էին առնվազն 3 տարի առաջ»,- նման կարծիք է հայտնել ամերիկացի փորձագետ, հետխորհրդային, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական հարցերով մասնագետ Արիել Քոենը «Caucasus Times» հանդեսին տված հարցազրույցում: Արիել Քոենի կարծիքով, Բաքվում, Թբիլիսիում, ինչպես նաեւ Երեւանում կարծում են, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքական ուղեգիծը մոտ …
կարդալ ավելին«Այս տարի ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւն ավելի մեծ աջակցություն կգտնի»,- այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Hurriyet» օրաթերթը, երեկ Անկարայում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին: «Հայոց ցեղասպանության բանաձեւի առնչությամբ այս տարի Թուրքիայի գործն ավելի դժվար է լինելու: Չեմ կարող իմանալ, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, …
կարդալ ավելին«Հայաստանում արձանագրված գնաճի ցուցանիշը բարձր եւ լուրջ մարտահրավեր է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Եվ կառավարությունը, եւ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, եւ Կենտրոնական բանկը գնաճի զսպման ուղղությամբ աշխատանքներ են տանում: Թե ինչ արդյունքներ կունենանք տարեվերջին, ցույց կտա ժամանակը»,- ասել է նա: Անդրադառնալով պանրի գների բարձրացմանը` …
կարդալ ավելինԱդրբեջանում սպանված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի հարցով Հայաստանի պետական մարմինները եւ հասարակական կազմակերպությունները պետք է դիմեն միջազգային ատյաններ, մասնավորապես Մարդու իրավունքների միջազգային դատարան եւ ՄԱԿ-ի խոշտանգման դեմ կոմիտե: Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` նկատելով, որ թեեւ Մ. Սարիբեկյանի սպանության կապակցությամբ Հայաստանում քր.գործ հարուցվել է, սակայն խնդիրը պետք է բարձրացնել …
կարդալ ավելինՌուսական «Պրավդա» թերթը ծավալուն հոդված է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նոյեմբերի 7-ին հնչեցրած ռազմատենչ ելույթի վերաբերյալ: Հոդվածի հեղինակներ Սերգեյ Բալմասովն ու Վադիմ Տրուխաչովը փորձել են տրամաբանություն գտնել Ալիեւի ռազմատենչ ելույթի մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդամենն օրեր առաջ էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Աստրախանում ստորագրվել ռազմագերիների ու աճյունների փոխանակման մասին եռակողմ հայտարարությունը: …
կարդալ ավելինԹուրք հայտնի լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդն անդրադառնալով «Չեթմ հաուսի» կողմից Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին շնորհված «Տարվա քաղաքական գործիչ» մրցանակին եւ թուրք մի շարք լրագրողների այն պնդումներին, որ այդ մրցանակը ստանալու հարցում մեծ դեր ունի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, գրել է. «Որքան էլ փորձեցինք մեղքը բարդել Երեւանի վրա, սակայն իրականում պատասխանատուն հենց մե՛նք ենք: Ադրբեջանի …
կարդալ ավելինԵրեկ Երեւանում ավարտվեց Եվրամիության կազմակերպած ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության սեմինարը, որին մասնակցեցին միջազգային տարբեր կառույցների բազմաթիվ պաշտոնյաներ, նաեւ` հայաստանյան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Սեմինարի ժամանակ երկու կողմերից էլ հնչեցին մարդու իրավունքների պաշտպանության, արդար դատավարության իրավունքի եւ դատարանների անկախությանը վերաբերող բազմաթիվ դիտարկումներ: Սեմինարի ավարտին փորձեցինք եվրոպացի պաշտոնյաներից ճշտել, թե ի՞նչ տպավորություն ստացան Հայաստանում այդ ոլորտների մասին: Եվրոպական հանձնաժողովի …
կարդալ ավելին«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով Արթիկի տարածաշրջանից է, «7 օր» կայքին ասել է, թե Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ ՕԵԿ-ականացվում է: «Հանրապետությունը քվոտայով բաժանել են իրար մեջ, եւ Արթիկի տարածաշրջանը տվել են Արթուրիկին: Ես Արթիկից եմ, անընդհատ առնչվում եմ այդ տարածաշրջանի հետ: Վերջերս տեղի միլպետ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՕԵԿ-ի քվոտայով, իսկ …
կարդալ ավելինՆոյեմբերի 4-ին կայացած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհություն էր հայտնել Գյուղատնտեսության, Ֆինանսների, Կրթության եւ գիտության, ինչպես նաեւ՝ Առողջապահության նախարարությունների գործունեության կապակցությամբ` պարտականությունների ոչ պատշաճ կատարման եւ կոռուպցիայի համար: Նա նախարարներից պահանջել էր նույնիսկ կադրային փոփոխություններ կատարել` ընդհուպ մինչեւ փոխնախարարների մակարդակով: Եվ ինչպես լինում է նախապես մշակված շոուների դեպքում, նախօրեին Առողջապահության նախարարի երկու տեղակալներ` Թաթուլ …
կարդալ ավելինՀայ Ազգային կոնգրեսը երեկ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Խոսքը նախօրեին տեղի ունեցածի մասին է, երբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում միջադեպ էր եղել Ոստիկանության եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ, եւ 4 ակտիվիստների՝ Արեգ եւ Սարգիս Գեւորգյան եղբայրներին, Վահագն Գեւորգյանին եւ Սարգիս Խաչատրյանին բերման էին ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժին եւ ծեծի ենթարկել: ՀՀ գլխավոր …
կարդալ ավելին«Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի աշխատանքի համար Մեթյու Բրայզայից ավելի պատրաստված մարդ Պետդեպարտամենտում չկա»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը` ելույթ ունենալով Վաշինգտոնում անցկացվող «Ամերիկա-ադրբեջանական հարաբերություններ. ռազմավարական գործընկերության վիճակ» համաժողովում: «Ես չունեմ նախանշաններ առ այն, որ ներկայիս վարչակազմը կհրաժարվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Մեթյու Բրայզային աջակցելուց»,- ասել է նա` ընդգծելով, որ …
կարդալ ավելին«Հարստացված ուրանի մաքսանենգության համար Վրաստանում ձերբակալված երկու հայերը բազմաթիվ անգամ Թուրքիա են այցելել, քանի որ խոսակցություններ կան, թե ուրանի սեւ բորսան Թուրքիայում է»,- թուրքական «Milliyet»-ի փոխանցմամբ` հայտարարել է Վրաստանի միջուկային զենքի տարածման դեմ պայքարի բաժնի պետ Արշիլ Պավենիշվիլին: Նա ասել է, թե հայ մաքսանենգները ցանկացել են ուրանը տեղափոխել Թուրքիա` վաճառելու նպատակով:
կարդալ ավելինԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուին կոչ է արել համապատասխան քայլեր ձեռնարկել` կանխարգելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «հակաադրբեջանական հայտարարությունները»: Այս մասին գրված է Սեիդովի ղեկավարած Ադրբեջանի լեզուների համալսարանի տարածած հաղորդագրության մեջ: Չավուշօղլուին ուղղած իր նամակում նա ընդգծել է, թե լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հայերին ավելի …
կարդալ ավելին«Որոշ աղբյուրների համաձայն՝ ես լսել եմ, որ, այո, դա այդպես է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում այսպես է ասել Արդարադատության միջազգային կոմիտեի փոխնախագահ Պոլ Հաուչ Ֆինգերը` անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների գոյության խնդրին: Մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի կապակցությամբ էլ նա նշել է, որ դրա համար իշխանություններն են պատասխանատու: «Անշուշտ, պատասխանատվությունը կառավարությանն է»,- ասել է Պ.Ֆինգերը:
կարդալ ավելինԵրեկ Facebook-ում լուրջ քննարկում էր ծավալվել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ասուլիսի շուրջ: Նախարարուհին հարցրել էր. «Գիտե՞ք այս երեխան ինչ գործիքի վրա է նվագում»: Ներկաներից մեկը պատասխանել է. «Ջութակի»: «Ավելի վատգ թավջութակի»,- պատասխանել է նախարարուհին: Լրագրող Հովհաննես Շողիկյանն այս առիթով մի հին անեկդոտ էր հիշել. «Ինչո՞վ է թավջութակը տարբերվում ջութակից: Պատասխան` ավելի երկար է վառվում»: …
կարդալ ավելին