քաղաքականություն

Երկու Պրեսկոտը մի Համարբերգ է

18.11.2010

ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը նախօրեին Փարիզում կայացած ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում անդրադարձել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու խնդրին: Նա հայտարարել է, որ այդ հարցը լինելու է իր ուշադրության կենտրոնում առաջիկայում Հայաստան կատարելիք մոնիտորինգային այցելության ժամանակ: Այդ մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է ԵԽ ԽՎ-ում …

կարդալ ավելին

Մտան Ճապոնիա

18.11.2010

Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանության առաջին քարտուղար Մասատակա Օբատայի հետ: ՀԱԿ-ի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի ներքին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր»: Իսկ թե ճապոնացիներին դա որքանո՞վ է հետաքրքրել` ՀԱԿ-ից ոչինչ չեն ասում:

կարդալ ավելին

Պուտինը երախտապարտ է

18.11.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարները: Նշելով, որ Ռուսաստանը եղել եւ մնում է Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերը, Ս. Սարգսյանն ասել է, որ այս տարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել …

կարդալ ավելին

Միայն արդարության դեպքում

18.11.2010

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կարծիքով՝ ԼՂՀ հակամարտության լուծումը հնարավոր է բանակցությունների, արդարության եւ փոխադարձ հարգանքի առկայության պայմաններում: «Տարածաշրջանի երկրները պետք է ապրեն խաղաղ ու համերաշխ: Մենք համարվում ենք հարեւաններ եւ մեր հարեւանությունը ժխտել չենք կարող: Դա ամրագրված է աշխարhագրորեն եւ պատմությամբ: Եթե մենք փորձենք մեր խնդիրները լուծել արդար եւ համերաշխ, բոլոր խնդիրներին էլ լուծումներ կգտնվեն: …

կարդալ ավելին

Ո՞ւմ ականջներն են երեւում «ձայնազուրկ» պատգամավորի ետեւից

18.11.2010

Ազգային ժողովում երեկ շարունակվեցին փոխադարձ մեղադրանքները ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանի եւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի միջեւ: ՎՊ-ն այդ պատգամավորին պատկանող «Անանիա Շիրակացի» ոչ պետական համալսարանում խախտումներ հայտնաբերելու մասին հայտարարություն էր արել, իսկ Ս. Մելիքյանն, իր հերթին, նախօրեին հայտարարել էր, թե ՎՊ աշխատակիցն «անձամբ իրենից» 4000 դոլար կաշառք է պահանջել եւ ասել, որ դա համաձայնեցված …

կարդալ ավելին

Նաեւ «անազատության» մեջ գտնվողների մասին

18.11.2010

ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեքշաբթի օրը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում անդրադարձել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո «անազատության» մեջ գտնվող ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու խնդրին: ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին Փարիզից հաղորդել է, թե Պրեսկոտը հայտարարել է, որ այդ հարցը լինելու է իր ուշադրության կենտրոնում առաջիկայում Հայաստան կատարելիք մոնիտորինգային …

կարդալ ավելին

«Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»

18.11.2010

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզան Առաքելյանը հետաքրքրվել է գազի սակագների հնարավոր բարձրացման մասին, ինչին ի պատասխան, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, թե այժմ իրենք բանակցում են եւ փորձում են այնպես անել, որ Հայաստանում գազի ներկրման ներկայիս գինը չփոխվի: «Ինչքանո՞վ դա մեզ կհաջողվի՝ բանակցությունների խնդիր է, եւ դեռ ժամանակ …

կարդալ ավելին

Հայտարարություն

18.11.2010

«Կոշ» ՔԿՀ-ում բանտարկված քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կոտրվել, այլ շարունակում է իր ակտիվ հրապարակախոսական գործունեությունը, ինչը գրգռում եւ շարունակական լարվածության մեջ է պահում գործող հանցախմբին: Նրան լռեցնելու համար, անօրինական ձերբակալման պահից սկսած, իշխանությունները դիմել եւ դիմում են անթույլատրելի ցանկացած քայլի: Պարբերաբար կիրառվող բռնություններն ու ճնշումները հասել են իրենց գագաթնակետին եւ ամեն վայրկյան կարող …

կարդալ ավելին

8 միլիոն դոլար՝ Մոսկվայից

18.11.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, երեկ մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացված տոնական միջոցառմանը: Իսկ նոյեմբերի 16-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական ճաշկերույթ, որին մասնակցել է ռուսաստանաբնակ շուրջ 150 հայազգի գործարար: Ճաշկերույթի ավարտին Ռուսաստանի հայ գործարարները «Հայաստան» համահայկական հիմնադրամին …

կարդալ ավելին

Մեր դիրքերն ամրապնդված են

18.11.2010

Ներկայումս Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերը չեն թուլացել, հակառակը` թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ոլորտում մեր դիրքերն ամրապնդված են: Երեկ համալսարանական զինակոչիկների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, այսօր Ադրբեջանի դիրքերը թուլանում են, որովհետեւ վերջինս չի կատարում միջազգային կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունները, իսկ ԼՂ հակամարտության շուրջ բանակցային …

կարդալ ավելին

Գիա Խուխաշվիլի. «Հայաստանն անհանգստանալու կարիք չունի»

18.11.2010

Հարավային Կովկասում կարող է հասունանալ եւս մի խնդիր՝ ավելանալով արդեն իսկ գոյություն ունեցող հիմնախնդիրներին: Խոսքը Վրաստանի կողմից գազամուղի հնարավոր վաճառքի մասին է: Ու չնայած բարձր մակարդակով վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, կրքերը կամաց-կամաց բորբոքվում են: Մինչեւ վերջերս Թբիլիսիի գլխավոր հովանավոր Վաշինգտոնն արգելել էր վաճառել այն գազամուղը, որին այսօր հավակնում են Ադրբեջանը, Ռուսաստանն ու Հայաստանը: Եվս …

կարդալ ավելին

Ռուս փորձագետների խնդիրը

18.11.2010

Ռուսական փորձագիտական հանրությունը, անկասկած, որոշակի խնդիր ունի Հայաստանի վերաբերյալ, որը բոլորովին չի նշանակում որեւէ վերլուծություն եւ կամ էլ քաղաքական նախագծում: Տարբեր բնույթի ռուսական փորձագետներ խնդիր ունեն թմրեցնել հայերին եւ Ռուսաստանի դիրքերը Կովկասում ներկայացնել որպես միայն դրական: Հայաստանում ժամանակ առ ժամանակ անց են կացվում ամոթալի, բացարձակապես դատարկ հավաքույթներ ռուսական փորձագետների մասնակցությամբ, ովքեր դիտավորյալ ապատեղեկացնում են նրանց, …

կարդալ ավելին

«Գիտակցականով» փոխնախարարը

18.11.2010

Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որտեղ Երեւանի պետական համալսարանի ուսանողները դժգոհում են բուֆետի, պատճենահանման եւ սուրճի սարքերի բարձր գներից: Ըստ հրապարակման` ԵՊՀ այդ բիզնեսները պատկանում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Արսեն Քարամյանին: Երեկվա ասուլիսում Արսեն Քարամյանը անդրադառնալով իրեն հասցեագրված մեղադրանքներին` ասել է. «Հիշյալ ցածր որակի հրապարակումներն ինձ մոտ ժպիտ են առաջացնում: Ես …

կարդալ ավելին

ԱՄՆ-ի փաստաթղթերը բացահայտում են Բուշի երկերեսանիությունը

18.11.2010

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ-խմբագիր Մայքլ Բոբելյանն իր «Հայաստանի երեխաները. մոռացված Ցեղասպանություն եւ դարավոր պայքար հանուն արդարության» տեղեկություններով հարուստ գրքում երեւան է հանել կարեւոր, սակայն ոչ այնքան հայտնի փաստեր ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փորձերի երկարատեւ պատմության մասին: Բոբելյանի ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն ակնհայտ հակասությունն է, որը գոյություն է ունեցել փոխնախագահ Ջորջ Բուշ ավագի` …

կարդալ ավելին

Հակադարձել են ՎՊ-ին

16.11.2010

«Վերահսկիչ Պալատը (ՎՊ) դուրս է եկել իր իրավասությունների շրջանակներից եւ խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածն ու «Վերահսկիչ Պալատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը»,- այդ մասին ասված է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության` երեկ տարածած հաղորդագրության մեջ: Ըստ այդմ, ՎՊ-ն վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական սեփականության օգտագործման նկատմամբ: ՎՊ-ն …

կարդալ ավելին

Գործընթացը մեռած չէ

16.11.2010

Թուրքմենստանից վերադառնալիս Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` պատասխանելով լրագրողների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերին, ասել է, թե ներկայիս «դե ֆակտո» իրավիճակը ոչ ոքի շահերից չի բխում. «Եթե սրան որպես այլընտրանք՝ լիներ համագործակցություն, խնդիրները լուծվեին եւ կասկածները վերանային, շատ մեծ տնտեսական համագործակցություն կստեղծվեր: Այս համատեքստում մի լավ սկիզբ է եղել, որն իմ նամակով է տեղի ունեցել»: …

կարդալ ավելին

Գոհ է եւ ապահովված

16.11.2010

«Կարծում եմ, որ ՄԻ պաշտպանը գոհ է, եւ ապահովված է նրա ու նրա գրասենյակի անկախությունը, փաստորեն: 2011թ. բյուջեով ՄԻՊ գրասենյակի հատկացումները 38 մլն դրամով ավելացրել է, որից 28 մլն-ը աշխատավարձերի համար է: Պաշտպանի աշխատավարձը հավասարեցվել է ՍԴ նախագահի աշխատավարձին»,- երեկ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի` 2009թ. տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: …

կարդալ ավելին

Մեռած թոշակառուներ

16.11.2010

Մեր տեղեկություններով՝ ՀՀ Վերահսկիչ պալատն Աշխատանքի եւ սոցիալական ապահովության ծառայությունում վերջերս իրականացրած ստուգումների ժամանակ այլ խախտումների հետ մեկտեղ՝ հայտնաբերել է նաեւ մահացած մարդկանց մի մեծ ցուցակ, որոնց անունով երկար ժամանակ կենսաթոշակ է հատկացվել: Բնականաբար, կենսաթոշակները անդրշիրիմյան աշխարհ չեն «փոխանցվել», այլ ուղղորդվել են կոնկրետ պաշտոնյաների, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին՝ ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի գրպանները: Եվ այն, …

կարդալ ավելին

Գնում է Մոսկվա

16.11.2010

Նոյեմբերի 17-ին Մոսկվայում նախատեսված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը` տեղեկացնելով նաեւ, որ նոյեմբերի 18-ին Դ. Մեդվեդեւը Բաքվում մասնակցելու է մերձկասպյան 5 պետությունների` Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը: Ի դեպ, Ս. Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա է մեկնելու այսօր: ՀՀ …

կարդալ ավելին

Պայքար, պայքար մինչեւ վերջ

16.11.2010

Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը երեկ ռուսական «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում մի քանի «ուղերձներ» է հղել, որոնք առաջիկայում ամենայն հավանականությամբ մեծ արձագանք կստանան Հայաստանի ներքաղաքական կյանքում: Դա պայմանավորված է ոչ թե Կարախանյանի անձով կամ նրա ունեցած կարգավիճակով (ինչը հայաստանյան որոշ շրջանակներում, մեղմ ասած, չափազանցվում է), այլ այն հանգամանքով, որ Հայ Ազգային կոնգրեսը վերջերս ավելի …

կարդալ ավելին