Միայն արդարության դեպքում

18/11/2010

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կարծիքով՝ ԼՂՀ հակամարտության լուծումը հնարավոր է բանակցությունների, արդարության եւ փոխադարձ հարգանքի առկայության պայմաններում: «Տարածաշրջանի երկրները պետք է ապրեն խաղաղ ու համերաշխ: Մենք համարվում ենք հարեւաններ եւ մեր հարեւանությունը ժխտել չենք կարող: Դա ամրագրված է աշխարhագրորեն եւ պատմությամբ: Եթե մենք փորձենք մեր խնդիրները լուծել արդար եւ համերաշխ, բոլոր խնդիրներին էլ լուծումներ կգտնվեն: ԼՂ հակամարտության լուծումը նույնպես հնարավոր է բանակցությունների, արդարության եւ փոխադարձ հարգանքի առկայության պայմաններում»,- «Lider» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ահմադինեջադը: Ըստ նրա՝ տարածաշրջանում հակամարտության առկայությունը վնասում է բոլորին. «Դա երկու կողմերի հարստությունների, ժամանակի կորստի, նյարդային լարվածության առաջացման պատճառ է, ինչպես նաեւ խոչընդոտում է առաջընթացին: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Իրանը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը»: