քաղաքականություն

Սկսել ենք կոտորել իրար

27.11.2010

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը համոզված է, որ բանակում տեղի ունեցող մահվան ելքով ողբերգությունները հնարավոր է կանխել միայն համակարգի փոփոխությամբ, որն, ըստ նրա` անխուսափելիորեն լինելու է: «Խնդիրը կայանում է նրանում, որ մինչեւ համակարգի փոփոխությունը, արդյո՞ք մենք կարող ենք ազդել գործընթացի վրա եւ դրանով իսկ ինչ-որ չափով մեղմացնել կատարված ողբերգական …

կարդալ ավելին

Իշխանական կոալիցիա՝ «Չիչիկով&CO.»

27.11.2010

Չկա որեւէ լուրջ քաղաքական գործիչ, ով չցանկանա իշխանության գալ: Ընդ որում, ոչ թե իշխանական կերակրամանին մոտ լինելու նպատակով, այլ գալ` իշխանությունն ընկալելով որպես իր ծրագիրն իրականացնելու եզակի հնարավորություն, միջոց: Սա է քաղաքականության իրական բովանդակությունը: Սակայն նման առաքելություն կոնկրետ Հայաստանում ոչ ոք չի ստանձնում: Հիմնավորումները շատ են: Իբր` միջավայրն այնպիսին է, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում …

կարդալ ավելին

Այ քեզ տեղաշարժ

25.11.2010

«Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծում մեծ տեղաշարժ կա նախընտրական գովազդին վերաբերող մասում»,- երեկ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` հավելելով, թե խոսքը քաղաքական գովազդի մասին է, ըստ որի` եթե ընտրություններին մասնակցող անձը լինի պաշտոնյա, եւ նախընտրական շրջանում լուսաբանվի նրա գործունեությունը, դա կհաշվվի նրա նախընտրական գովազդային ժամանակից: Նրա խոսքով` մեծ «տեղաշարժ» է նաեւ այն, որ առաջարկվող …

կարդալ ավելին

Փոքր չափաբաժնով

25.11.2010

«Վերջին 8-9 ամիսների կամ անգամ մեկ տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածությունը կտրուկ մեծացել է… Ինձ մտահոգում է այն` արդյո՞ք երկու կողմերը, եւ առաջին հերթին՝ ադրբեջանցիները, այս իրավիճակում այնքան հեռու չեն գնա, երբ այլեւս նահանջելու տեղ չի մնա»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ Կոնստանտին …

կարդալ ավելին

Թշնամիները չեն ուզում

25.11.2010

«Տարածաշրջանի թշնամիները չեն ցանկանում, որպեսզի ԼՂ հիմնահարցը կարգավորվի»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդբագիր Բահրամին: APA գործակալության փոխանցմամբ` Բահրամին նշել է, որ Իրանը ցանկանում է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորում այնպես, ինչպես ձգտում է Աֆղանստանում եւ Իրաքում կայունության եւ խաղաղության վերականգնման. «Իրանը հենց սկզբից ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ միշտ աջակցել է Ադրբեջանի …

կարդալ ավելին

Նմանություն կա

25.11.2010

Երեկ երկօրյա պաշտոնական այցով Թուրքմենստան է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ առանձնազրույցից հետո երկու նախագահները հանդիպել են նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով Բերդիմուհամեդովի հետ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի քննարկմանը` Ս. Սարգսյանն ասել է, որ միջազգային օրակարգի կարեւորագույն հարցերի շուրջ Հայաստանի եւ Թուրքմենստանի դիրքորոշումների համընկնումը կամ նմանությունը միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցության …

կարդալ ավելին

Ազատեցին

25.11.2010

Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ-պայմանական ազատման միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ (պատժաժամկետի կեսը կրած լինելու համար) ազատ է արձակվել Մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվող «Հանրապետություն» կուսակցության անդամ Մուշեղ Սաղաթելյանը: Հիշեցնենք, որ Մ. Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման եւ մեղադրվում էր ՀՀ Քր.Օր. 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»), 235-րդ հոդվածի …

կարդալ ավելին

Նորից 15 օ՞ր

25.11.2010

ՀՀ քրեակատարողական հիմնարկի վարչության մամլո ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին, ժամը 16:00-ի սահմաններում, պաշտպանի հետ տեսակցելուց հետո, խախտելով քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը, առանց համապատասխան թույլտվության, լքել է հերթապահ մասը, ինչի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից նշանակվել է ծառայողական …

կարդալ ավելին

Արտահերթ նստաշրջան

25.11.2010

Մեր տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ԱԺ-ն հրավիրելու է արտահերթ նստաշրջան, որպեսզի կարողանա մինչեւ տարեվերջ քննարկել հրատապ համարվող օրինագծերն ու 2011թ. բյուջեի նախագիծը: Մինչեւ տարեվերջ ԱԺ-ն ունի ընդամենը մեկ հերթական քառօրյա, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, իշխանությունները չեն հասցնի անցկացնել հրատապ համարվող բոլոր օրինագծերը: ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է ԱԺ արտահերթ …

կարդալ ավելին

Խրախճանք` Լիսաբոնո՞ւմ

25.11.2010

Պորտուգալական «Correio da Manh» թերթի հրապարակման համաձայն` Լիսաբոնում Վրաստանի պատվիրակությունը, որ մասնակցում էր ՆԱՏՕ վեհաժողովին, բուռն երեկույթ է կազմակերպել 80 մարմնավաճառների մասնակցությամբ: Ըստ թերթի` խնջույքին մասնակցել են նաեւ հայկական պատվիրակության որոշ անդամներ: Թերթը գրում է, թե երեկույթն այնքան աղմկալի է եղել, որ նույն հյուրանոցում իջեւանած Ֆրանսիայի նախագահ Սարկոզին բողոքել է հյուրանոցի աշխատակազմին: Դրանից հետո վրացական …

կարդալ ավելին

Ազնիվ խոսք

25.11.2010

Թեեւ սոցիոլոգիական հարցումներին Հայաստանում որեւէ մեկը լուրջ չի վերաբերվում, այդուհանդերձ դրանք բավական հետաքրքիր նշանակություն ունեն քաղաքական ուժերի միջեւ հարաբերությունները, իշխանությունների հաշվարկները պարզելու տեսանկյունից: Այսինքն` ընտրություններից առաջ հրապարակվող ցանկացած հարցման արդյունքներն իրականում վկայում են ոչ թե այն մասին, թե ինչ է հասարակությունը մտածում քաղաքական ուժերի ու գործիչների մասին, այլ հակառակը` ինչ են մտածում վերջիններս` հասարակության ձայները …

կարդալ ավելին

Մեկ ժամանոց նիստ

25.11.2010

Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ հաղորդագրության համաձայն` մեկ ժամանոց նիստում քննարկվել է Կոնգրեսի կողմից մշակվող կրթության եւ գիտության ոլորտի հայեցակարգի մշակման ընթացքը: Տեղի է ունեցել քննարկում Հայաստանի ներքաղաքական վիճակի, ինչպես նաեւ՝ արտաքին քաղաքական զարգացումների ողջ սպեկտրի շուրջ:

կարդալ ավելին

Էլի մերժեցին

25.11.2010

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին էլ ՀԱԿ-ը չի կարող հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: «Մինչեւ դեկտեմբերի վերջին օրերը Ազատության հրապարակը զբաղված է եւ նույն պատասխանն է տրվելու»,- քննարկման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի լիազոր-ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը: Մերժման համար հիմք է հանդիսանում այն, որ այդ օրն Ազատության հրապարակում ամանորյա տոնակատարության փորձեր են նախատեսված: ՀԱԿ ներկայացուցիչ …

կարդալ ավելին

Սահմանափակել են

25.11.2010

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, նախագահական նստավայրից հեռուստաընկերություններին, հատկապես՝ Հանրային հեռուստաընկերությանը հրահանգվել է սահմանափակել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին ռեպորտաժների հեռարձակումը: Վերջին շրջանում Հ.Աբրահամյանին դժվարությամբ է հաջողվում նույնիսկ արտասահմանյան այցերի ժամանակ «Հ1»-ից լրագրող տանել: Իհարկե, այս անգամ նրա հետ Սիրիա լրագրողական մեծ խումբ է մեկնել, սակայն նախորդ մի …

կարդալ ավելին

Գլխավորը ՌԴ-ն է

25.11.2010

«ԼՂ խնդիրն ամենաբարդ հակամարտություններից է, որոնք ներկայումս չունեն համապատասխան լուծում, որը կբավարարի հակամարտության բոլոր կողմերին: Նույնիսկ, եթե ինչ-որ դրական շարժ լինի խնդրի կարգավորման ուղղությամբ, ապա այդ հարցում ամենագլխավոր դերը կատարելու է Ռուսաստանը»,- երեկ նման կարծիք է հայտնել ռուսական «Ռոդինա» ամսագրի գլխավոր խմբագիր, Մոսկվայի պետհամալսարանի դոցենտ Յուրի Բորիսենոկը: Նրա խոսքով, Ռուսաստանն «ամենից մոտն է հակամարտության կողմերին, …

կարդալ ավելին

Չի ազդել

25.11.2010

«Մարտից խուսափելն ամենեւին մարտի ելքը չորոշեց: Այնտեղ որոշվեց այն, ինչ որոշվել էր, ընդունվեց այն, ինչ ընդունվելու էր, եւ Սերժ Սարգսյանի գնալը կամ չգնալը ամենեւին չազդեց այդ փաստաթղթի վրա: Դա, կարծում եմ, ռուսական հանդիպումների արդյունք էր»,- երեկվա ասուլիսում` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Լիսաբոն չմեկնելու մասին որոշմանը, ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

կարդալ ավելին

Նպատակը հասարակությանը կողմնորոշելն է

25.11.2010

«Էդ հարցում անողները նաեւ փող են աշխատում: Եթե պատվիրում ես, ուրեմն դրամն էլ պիտի հետեւից ուղարկես»,- երեկ նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով բրիտանական «Պոպուլուս» ընկերության կողմից նախօրեին հրապարակած հարցումների արդյունքներին: Հայ հանրությանը ընտրություններից ընտրություն ներկայացող բրիտանական «Պոպուլուս» ընկերությունը նախօրեին հրապարակեց Հայաստանում իր կատարած սոցհարցման արդյունքները: Դրանց համաձայն, հարցվածների 28 տոկոսը պատասխանել է, …

կարդալ ավելին

Քաղաքական դաշտը լճացած է

25.11.2010

Երեկվա ասուլիսում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը անդրադարձել են բրիտանական «Պոպուլուս» կենտրոնի նախօրեին հրապարակված հարցումների արդյունքներին, համաձայն որոնց` ՀՀԿ-ի վարկանիշը ցածր է Սերժ Սարգսյանի վարկանիշից: Վ. Այվազյանը, սակայն, Ս. Սարգսյանին ՀՀԿ-ից չի տարանջատում եւ ընդունում է որպես մեկ միասնական թիմ: Սրան ի պատասխան, Հ. Հովհաննիսյանն ասել է. «Մեր …

կարդալ ավելին

«Խախտումները գցելու են կուսակցությունների վրա»

25.11.2010

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի կարծիքով` գործող Ընտրական օրենսգրքով եւ նախատեսվող փոփոխություններով` ընտրական գործընթացը հետընթաց է ապրում Հայաստանում: Ըստ նրա` առաջարկվող փոփոխություններով միայն տարածքային հանձնաժողովներն են տրվում կուսակցություններին, ինչը նշանակում է, որ բոլոր խախտումները «գցելու են» կուսակցությունների վրա: «Անհասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ իշխանությունը չի համաձայնում, որ ընտրություններից հետո ընտրամատյանները փակցվեն տեղամասերի պատերին»,- երեկվա …

կարդալ ավելին

Դեռ չեն դիմել ՍԴ

25.11.2010

Հայ-ռուսական միջպետական պայմանագիրը, որով երկարաձգվում էր ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետը, առայժմ չի ուղարկվել ՍԴ: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրվեց «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Ըստ փոփոխության, եթե նախկինում փաստաթղթի գործողության ժամկետը 1995-ից սկսած 25 տարի էր, ապա այժմ փաստաթուղթն ուժի մեջ կլինի 49 տարի, մինչեւ …

կարդալ ավելին