Համաշխարհային սկանդալ, դիվանագիտական չեռնոբիլ, սեպտեմբերի 11-ը՝ դիվանագիտության աշխարհում, եւ այսպես շարունակ։ Միջազգային մամուլում այսպիսի մակդիրներով է բնորոշվում Շվեդիայում գրանցված «Wikileaks» տեղեկատվական ռեսուրսի հերթական «բացահայտումը»։ «Wikileaks»-ը, որն արդեն բավականին մեծ աղմուկ էր հանել Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ զինուժի գործողությունների վերաբերյալ գաղտնի տեղեկատվության հրապարակմամբ, այս անգամ անդրադարձել է ԱՄՆ-ի դիվանագիտական նամակագրությանը։ Նոյեմբերի 28-ի երեկոյան կայքը սկսել է …
կարդալ ավելինԿանադան եւ ԱՄՆ-ը ներկայացնող 53 անձինք` գիտնականներ, գիտաշխատողներ, ուսուցիչներ, տնտեսագետներ եւ այլ ոլորտի մասնագետներ, ՀՀ իշխանություններին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել` միանալով քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող անօրինական գործողություններին վերջ տալու եւ նրա անվտանգությունն ապահովելու վերաբերյալ վերջին օրերին հնչող կոչերին: Հայտարարության մեջ ասված է. «Մենք սփիւռքաբնակ հայերս եւ մեր ոչ …
կարդալ ավելինՆոյեմբերի 11-ին Գլենդելում հեռարձակվող «384» հեռուստակայանի տաղավարում հյուրընկալված ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հարցազրույցից հետո (այն հասանելի է http://www.louysworld.com/2010/11/11 կայքում) նման մեկնաբանություն էր թողել այն դիտողներից մեկը: Հ. Առաքելյանի սույն հարցազրույցն ուշագրավ է նրանով, որ նա համեմատություններ է անցկացնում ՀՀ երեք նախագահների միջեւ` անթաքույց քարոզելով Ռոբերտ Քոչարյանին` ակնարկելով, թե որքան «ուրախ ու երջանիկ» էր ապրում հայ …
կարդալ ավելին«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի մեծ հավանականությամբ փոխզիջման կգնա Ղարաբաղի հարցում, քան Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նա որոշակի ճկունություն է ցուցաբերել` ստորագրելով հայ-թուրքական բարելավմանն ուղղված արձանագրությունները»: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ավգուստայի պետական համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Մայքլ Բիշքուն: Նա բացառել է Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը, քանի որ «Ադրբեջանին անհրաժեշտ է կայունություն տարածաշրջանում` …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը եւ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն նախօրեին Երեւանից մեկնել են Բաքու: Ուրբաթ օրը Ադրբեջանից Հայաստան ժամանած համանախագահների Բաքու վերադառնալու նպատակը, ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` պաշտոնական Բաքվին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Երեւանում անցկացված բանակցությունների մասին տեղեկացնելն է: Բաքվի օդանավակայանում Իգոր Պոպովը լրագրողներին ասել է, որ Հայաստանում իրենց …
կարդալ ավելին«Wikileaks» կայքը կիրակի երեկոյան հրապարակել է տարբեր աստիճանի գաղտնիության ավելի քան 250.000 ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր, որոնք պարունակում են սկանդալային տեղեկություններ: Ո՞վ կամ ի՞նչ է «Wikileaks»-ը «Wikileaks»-ը միջազգային սոցիալական ցանցային նախագիծ է։ Ինչպես հայտարարում են հեղինակները, նախագծի նպատակը «տեղեկատվական արտահոսքի արդյունքում հասանելի դարձած ինֆորմացիայի անոնիմ հրապարակումն ու վերլուծությունն է»։ Ռեսուրսը գրանցված է Շվեդիայում։ Ստեղծողների եւ ղեկավարների …
կարդալ ավելին«Տպավորություն եւ համոզմունք կա, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի բոյկոտումն ավելի շատ կապվում էր Աստանայի հետ, որ մինչեւ դա հայկական կողմին արդեն ներկայացվել էին Մինսկի խմբի կատարած դաշտային առաքելության զեկույցները»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին: Պատգամավորի կարծիքով, ՀՀ իշխանություններն արդեն ՆԱՏՕ-ի գագաթաժողովից …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես հայտարարելու է նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին պաշտպանելու կամ սեփական թեկնածուով հանդես գալու մասին: Թերեւս հենց այդ հանգամանքով են պայմանավորված հատկապես վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ արդեն անթաքույց հակասությունները եւ ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու հնարավորության մասին խոսակցությունները: Իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ ըստ որոշ տեղեկությունների էլ՝ Գագիկ Ծառուկյանն …
կարդալ ավելինԻշխանական կուլիսներում խոսում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` սփյուռքի նկատմամբ քաղաքականության կտրուկ փոփոխության մասին: Հենց այդ համատեքստում են ոմանք դիտարկում այն, որ Ս. Սարգսյանը վերջերս անդրադարձավ Հայաստանի սահմանների մասին ԱՄՆ նախկին նախարար Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին ու ցեղասպանությանը: Մերձկոալիցիոն շրջանակներում խոսում են, որ այդպիսով հայ-թուրքական հաշտեցման չկայացած գործընթացից հետո նա փորձում է շահել սփյուռքի համակրանքը, …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրների համաձայն, իշխանությունները որոշել են մինչեւ Նոր տարի ամեն շաբաթ ազատ արձակել քաղբանտարկյալներից մեկին: Ըստ Քրեակատարողական վարչությանը մոտ կանգնած աղբյուրների, այսպես կոչված, անկախ հանձնաժողովն արդեն քննում է քաղբանտարկյալ Ֆելիքս Գեւորգյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը: Քննարկվում է նաեւ Ռոման Մնացականյանին ազատելու հարցը. նրան պայմանական ազատ արձակելու ժամկետը լրացել է դեռեւս մեկ տարի առաջ: Բնականաբար, …
կարդալ ավելին«Վերջին շրջանում որոշ կալանավորված ընդդիմադիրներ ազատ են արձակվել քաղաքական պահանջի առկայության պարագայում, բայց իրավական գործընթացներով»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը: Երկու օր առաջ պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը: Նա ձերբակալվել էր 2008 թվականի մարտի …
կարդալ ավելին«The Wall Street Journal»-ը գրում է, թե ՆԱՏՕ-ն մերժել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկը` ստեղծել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ: Մեդվեդեւն այդ առաջարկն արել էր Լիսաբոնում, ՆԱՏՕ-ի Վեհաժողովի ժամանակ: Առաջարկի իմաստն այն էր, որ ստեղծվի հակաօդային պաշտպանության սեկտորիալ համակարգ, ըստ որի՝ Ռուսաստանը Դաշինքին պաշտպանի արեւելքից, իսկ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին` արեւմուտքից: Ըստ «The Wall Street Journal»-ի, դաշինքում …
կարդալ ավելինԵրեկ լրատվամիջոցները` հիմնականում տպագիր եւ էլեկտրոնային, հերթական ակցիան էին կազմակերպել` պահանջելով ազատ արձակել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Լրագրողները Ն. Փաշինյանի լուսանկարները պարզած շղթա էին կազմել Հանրապետության հրապարակի մեջտեղում: Ակցիային հեռուստաընկերություններից մասնակցում էին միայն ԱԼՄ-ն եւ Գյումրիում հեռարձակվող «Գալան»: «Նիկոլ Փաշինյանի դեմ ոտնձգությունները բացառապես պայմանավորված են նրա լրագրողական գործունեությամբ եւ ունեն մեկ …
կարդալ ավելինՀայաստանի իշխանություններն ակնհայտորեն շփոթված են արտաքին քաղաքական ոլորտում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների պատճառով: ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բոյկոտելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սպասվում է եւս մի փորձություն արդեն Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում: Ավելի քան մեկ տասնամյակ ընդմիջումից հետո տեղի ունենալիք այս գագաթաժողովի ընթացքում անդրադարձ է լինելու նաեւ ԼՂՀ կարգավորման …
կարդալ ավելինԵրեկ Բաքվից Երեւան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Նույն օրը համանախագահները հանդիպեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ըստ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, միջնորդները Նալբանդյանին են ներկայացրել նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները, քննարկել են Աստանայում կայանալիք …
կարդալ ավելին«Հայաստան» համահայկական հիմնադրամի` նախօրեին Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում ստացվել է 20 միլիոն 862 հազար 733 դոլարի նվիրատվության խոստում: Այդ մասին հայտնում են «Հայաստան» հիմնադրամից: Նվիրատվությունների ընդունումը դեռեւս շարունակվում է, մասնավորապես, SMS դրամահավաքը կշարունակվի մինչեւ նոյեմբերի վերջ: «Հեռուստամարաթոն-2010»-ի ընթացքում հանգանակված միջոցներն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի գյուղերում խմելու եւ ոռոգման ջրի խնդրի լուծմանը, ինչպես նաեւ՝ …
կարդալ ավելին«Ճիշտ ժամանակն է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը ընդհանուր հայտարարի գան եւ հակամարտությանը լուծում գտնեն»,- երեկ Երեւանում կայացած համաժողովում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը: «Կարծում եմ` կողմերը պետք է ոչ թե տեխնիկական խնդիրների վրա կենտրոնանան, այլ քաղաքական կամք դրսեւորեն՝ փոխզիջումների գնալու եւ լուծում գտնելու համար, որովհետեւ հակամարտության խաղաղ կարգավորումը փոխզիջումներ է …
կարդալ ավելինՊաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շվեյցարական խորհրդարանում ունեցած ելույթում անդրադարձել է նաեւ նախորդ տարի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին: Թուրքիայի նախագահը նշել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրությունների կազմումը եւ ստորագրումը տեղի է ունեցել Շվեյցարիայի աջակցության շնորհիվ: «Նմանատիպ խնդիրները հեշտությամբ չեն լուծվում: Սակայն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները կյանքի կոչելուն ուղղված մեր ուժեղ …
կարդալ ավելինԱյս տարվա նոյեմբերի 20-ին, «Հարավային Կալիֆոռնիա համալսարանում» տեղի ունեցավ «Հայկական սփյուռք. ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույց» վերնագրով սիմպոզիումը։ Միանգամից ասեմ, ներկա չեմ եղել հիվանդության պատճառով, սակայն նայել եմ ողջ տեսագրությունը։ Զարմանալին հենց սկզբում էր. ես ինքս, ինչպես ԱՄՆ-ում երկար տարիներ ապրող յուրաքանչյուր «նախկին հայաստանցի», որ բավարար տիրապետում է երեք լեզուների, անակնկալի եկա։ «Սփյուռքահայ համաշխարհային կառույց» …
կարդալ ավելին«Եվրաինտեգրման հարցում հիմնական խնդիրները, որոնց բախվում են «Արեւելյան ընկերություն» ծրագրում ներգրավված երկրները, կապված են ժողովրդավարության զարգացման ոչ բավարար մակարդակի եւ հակամարտությունների կարգավորման հարցերում առաջընթացի բացակայության հետ»,- այդ մասին հայտարարել է «Ֆրիդրիխ Էբերտի» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տարածաշրջանի ղեկավար Մաթիաս Ջոբելիուսը` «Եվրոպական հեռանկարները «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում եւ բանակցությունների գործընթացը ՀՀ-ԵՄ ընկերակցության համաձայնագրի շուրջ» նոյեմբերի 26-27-ը …
կարդալ ավելին