«Տպավորություն եւ համոզմունք կա, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի բոյկոտումն ավելի շատ կապվում էր Աստանայի հետ, որ մինչեւ դա հայկական կողմին արդեն ներկայացվել էին Մինսկի խմբի կատարած դաշտային առաքելության զեկույցները»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին: Պատգամավորի կարծիքով, ՀՀ իշխանություններն արդեն ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ տեղեկություն ունեին, որ Աստանայում կարող է ոչ հայանպաստ ձեւակերպումներով փաստաթուղթ ներկայացվել: «ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չմասնակցելը առիթ դարձավ ոչ միայն ուղերձ հղել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, այլ նաեւ ԵԱՀԿ գագաթաժողովին, որ ՀՀ-ն չի համաձայնի այս կարգի լուծումներին: Դրա համար է անընդհատ մամուլում խոսվում վետո դնել-չդնելու մասին»,- ասել է պատգամավորը: