Իշխանական կուլիսներում խոսում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` սփյուռքի նկատմամբ քաղաքականության կտրուկ փոփոխության մասին: Հենց այդ համատեքստում են ոմանք դիտարկում այն, որ Ս. Սարգսյանը վերջերս անդրադարձավ Հայաստանի սահմանների մասին ԱՄՆ նախկին նախարար Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին ու ցեղասպանությանը: Մերձկոալիցիոն շրջանակներում խոսում են, որ այդպիսով հայ-թուրքական հաշտեցման չկայացած գործընթացից հետո նա փորձում է շահել սփյուռքի համակրանքը, որը նրան հատկապես այսօր շատ է անհրաժեշտ, քանի որ միջազգային կառույցներում հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում մեր երկրի դիրքերն անբարենպաստ վիճակում են, եւ Ս.Սարգսյանը զգում է սփյուռքի լոբբինգի անհրաժեշտությունը: Բացի այդ, իշխանությունները սփյուռքից նաեւ ֆինանսական ակնկալիքներ ունեն: Բանն այն է, որ վերջին ամիսներին գրեթե բոլոր երկրներն ու միջազգային կառույցները մերժում են խոշորածավալ վարկեր տրամադրելու` ՀՀ-ի խնդրանքները: Եվ նորաստեղծ համահայկական բանկի միջոցով իշխանություններն ակնկալում են սփյուռքից խոշոր գումարներ ներգրավել: Իսկ դրա համար նախ անհրաժեշտ է, որ իշխանություններն արժանանան ազդեցիկ եւ մեծահարուստ սփյուռքահայերի համակրանքին: