Մնում է՝ տան

27/11/2010

«Հայաստան» համահայկական հիմնադրամի` նախօրեին Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում ստացվել է 20 միլիոն 862 հազար 733 դոլարի նվիրատվության խոստում: Այդ մասին հայտնում են «Հայաստան» հիմնադրամից: Նվիրատվությունների ընդունումը դեռեւս շարունակվում է, մասնավորապես, SMS դրամահավաքը կշարունակվի մինչեւ նոյեմբերի վերջ: «Հեռուստամարաթոն-2010»-ի ընթացքում հանգանակված միջոցներն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի գյուղերում խմելու եւ ոռոգման ջրի խնդրի լուծմանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանամերձ գյուղերում շարունակվող զարգացման ծրագրին: