«The Wall Street Journal»-ը գրում է, թե ՆԱՏՕ-ն մերժել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկը` ստեղծել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ: Մեդվեդեւն այդ առաջարկն արել էր Լիսաբոնում, ՆԱՏՕ-ի Վեհաժողովի ժամանակ: Առաջարկի իմաստն այն էր, որ ստեղծվի հակաօդային պաշտպանության սեկտորիալ համակարգ, ըստ որի՝ Ռուսաստանը Դաշինքին պաշտպանի արեւելքից, իսկ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին` արեւմուտքից: Ըստ «The Wall Street Journal»-ի, դաշինքում այս առաջարկը խիստ ծավալուն են համարել եւ հակված են ընդամենը համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման: