Երեկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով դեկտեմբերի 4-ին ծեծի էր ենթարկել ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Արամ Կանդայանին (Կնդո), հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Երկու օր շարունակ մայրաքաղաքում, ներքաղաքական կուլիսներում, ԶԼՄ-ներում, սոցիալական կայքէջերում այս միջադեպն էր քննարկվում: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի էր ունեցել իսպանացի …
կարդալ ավելինԻտալական «Il Foglio» թերթը` հղում անելով գերմանացի դիվանագետների, գրում է, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան Բեռլինում գաղտնի հանդիպումներ է ունենում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ըստ թերթի` գեղեցկուհի Մեհրիբանի հետ ռոմանտիկ հարաբերություններն ավելի հաճելի են Բելառուսի նախագահի համար, քան նավթամուղի վերաբերյալ անվերջ բանակցությունները Ռուսաստանի հետ: Նաեւ գրում է, թե Լուկաշենկոն փոխեց Բելառուսի Սահմանադրությունը` ցմահ իշխելու համար, …
կարդալ ավելին«Հայաստանին պետք է ոչ թե անձերի, այլ համակարգի կտրուկ փոփոխություն: Բովանդակային իշխանափոխությունը պետք է ունենա մի շարք առաջնահերթություններ»,- երեկ ասուլիսում հայտարարել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Նա նաեւ ներկայացրել է «բովանդակային իշխանափոխության» չորս առաջնահերթությունները. «Արմատախիլ անել իշխանության վերարտադրման համակարգը եւ ձեւավորել իշխանության ձեւավորման ընտրական համակարգ, ձեւավորել ժողովրդավարացման համար անհրաժեշտ …
կարդալ ավելինԱՄՆ-ի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի ակտիվ դերակատարումը ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում, բայց նաեւ զգուշացնում է, որ մտադիր չէ մի կողմ քաշվել եւ հրաժարվել բանակցային գործընթացին սեփական մասնակցությունից: «Ռուսաստանն ակտիվ դեր է խաղում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Մենք ողջունում ենք Ռուսաստանի քայլերը եւ …
կարդալ ավելին– Արդարացա՞ն Ձեր սպասելիքները ԵԱՀԿ գագաթաժողովից: – Մեզ համար` որպես ԵԱՀԿ անդամ երկիր, Աստանայի գագաթաժողովը հետաքրքիր էր երկու առումներով. նախ, որպես Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության հարցերով զբաղվող կազմակերպության կարեւոր միջոցառում, ապա՝ նաեւ միջոցառում, որի ընթացքում «ճեղքում» էր կանխատեսվում Լեռնային Ղարաբաղի հարցում: Երկու առումներով էլ լավատեսները խորապես հիասթափվեցին, թեեւ մեծ ջանքեր են գործադրում դա թաքցնելու համար: …
կարդալ ավելին«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը երեկ մի քանի հարց է ուղղել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին` պահանջելով հաստատել կամ հերքել դրանք: Եվ այսպես. 1. Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն, որ որոշ պաշտոնանկ արված կամ անգամ գործող դիվանագետներ համատեղում են պետական աշխատանքն արտերկրում իրենց կամ ընտանիքների անհատական ձեռներեցություն իրականացնելու հետ: 2. Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը այն, որ …
կարդալ ավելինՀԱԿ-ը` արձագանքելով անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հայտարարությանը, երեկ հայտարարել է, թե այն «արձանագրում է հայ դիվանագիտության կողմից այս տարիների ընթացքում թույլ տրված անընդունելի նահանջները»: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ ասուլիսում ներկայացնելով այս հայտարարությունը, ասել է. «Հայաստանը շարունակել է Լեռնային Ղարաբաղը որպես …
կարդալ ավելինԱՄՆ Պետքարտուղարությունը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այն հայտարարություններին, թե «Wikileaks»-ի կողմից տարածված ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունները «լուրջ չեն եւ բաղկացած են ԱՄՆ դիվանագետների բամբասանքներից»: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին անդրադառնալով Էրդողանի հիշյալ հայտարարություններին՝ ասել է. «Մեր դիվանագետները մշտապես տեղեկություններ են հաղորդում …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը նախատեսում է օրինականացնել իրավա-պայմանագրային հարաբերությունները Հայաստանի եւ չճանաչված սուբյեկտների միջեւ: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ասել է, թե փաստաթղթի ընդունումը որեւէ կերպ չի կարող ազդել ղարաբաղյան կարգավորման վրա: Նա հիշեցրել է, որ Հայաստանն առ այսօր պայմանագիր չի կնքել ԼՂՀ-ի հետ, …
կարդալ ավելինԹուրքիայի պետնախարար, ԵՄ-ի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Դանիայի ԵՄ ներկայացուցչությունում հանդես է եկել ելույթով: Նա նաեւ պատասխանել է ներկաների հարցերին: «Hurriyet»-ի փոխանցմամբ` Էգեմեն Բաղըշից հետաքրքրվել են Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների ճակատագրով, ինչին ի պատասխան՝ Բաղըշն ասել է, թե առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման, անհնար է, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: «Սակայն թուրքերը հայերի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ինչ-որ գործի շրջանակներում կրկին քննվում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) բիզնես-գործունեությունը: Ըստ այդմ, Հ.Հակոբյանին պատկանող` «Կարբեկ» ընկերությունը մոտ 90 մլն դրամի հարկեր է թաքցրել: Այդ ընկերության կազմում են Արմավիրի մարզում գտնվող մի քանի գազալցակայաններ, թեեւ «Կարբեկը» զբաղվում է նաեւ այլ գործունեությամբ: Չնայած այս ընկերությունն իրականում պատկանում է Հ.Հակոբյանին, սակայն …
կարդալ ավելինՂարաբաղի համար պատերազմն անխուսափելի է: Այս մասին Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար Հեյդար Ջեմալը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքները: «Պատերազմը Հարավային Կովկասում անխուսափելի է եւ միջնորդներն այլ խաղ չեն առաջարկում»,- ասել է նա: Նրա խոսքով, ամերիկացիները չեն վարկաբեկում իրենց, այլ միայն ձեռքերն են շփում` պատերազմի ակնկալիքով: «Լռելյայն հետեւելով, նրանք միայն բոլորին համընդհանուր …
կարդալ ավելինԹուրքիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգյունը մասնակցել է Արդահանից 5կմ հեռավորության վրա գտնվող տարածքում Արդահանի կազմակերպված արդյունաբերական գոտու (OSB) հիմնարկեքի արարողությանը: Իր ելույթում, ըստ «Cumhurieyt» թերթի, նա ասել է. «Այս քայլով Արդահանը դուրս է գալիս արդյունաբերական քաղաք դառնալու ճանապարհ: OSB-ի կառուցմամբ Արդահանը ներդրողների համար կդառնա հրապուրիչ կենտրոն: Մեր ներդրողները կգործեն եւ այստեղ, եւ շրջակա …
կարդալ ավելինԵրեկ մինչ ԱԺ հերթական քառօրյայի օրակարգի հաստատումը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, հետաքրքրվել է` արդյոք ճի՞շտ չէ հայ-թուրքական արձանագրություններն ընդհանրապես հանել Հայաստանի քաղաքական օրակարգից, երբ արդեն «Wikileaks»-ի հրապարակումներից պարզ է դարձել արձանագրությունները ստորագրելու Թուրքիայի իրական նպատակը: Ի պատասխան, Հ. Աբրահամյանը նախ ասել է, թե արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է, իսկ …
կարդալ ավելինԵրեկ երեկոյան Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց հերթական քաղբանտարկյալը` Գաբրիել Գաբրիելյանը: 51-ամյա Գ.Գաբրիելյանը նախկին պատգամավոր եւ քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի ազգականն է, «Մալաթիա գյուղմթերքի շուկայի» պահեստապետն է եղել: Գ.Գաբրիելյանը քկհ-ից դուրս գալուց հետո ասել է, որ իրեն «ճանապարհել» է քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: Գ.Գաբրիելյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում ավարտվեց 2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման մշտադիտարկման վերաբերյալ զեկույցի քննարկումը, որը ներկայացվել էր նախորդ քառօրյայում: Երեկ փաստաթղթի վերաբերյալ իրենց գնահատականները ներկայացրեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով` այդ զեկույցն անիմաստ է, քանի որ «Մարտի 1»-ի հետեւանքները չեն վերացել, իսկ պատճառներն էլ` չեն ճշտվել: «Պետությունը պատշաճ …
կարդալ ավելինՇաբաթ օրը կայացած ՀԺԿ համագումարում կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրված Ստեփան Դեմիրճյանը իշխանություններից պահանջեց ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ մյուս քաղբանտարկյալներին: «Ընդդիմության ցույցերը, երթերը բացառապես խաղաղ բնույթ էին կրում, բայց իշխանությունը դիմեց բռնության: Մարտիմեկյան իրադարձությունների արդար քննությունը ապահովելու փոխարեն՝ իշխանությունները սկսեցին կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա, հարուցվեցին մի շարք շինծու քրեական գործեր, իրականացվեցին …
կարդալ ավելին«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, թե ինքն այն կարծիքին չէ, որ մինչեւ տարեվերջ ազատ կարձակվեն 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված բոլոր ընդդիմադիր գործիչները: «Որ պրոցեսը այդ կողմ է գնում` դա փաստ է, բայց բոլորին` չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի հետ կապված խնդիրներ եմ տեսնում: Կարծում եմ, …
կարդալ ավելինՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույին, ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին եւ Մարդու իրավունքների անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկային: Նամակներում նա կարեւորում է դեկտեմբերի 7-ին կայանալիք ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների երկխոսության ընթացքում մի քանի կարեւոր հարցերի բարձրացման անհրաժեշտությունը: «ՀեղինակավորեԵվրոպական կազմակերպությունները պետք է լուրջ ջանքեր …
կարդալ ավելին«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները երեկ ԱԺ դարպասների առաջ կրկին իրենց բողոքի ակցիան էին կազմակերպել «Լեզվի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների դեմ: Նրանք գտնում են, որ ՀՀ կառավարությունը, ինչպես նաեւ՝ ԱԺ մեծամասնությունն, «ազգայնական» չեն, հակառակ դեպքում` նման փոփոխություն չէին առաջարկի «Լեզվի մասին» օրենքում: «Ամեն անգամ, երբ այս հարցը տեղափոխվում է մյուս քառօրյա, մենք …
կարդալ ավելին