Իտալական «Il Foglio» թերթը` հղում անելով գերմանացի դիվանագետների, գրում է, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան Բեռլինում գաղտնի հանդիպումներ է ունենում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ըստ թերթի` գեղեցկուհի Մեհրիբանի հետ ռոմանտիկ հարաբերություններն ավելի հաճելի են Բելառուսի նախագահի համար, քան նավթամուղի վերաբերյալ անվերջ բանակցությունները Ռուսաստանի հետ: Նաեւ գրում է, թե Լուկաշենկոն փոխեց Բելառուսի Սահմանադրությունը` ցմահ իշխելու համար, սակայն դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններից առաջ այնքան էլ հանգիստ չի քնում, քանի որ Մոսկվան նրա դեմ քարոզարշավ է սկսել: