Բողոքի ակցիա` ԱԺ դարպասների մոտ

07/12/2010

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները երեկ ԱԺ դարպասների առաջ կրկին իրենց բողոքի ակցիան էին կազմակերպել «Լեզվի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների դեմ: Նրանք գտնում են, որ ՀՀ կառավարությունը, ինչպես նաեւ՝ ԱԺ մեծամասնությունն, «ազգայնական» չեն, հակառակ դեպքում` նման փոփոխություն չէին առաջարկի «Լեզվի մասին» օրենքում: «Ամեն անգամ, երբ այս հարցը տեղափոխվում է մյուս քառօրյա, մենք հավաքվում ենք եւ հիշեցնում, որ կանք ու դեմ ենք վերաբացմանը: Մենք պահանջում ենք, որ եթե այդ հարցը մտցվի քննարկման, ապա բոլորը կամ չքվեարկեն կամ դեմ քվեարկեն»,- «Ա1+»-ին ասել է նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը` մտահոգիչ համարելով այն փաստը, որ իրենց նախաձեռնած միջոցառումներին ամենապասիվ մասնակցությունը ցուցաբերում են մանկավարժները: «Ցանկացած քաղաքացիական կամ քաղաքական դիրքորոշում բացահայտ արտահայտելը վտանգավոր է մեր հասարակության մեջ: Տասնյակ օրինակներ կան, երբ շատ արագ լուծում են այդ մարդու հարցերը»,- ասել է նա: