ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տարածել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հերքումը, որում, մասնավորապես, ասվում է. «Իմ հրաժարականի վերաբերյալ ԶԼՄ-ների կողմից օրեր շարունակ շրջանառության մեջ դրված ակնհայտ ուղղորդված տեղեկություններն իրականության հետ բացարձակապես կապ չունեն, դրանք ընդամենը անհիմն շահարկումներ են: Ցանկություններն իրականության տեղ ներկայացնելու փորձերն առաջին հերթին վատ վիճակի մեջ են դնում հենց նման անհաջող …
կարդալ ավելին«ՀՀ նախագահի աշխատակազմում, այսպես ասած, «թեւեր» գոյություն չունեն եւ չեն էլ կարող ունենալ»,- երեկ ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ մեկնաբանելով մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` նախագահի արարողակարգի աշխատակիցները բոյկոտ են հայտարարել աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին, եւ նախագահական նստավայրում տարբեր «թեւեր» են ի հայտ եկել: «Նախագահական նստավայրի բոլոր աշխատակիցներն ունեն միայն մեկ խնդիր. …
կարդալ ավելինՎերջին օրերին ներքաղաքական կյանքում տեղի ունեցած կադրային փոփոխությունները քննարկվում են ամենատարբեր հարթություններում, ու տարբեր գնահատականներ են տրվում կատարվածին: Իշխանական քարոզչությունը դա ներկայացնում է այն տեսանկյունից, որ Գագիկ Բեգլարյանի ու Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը «նոր ուղեգծի» սկիզբ է, որով իշխանությունը դեմքով շրջվում է դեպի հասարակությունը, քայլեր է անում հասարակական կարծիքի ճնշման տակ: Իհարկե, շատ ցանկալի է, որ …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կանխատեսմամբ` ապագա խորհրդարանում հայտնվելու են «հին ուժերը եւ մեկ-երկու նոր ուժ»: Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի «հին ու նոր ուժեր» ասելով, նա պատասխանել է. «Գիտեմ, որ Հայաստանում մոդա չէ «չգիտեմ» ասելը, բայց ասում եմ՝ չգիտեմ»: Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, եթե ընդդիմությունն ու հասարակությունը ուզում են առաջիկա ընտրությունների ժամանակ հաջողության հասնել, …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ նամակ է ուղարկել ՀՀ վարչապետին` Արդարադատության նախարարի` աշխատանքից հեռացման հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ: Նա Տ. Սարգսյանին հիշեցրել է դեկտեմբերի 9-ին` Կառավարության նիստի ժամանակ Գ. Դանիելյանին ազատելու մասին հայտարարությունը, որտեղ նա ասել էր. «Մենք ձեզ հետ միասին պետք է մեծ կարեւորություն տանք էթիկայի կանոնների պահպանմանը, բոլոր գերատեսչություններում …
կարդալ ավելին«Այդ հրապարակումները սուտ են ու ստոր: Թիկունքից հարվածելու խնդիր են հետապնդում: Որոշակի ուժեր, օգտվելով առիթից, պղտոր ջրի մեջ ուզում են ձուկ բռնել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերին: Պատգամավորը հերքեց, թե Կ.Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ կապված նախագահի արարողակարգային …
կարդալ ավելինՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը անհանգստություն է հայտնել «Wikileaks» կայքի եւ կայքին ծառայություններ մատուցած ընկերությունների, բանկերի վրա կիրառվող ճնշումների առնչությամբ: «Ես անհանգստացած եմ այն ճնշումների մասին տեղեկություններով, որոնք գործադրվում են մասնավոր ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ նաեւ բանկերի, պլաստիկ քարտերի էմիտենտ ընկերությունների, ինտերնետ մատակարարների նկատմամբ` ստիպելով նրանց փակել «Wikileaks»-ի համար միջոցների հայթայթման հնարավորությունը»,- …
կարդալ ավելինԵրեկ՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայ Ազգային կոնգրեսը Սարյանի արձանի մոտ անցկացրեց փոքր հավաք: Հավաքին հետեւեց երթը: Արդեն երրորդ տարին է` ՀԱԿ-ն այս օրը նման երթ է կազմակերպում: Այս տարվա երթը նկատելիորեն զիջում էր նախորդ տարվա նույն միջոցառմանը: Հավաքի եւ երթի հիմնական պահանջն էր՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ վերջ տալ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ելույթ է ունեցել, որտեղ խոսել է նաեւ ՀԱՊԿ պայմանագրի ու կանոնադրության մասին` նշելով, որ առաջարկված փոփոխությունները ոչ միայն էականորեն ընդլայնում են այս կամ այն ճգնաժամային իրավիճակներին արձագանքմանն ուղղված Կազմակերպության գործիքակազմը, այլեւ կարգավորում են իր շրջանակները եւ ընդլայնած սպառնալիքների վերացմանն առնչվող միջոցառումների ձեռնարկման եւ մշակման …
կարդալ ավելին«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ապօրինաբար հրաժարվում է նամակներ, դիմումներ ընդունել: Այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, դեկտեմբերի 9-ին Փաշինյանի հետ տեսակցություն ունենալուց հետո: Ըստ Ա. Հակոբյանի, Ն. Փաշինյանն իրեն հայտնել է, որ «Արթիկ» քկհ ղեկավարությունը ոչ միայն իր դեռեւս նախորդ շաբաթ հանձնած ծրարները չի փոխանցում «Հայփոստի» …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Նա Երեւան համայնքի բյուջեի եկամտային մասն ապահովող վարչություններին ու վարչական շրջաններին հանձնարարականներ է տվել հետեւողական լինել, որպեսզի մինչեւ տարեվերջ մուտքերն ամբողջությամբ ապահովվեն: Եվ քանի որ աշխատանքային տարվա ավարտին մնացել է 16 աշխատանքային օր, Տ. Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այդ …
կարդալ ավելինԻշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առջեւ պայման է դրել կողմնորոշվել` Ամանորյա տոներից հետո անպայման հայտարարել, թե 2013թ. նախագահական ընտրություններում ում թեկնածությունն է պաշտպանելու ԲՀԿ-ն: Հակառակ դեպքում ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից: ԲՀԿ մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանին ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ նշանակելու մասին: Այս մասին երեկ տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
կարդալ ավելին«Ռուսաստանի ակտիվությունը նկատելի է, սակայն ուսումնասիրությունը վկայում է, որ դա առաջին հերթին ուղղված է ոչ թե խնդրի կարգավորմանը, այլ հետեւանք է Հարավային Կովկասում ազդեցության գոտիների բաժանման համար ԱՄՆ-ի հետ մրցակցությանը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն` անդրադառնալով ԼՂՀ հարցում ՌԴ-ի դերին: «Մոսկվայի շահերից է բխում կարգավորման հետաձգումը, քանի որ այսօր …
կարդալ ավելինԵրեկ ողջ օրվա ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում էր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ կատարված միջադեպը: Քննարկվող հիմնական հարցն այն էր` արդյոք Բեգլարյանը հրաժարական կտա՞, թե՞ կատարվածը «կհարթվի»: Երեկոյան, սակայն, պաշտոնապես հրապարակվեց, որ Գագիկ Բեգլարյանը դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու մասին: Այն, որ դա տեղի էր ունենալու` պարզ դարձավ կեսօրին ՀՀ նախագահի մամլո խոսնակ …
կարդալ ավելինՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ հերքել է այն լուրերը, թե «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իրեն ցանկանում է ոստիկանապետ դարձնել: «Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Ա. Երիցյանը` հորդորելով վերջ տալ այդ «անհեթեթ խոսակցություններին»: «Ես 30 տարի ոստիկան եմ եղել: Կարծում եմ՝ իմ պարտքը կատարել եմ իմ հայրենիքի առջեւ: Ես հիմա …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների, ինչպես նաեւ՝ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստերին: Այս մասին երեկ տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
կարդալ ավելին2011թ. պետական բյուջեն կազմում է մոտ 1 տրիլիոն դրամ: Այս թիվը երեկ Ազգային ժողովում հպարտորեն էին արտասանում կոալիցիայի պատգամավորներն ու բյուջեի նախագիծը ներկայացնող ֆինանսական բլոկի նախարարները: «Նախորդ տարիների տնտեսական երկնիշ աճերի դեպքում անգամ մենք այդ գումարը չենք ունեցել»,- հպարտանում էր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Իսկ երեկ ԱԺ-ն շարունակում էր հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումները: …
կարդալ ավելինԱնցած շաբաթվանից փակվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Կարեն Անդրեասյանի «Իրականում» հաղորդումը: Մեր տեղեկություններով՝ լրագրողը խնդիրներ է ունեցել ոչ միայն «Արմենիայի» սեփականատերերի, այլեւ նախագահի աշխատակազմում հեռուստաընկերությունների գործունեությունը համակարգող պաշտոնյաների հետ: Խնդիրները ծագել են դեռ մի քանի ամիս առաջ, եւ դրանց արդյունքում կրճատվել է հաղորդաշարի թողարկման հաճախականությունը: Վերջին շրջանում այն հեռարձակվում էր միայն շաբաթ եւ կիրակի օրերին, …
կարդալ ավելինՀայ Ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով երեկվա դատական նիստի ժամանակ իր ճառում մեղադրող Հարություն Հարությունյանն ապացուցված է համարել առաջադրված մեղադրանքները` դատարանին միջնորդելով նրանց դատապարտել երեք տարվա ազատազրկման եւ պայմանականորեն չկիրառել` սահմանելով երեք տարվա փորձաշրջան: Սարգիս Գեւորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու մեջ` «ոստիկանի …
կարդալ ավելին