«ՀՀ նախագահի աշխատակազմում, այսպես ասած, «թեւեր» գոյություն չունեն եւ չեն էլ կարող ունենալ»,- երեկ ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ մեկնաբանելով մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` նախագահի արարողակարգի աշխատակիցները բոյկոտ են հայտարարել աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին, եւ նախագահական նստավայրում տարբեր «թեւեր» են ի հայտ եկել: «Նախագահական նստավայրի բոլոր աշխատակիցներն ունեն միայն մեկ խնդիր. անվերապահ ու ժամանակին կատարել ՀՀ նախագահի բոլոր հանձնարարականները եւ սպասարկել նրա գործունեությունը: Որեւէ մեկն այլ խնդիրներ ունենալ պարզապես չի կարող»,- ասել է Ա. Արզումանյանը: