Դեկտեմբերի 17-18-ը կայանալիք Վենետիկի հանձնաժողովի 85-րդ լիագումար նիստում կընդունվի կարծիք` «Հավաքների մասին» օրինագծի վերաբերյալ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի համատեղ տեսակետը կներկայացվի ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի խնդրանքի, որն ուղարկվել էր այս տարվա օգոստոսի 19-ին: Օրինագիծը ներկայացվել է Ա. Հարությունյանի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից:
կարդալ ավելինԵԱՀԿ առաքելությունը՝ կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի գլխավորությամբ, դեկտեմբերի 15-ին հերթական մշտադիտարկումն է անցկացրել հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Մոնիտորինգը կատարվել է Բերդավան-Քյամարլի հատվածում: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` դիտարկումը տեւել է ընդամենը 15 րոպե: Կապ է հաստատվել ոչ թե հայ եւ ադրբեջանցի հրամանատարների, այլ ԵԱՀԿ ներկայացուցիչների միջեւ: Տավուշի մարզում կայացել է …
կարդալ ավելինԵրեկ կայացած նիստում Երեւանի ավագանին որոշում է ընդունել քաղաքապետի ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 17-ին: Հիշեցնենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Քաղաքապետ է ընտրվում առավել ձայներ հավաքած թեկնածուն: …
կարդալ ավելին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է, որ Սահմանադրական դատարանի անդամ նշանակված Արեւիկ Պետրոսյանին ԱԺ-ում փոխարինելու է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Հայկարշին» ՍՊԸ-ի նախագահ Արագած Ախոյանը: ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը երեկ տեղեկացրել է, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ են գրել համամասնական ընտրացուցակում Ախոյանից առաջ գրանցված բոլոր թեկնածուները՝ դերասան Գուժ Մանուկյանը, գործարար Հայրապետ Հայրապետյանը եւ Վայոց ձորի …
կարդալ ավելինԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ` անդրադառնալով Հայաստանին եւ թուրքալեզու երկրների հետ Անկարայի հարաբերություններին, ասել է. «Այլ երկրների դատարանների ոչ մի որոշում չի կարող փոխել մեր վերաբերմունքը 1915թ. դեպքերի վերաբերյալ»: Իսկ ինչ վերաբերում է Սան Ֆրանցիսկոյի 9-րդ շրջանի Դաշնային վերաքննիչ դատարանի որոշմանը, թե` Օսմանյան Թուրքիայում սպանված հայերի ժառանգները կարող են փոխհատուցում պահանջել այն կազմակերպություններից, որոնք անցած …
կարդալ ավելինՀՀ Արդարադատության այլեւս նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո ներքաղաքական կուլիսներում քննարկվում է այն հարցը, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թույլ կտա՞ ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին շարունակել պաշտոնավարությունը: Ըստ որոշ աղբյուրների` այս շաբաթվա ընթացքում, այնուամենայնիվ, Մ. Պողոսյանը կհեռացվի աշխատանքից: Հիշեցնենք, որ նա, ինչպես ՀՀ կառավարության նիստում հայտարարել էր …
կարդալ ավելինԴեկտեմբերի 17-ին ՀԱԿ-ը միաժամանակ չորս բողոքի ցույց է կազմակերպելու Հայաստանի տարբեր քաղաքներում` Ապարանում, Մասիսում, Մարտունիում եւ Երեւանում: Քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով անցկացվելիք ցույցերին մասնակցելու են եւ ելույթներ են ունենալու ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների, ՀԱԿ-ի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները:
կարդալ ավելինԵրեկ «Golden Palace» հյուրանոցի նախասրահում ՀՅԴ-ն պաշտոնապես նշել է կուսակցության հիմնադրման 120-ամյակը, որին ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բազմաթիվ կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ՀՀ-ում գործող դեսպանատների ներկայացուցիչները եւ մշակույթի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանն իր ելույթում համեմատականներ է անցկացրել Հայաստանի երեք նախագահների պաշտոնավարության տարիների միջեւ` ասելով. «Առաջին նախագահի …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրների համաձայն, հնարավոր է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը առաջիկայում բավական բարձր պաշտոն ստանա Միավորված ազգերի կազմակերպության` ՄԱԿ-ի համակարգում: Խոսքը Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնի մասին է` նստավայրը Բիշքեկ: Բացառված չէ, որ այդ առաքելությունը Արմեն Հարությունյանը ստանձնի ոչ թե կոնկրետ նույնանուն հաստիքում պաշտոնի նշանակվելով, այլ ՄԱԿ-ի կողմից իրականացվող …
կարդալ ավելինԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի մեջ մեղադրվող Մանվել Հազրոյանը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, տեղափոխվել է Հայաստան: Նա այժմ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալում է եւ ստանում է համապատասխան բուժում: ՊՆ Քննչական ծառայությունից «news.am»-ին հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, եւ դեռեւս հրապարակման ենթակա որեւէ տեղեկություն չեն կարող հաղորդել: Հիշեցնենք, որ …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ասել է, թե նա «թույլ է տվել ոհմակային գործողություն եւ խմբով ծեծի է ենթարկել իրենից փոքրահասակ մարդու»: Ի դեպ, երեկ նա հերքել է, թե «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ նախագահը հրահանգել է …
կարդալ ավելինՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի կարծիքով` ՀՅԴ-ն ընդդիմություն չէ, քանի որ այն «երկակի խաղեր է տալիս»: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Իսկ «Ժառանգություն» կուսակցությունն, ըստ նրա, ի տարբերություն ՀՅԴ-ի` չունի իշխանական լծակներ ու պորտֆելներ:
կարդալ ավելինԸնդամենը 2 օրից` դեկտեմբերի 17-ին, Երեւանի ավագանին ընտրելու է Երեւանի նոր քաղաքապետ: Իսկ մինչ այդ քաղաքական շրջանակների քննարկման թիվ մեկ թեման անցած շաբաթ հրաժարական տված արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի շուրջ զարգացող պատմություններն են: Ավելի շուտ, նրա պաշտոնանկության հարցն արդեն անցյալում է, հիմա քննարկվում է, թե ով է նրա հավանական փոխարինողը: Այս օրերին, անուններ, իհարկե, …
կարդալ ավելին«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելքոնյանի դիտարկմամբ` լրագրողների հանդեպ ճնշումների տեսակետից 2010 թվականը խաղաղ ընթացավ, սակայն 2011-ին իրավիճակի փոփոխությունը չի բացառվում: «Քաղաքական իրավիճակը սրվում է նախընտրական շրջանում: Հետեւաբար` ընտրությունների ընթացքում նկատելի կլինի լրատվամիջոցների հանդեպ ճնշման դեպքերի աճ»,- ասել է Ա. Մելքոնյանը: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» կատարած հետազոտության համաձայն` 2010թ. 3-րդ եռամսյակն ընթացել է բացարձակապես …
կարդալ ավելինԱմերիկյան «Los Angeles Times» պարբերականը իր վերջին համարներից մեկում անդրադարձել է Իրանի հետ հարավկովկասյան երկրների հարաբերություններին եւ դրանց հետ կապված խնդիրներինՀոդվածագիրը հատուկ ուշադրություն է դարձրել «Wikileaks»-ի կողմից հրապարակված այն տեղեկատվությանը, ըստ որի՝ Հայաստանը 2003 թվականին Իրանին զինամթերք է փոխանցել։ LAT-ի այդ հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար: Հայաստանը շրջապատված է ոչ բարեկամաբար տրամադրված երկրներով եւ ներգրավված է …
կարդալ ավելին«ՀՀՇ վարչությունը երեկ որոշում է ընդունել դիմել Եվրամիության կառույցներին եւ Ամերիկայի կառավարությանը, որպեսզի վիզաներ չտրամադրեն բոլոր այն մարդկանց, ովքեր մարտի 1-ի գործերով կեղծ ցուցմունքներ են տվել, կեղծ վճիռներ են կայացրել, կեղծ դատախազական ֆունկցիաներ են իրականացրել, ովքեր բռնություն են գործադրել կամ նպաստել են, որ մեր երկրում քաղբանտարկյալներ լինեն»,- երեկ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀԱԿ-ի …
կարդալ ավելինՄի քանի օր առաջ Մոսկվայի հայկական համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հավաքատեղի դարձած «Ararat Park Hyatt» հյուրանոցում վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Կառլոս Պետրոսյանի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Սարգսյանի միջեւ: Այդ «ռազբորկային» ականատես են եղել մոսկվայաբնակ մի խումբ հայեր: Հիշեցնենք, որ 2004թ. վերջին ԱԱ ծառայության պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվելուց …
կարդալ ավելինԱԺ ԲՀԿ-ական այլեւս նախկին պատգամավոր Արեւիկ Պետրոսյանի փոխարեն, մեր տեղեկություններով` ԱԺ պատգամավոր է դառնալու «Հայրապետյան եղբայրներ», «Եվրոմոթորս» եւ այլ ընկերության սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը` «BMW-ի Հայրոն»: Հիշեցնենք, որ Ա, Պետրոսյանը դեկտեմբերի 8-ին նշանակվել է ՍԴ անդամ: Հ.Հայրապետյանը ԲՀԿ համամասնական ցուցակում զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Նրանից առաջ ցուցակում կան եւս երեք հոգի` դերասան Գուժ Մանուկյանը, ԱԺ աշխատակից …
կարդալ ավելինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ` անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությանը, ասել է. «Արդարադատության նախարարի պաշտոնանկությունը ի՞նչ կապ ունի մարդու իրավունքների ոտնահարման հետ»: Հիշեցմանը, թե նա պատժվել է ԴԱՀԿ պետին չպատժելու համար, ով իր հերթին ապտակել եւ վիրավորել էր իր ենթակային, նա ասել է. «Մանրամասները չգիտեմ, բայց եթե …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Երեւանի քաղաքապետի եւ Արդարադատության նախարարի պաշտոնանկության վերաբերյալ կայացրած որոշումները, միաժամանակ` ասելով. «Սակայն նախընտրելի կլիներ, եթե սա ունենար իրավական բնական ընթացք եւ դատական մարմնի միջոցով որոշվեր մեղավորության հարցը»: Նաեւ հավելել է, թե պետք է այդ պրակտիկան կիրառվի բոլոր դեպքերում, երբ պաշտոնյաների կողմից խախտվում են մարդկանց …
կարդալ ավելին