«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելքոնյանի դիտարկմամբ` լրագրողների հանդեպ ճնշումների տեսակետից 2010 թվականը խաղաղ ընթացավ, սակայն 2011-ին իրավիճակի փոփոխությունը չի բացառվում: «Քաղաքական իրավիճակը սրվում է նախընտրական շրջանում: Հետեւաբար` ընտրությունների ընթացքում նկատելի կլինի լրատվամիջոցների հանդեպ ճնշման դեպքերի աճ»,- ասել է Ա. Մելքոնյանը: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» կատարած հետազոտության համաձայն` 2010թ. 3-րդ եռամսյակն ընթացել է բացարձակապես առանց լրագրողական ճնշումների, ինչը սենսացիա էր` համեմատած վերջին տարիների նույն ժամանակահատվածի հետ: