ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին: Այս լուրը երեկ հաստատել է Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` ասելով. «Մանրամասների բովանդակությանը չեմ տիրապետում: Նման հանդիպումներ էլի են եղել»: Վ. Սողոմոնյանի փոխանցմամբ` Ռ. Քոչարյանը դեկտեմբերի 17-18-ը Մոսկվայում մասնակցել է «ԱՖԿ Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին, ինչից հետո հանդիպել է Ռուսաստանի …
կարդալ ավելինԵրեկ հերթական անգամ օրհնվեց հայտնի սհաթը: Ընդ որում, կրկնակի: Նախ` կեսօրին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Լեզվի մասին» օրենքում լրացումներ, իսկ «Հանրակրթության մասին» օրենքում` փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով վերացվեց Հայաստանում օտարալեզու, այդ թվում` ռուսալեզու դպրոցներ բացելու արգելքը` փաստացի ռուսաց լեզուն հավասարեցնելով պետական լեզվի կարգավիճակին: Իսկ մինչ Երեւանում մտավորականներն ու օտարալեզու դպրոցների դեմ պայքարող հարյուրավոր քաղաքացիներ …
կարդալ ավելին«Անցնող` 2010թ. ընթացքում հանրապետությունում արձանագրված միակ դրական երեւույթը պերճախոս ելույթների առատությունն էր: 2010թ. մենք այնքան ականներ ենք դրել 2011թ. համար, որ դրա ապտակները դեռեւս ուտելու ենք 2011թ.»,- երեկ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, նա ասել է. «Խոսք չունեմ ՀՀ նախագահի վերջին ելույթի շեշտադրումների հետ կապված, …
կարդալ ավելին2008թ. գարնանային մի օր գործարար Բարսեղ Բեգլարյանը հեռուստատեսություններից մեկի եթերում հայտարարեց, թե «կոալիցիան կամաց-կամաց» քանդվում է: Այդ հայտարարությունից մեկ տարի անց` 2009-ի ապրիլի վերջին, կոալիցիայից դուրս եկավ «Դաշնակցություն» կուսակցությունը: Դրանից մոտ մեկուկես տարի անց` այս օրերին, Հայաստանի քաղաքական շրջանակներում քննարկվող ամենահիմնական թեման կոալիցիայից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դուրս գալու հարցն է: Եվ չի բացառվում, որ արդեն …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ներսես Երիցյանին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ նշանակելու մասին` 6 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Երիցյանն ազատվել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, եւ նրա փոխարեն նախարար էր նշանակվել Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, իսկ Ֆինանսների նախարար էր նշանակվել ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:
կարդալ ավելին«Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած վերջին կադրային փոփոխություններով ոչ թե իշխանական բուրգը կազմաքանդվելու է, այլ ավելի է ուժեղանալու»,- երեկ ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա համոզված է, որ նախատեսված քայլերն իրականացվելու դեպքում` իշխանությունն ավելի մեծ աջակցություն է ստանալու, քանի որ նախորդ օրերին տեղի ունեցած պաշտոնանկությունները ինքնանպատակ չեն եղել: «Արմատական փոփոխություններ հնարավոր են, բայց …
կարդալ ավելինԵրեկ news.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ըստ էության, հաստատել է մեր թերթում հրապարակված այն տեղեկատվությունը, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչներից մի քանիսին հանձնարարել է ինտենսիվ աշխատանք տանել վերջին շրջանում պաշտոնանկ արված իշխանական պաշտոնյաներին դեպի ընդդիմություն «բերելու» ուղղությամբ: Հիշեցնենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ գործընթացը սկսվել է Երեւանի արդեն …
կարդալ ավելինԱրցախի հիմնահարցում եւ ընդհանրապես, ադրբեջանական գաղափարախոսությունը հայտնի է իր ցինիկ կեղծարարությամբ։ Չնայած մեծ մասամբ այն հերքվել է մեր պատմաբանների, հայագետների կողմից տարբեր ժամանակներում եւ տարբեր պայմաններում, սակայն մեր հարեւանների քաղաքականության մեջ այն համառորեն շարունակում է օգտագործվել իրավիճակը խճողելու, Արցախյան նվաճումները ստվերելու նպատակներով։ Անզուսպ հերյուրանքն այնքան է միակողմանիորեն բորբոքվել, որ վերջերս դրան անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Նա այցելել է Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն, որը մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում հագեցվել է նաեւ բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով: Կենտրոնում աշխատանքներ են իրականացվել ղեկավար անձնակազմի վերապատրաստման, հիվանդանոցի կառավարման ժամանակակից սկզբունքների եւ համակարգերի ներդրման ուղղությամբ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այս բուժհաստատությունում ընդհանուր …
կարդալ ավելինԹուրքական «Hurriyet» օրաթերթի դիտարկմամբ` Հայաստանի համար ավելի կարեւոր է հայ-թուրքական սահմանի բացումը, քան ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: «Եթե բանաձեւը չընդունվի, ՀՀ իշխանությունները, բնականաբար, հակազդեցություն ցույց կտան, ինչի համար պետք չէ զարմանալ. Հայաստանի Անկախության Հռչակագրի համաձայն` երկրի պետական կառույցների նպատակների շարքում տեղ է զբաղեցնում նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Այնպես որ` Հայաստանի յուրաքանչյուր …
կարդալ ավելին«Ա1+»-ը երկուշաբթի օրը Վարչական դատարան է ներկայացրել իր առաջին հայցադիմումը` պահանջելով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) պարտավորեցնել տրամադրել մրցույթին ներկայացված առաջարկների փաթեթի կրկնօրինակը: Այս մասին երեկ հայտարարել է «Ա1+»-ի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: «Եթե կա արդեն հաղթող ճանաչված ընկերությունը, մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է հանձնաժողովը այդ մրցութային փաթեթների վրա աշխատում»,- ասել է նա: …
կարդալ ավելինԹուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նախօրեին` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձեւը քննարկման օրակարգ բերելուն, հաստատել է, որ անձամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ խնդրելով ամեն ինչ ձեռնարկել հայկական թիվ 252 բանաձեւի կանխարգելման համար: «Ես բացեիբաց նշեցի, որ հայկական բանաձեւի օրակարգ գալը լրջորեն կվնասի մեր թուրք-ամերիկյան հարաբերությունները: Տիկին Քլինթոնը նշեց, որ բոլոր ջանքերը …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ՀՀ Արդարադատության (ԱԱ) նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո նախարարությունում աշխատանքից ազատվելու դիմումների շարք է սկսվել: Մասնավորապես հինգշաբթի օրը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նախարարի մամլո քարտուղար Լանա Մշեցյանը: Օրեր առաջ էլ դիմումներ են գրել եւ աշխատանքից ազատվել են նախարարի խորհրդականներ Թամարա Շաքարյանը եւ Հեղինե Մանուկյանը: Նախարարի օգնական Դավիթ Թադեւոսյանը եւս ազատվել է …
կարդալ ավելինԵԱՀԿ գագաթաժողովի ամենամեծ հիասթափությունը, թերեւս, այն էր, որ Հայաստանը, չնայած սպասումներին, Ադրբեջանին չի զիջել գոնե 2 տարածք: Նման կարծիք է հայտնել «Heritage Foundation»-ի Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով փորձագետ Արիել Քոհենը: «Գագաթաժողովը ցույց տվեց ԵԱՀԿ-ի՝ որպես խաղաղությանը եւ անվտանգությանն աջակցող կազմակերպության հնարավորությունների սահմանները, քանի որ կազմակերպությունը, որն աշխատում է կոնսենսուսի, այլ ոչ թե ձայների մեծամասնության հիման …
կարդալ ավելինՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը Ամանորի տոնի կապակցությամբ հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում մի ուշագրավ կոչ է արել ՀՀ ոստիկաններին. «Մի «թաքուն» ցանկություն էլ ունեմ. կցանկանայի, որ Ոստիկանությունը վերջապես հոգ տաներ այն մասին, որ շատ ջիպերի եւ տաքսիների վարորդներ հետիոտնային անցումներով եւ իրենց կանաչ լույսով անցնող հետիոտներին չվերաբերվեին որպես անօգնական վայրի կենդանիների: Ճանապարհային երթեւեկության կանոնների …
կարդալ ավելին«Իշխանական թեւի որոշ պատգամավորներ իրենց թիկնազորներով այնպես են ժամանում այս կամ այն վայր, որ դառնում է ոչ զանգվածային միջոցառում: Եվ կարծում եմ, որ նոր չէր, որ պետք է նկատվեր այդ խնդիրը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Ս.Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակի …
կարդալ ավելինՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ 2010թ. ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է նաեւ իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին` ասելով. «Շաբաթ օրը ՀՀԿ հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում Հայաստանի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց պետական պաշտոնյայի նոր որակական չափանիշների նշաձողը: Ես վստահ եմ, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր չեն համապատասխանելու երկրի ղեկավարի պահանջներին, չպետք …
կարդալ ավելինՀաջորդ տարվա սկզբից Հայաստանը մտնելու է նախընտրական տարի, թեեւ այսօր էլ արդեն ամեն ինչ տեղի է ունենում նախընտրական գործընթացների տրամաբանությամբ: Այդ թվում` իշխանությունների կողմից վերջին շրջանում կատարվող կադրային փոփոխություններն ու վերադասավորումները բուն իշխանական համակարգում: Ընդդիմությունն` ի դեմս Հայ Ազգային կոնգրեսի, շարունակում է հայտարարել, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, որ իշխանությունները նման քայլերով ավելի են մոտեցնում …
կարդալ ավելինԹուրքական «Zaman» թերթն անդրադառնալով Հայաստանի զինված ուժերին, գրել է. «Չնայած Հայաստանի բնակչության փոքրաթիվ լինելուն` նրա զինված ուժերը (ԶՈՒ) համարվում են Կովկասի ամենաարհեստավարժ, ամենալավ ուսուցված եւ ամենաշարժունակ ուժը: Մի շարք ռազմական հետազոտական կենտրոններ գտնում են, որ Հայաստանի բանակը կովկասյան 3 երկրների (մյուս երկուսն Ադրբեջանն ու Վրաստանն են) բանակներից ամենամարտունակն է: Դժվար է ասել, թե որքանո՞վ են …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովում ներկուլիսային քննարկման առարկա էր դարձել թիկնապահների կամ նրանց օրինական դաշտ բերելու հարցը: Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել էր այդ խնդիրներին: «Ավելորդ չեմ համարում զգուշացնել, որ ինձ համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որ կարելի է տեսնել մեր երկրում. իմ դիրքորոշումը հստակ է` թիկնապահներ կարող …
կարդալ ավելին