Դանիելյանի թիմը հեռանում է

21/12/2010

Մեր տեղեկություններով` ՀՀ Արդարադատության (ԱԱ) նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո նախարարությունում աշխատանքից ազատվելու դիմումների շարք է սկսվել: Մասնավորապես հինգշաբթի օրը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նախարարի մամլո քարտուղար Լանա Մշեցյանը: Օրեր առաջ էլ դիմումներ են գրել եւ աշխատանքից ազատվել են նախարարի խորհրդականներ Թամարա Շաքարյանը եւ Հեղինե Մանուկյանը: Նախարարի օգնական Դավիթ Թադեւոսյանը եւս ազատվել է աշխատանքից: Հիշեցնենք, որ ԱԱ նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունում կադրային ջարդ չի լինելու, եւ պատրաստակամություն էր հայտնել աշխատել նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի թիմի հետ: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, Գ. Դանիելյանի թիմն ինքնակամ հեռանում է: