ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Նա այցելել է Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն, որը մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում հագեցվել է նաեւ բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով: Կենտրոնում աշխատանքներ են իրականացվել ղեկավար անձնակազմի վերապատրաստման, հիվանդանոցի կառավարման ժամանակակից սկզբունքների եւ համակարգերի ներդրման ուղղությամբ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այս բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 2 մլն 900 հազար ԱՄՆ դոլար: Գորիսի բժշկական կենտրոնում Ս. Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքին եւ դրա արդյունքում բուժհաստատությունում ստեղծված պայմաններին, օպտիմալացման ու ներդրումային ծրագրերին:
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ս. Սարգսյանը այցելել է նաեւ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա: