Շմիդտի ուղերձը

21/12/2010

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը Ամանորի տոնի կապակցությամբ հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում մի ուշագրավ կոչ է արել ՀՀ ոստիկաններին. «Մի «թաքուն» ցանկություն էլ ունեմ. կցանկանայի, որ Ոստիկանությունը վերջապես հոգ տաներ այն մասին, որ շատ ջիպերի եւ տաքսիների վարորդներ հետիոտնային անցումներով եւ իրենց կանաչ լույսով անցնող հետիոտներին չվերաբերվեին որպես անօգնական վայրի կենդանիների: Ճանապարհային երթեւեկության կանոնների հանդեպ անհարգալից վերաբերմունքից ամենից առաջ տուժում են տարեց մարդիկ, հաշմանդամ հետիոտները եւ երեխաները: Շատ ջիպ-վարորդների երթեւեկային պահվածքը երբեմն նաեւ արտացոլանքն է այն բանի, թե ինչպես են որոշ քաղաքացիներ վերաբերվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը»: