Հասարակությունը զզվել է

21/12/2010

«Իշխանական թեւի որոշ պատգամավորներ իրենց թիկնազորներով այնպես են ժամանում այս կամ այն վայր, որ դառնում է ոչ զանգվածային միջոցառում: Եվ կարծում եմ, որ նոր չէր, որ պետք է նկատվեր այդ խնդիրը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Ս.Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակի միջոցառմանն ունեցած ելույթում ասել էր, թե «թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքերում, օրենքով սահմանված չափի եւ ձեւի մեջ»: «Հասարակությունը զզվել է այդ անջրպետներից, երբ ինչ-որ մարդիկ, արժանի կամ անարժան, շրջապատում են իրենց թիկնապահներով»,- ավելացրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: