ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի կսրծիքով` ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովում ընդունված հնգակողմ հռչակագիրը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա: «ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակն ակնհայտորեն շատ լուրջ է, հատկապես հաշվի առնելով շփման գծում տեղի ունեցած միջադեպերը, սակայն, կարծում ենք, ԵԱՀԿ-ի Աստանայի վերջին գագաթաժողովին ԼՂ խնդրով ընդունված հնգակողմ հռչակագիրը, որը ստորագրել էին նախագահներ Սարգսյանը, Ալիեւը …
կարդալ ավելինԿոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը շաբաթ օրը հայտարարել է, թե ինքը տեղյակ չէ` արդյոք պաշտոնանկ կարվի՞, թե՞ ոչ: «Այս պահի դրությամբ այդպիսի բան չկա, եթե կա էլ, ես տեղյակ չեմ: Ես շարունակում եմ պաշտոնավարել»,- news.am-ին ասել է նա: Նաեւ հավելել է. «Ինչո՞ւ եք շտապում, եկող շաբաթը շատ հեռու չի, սպասեք, կազատեն, նոր այդ ժամանակ լրատվություն կզետեղեք …
կարդալ ավելինՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի որոշ դրույթներ հաճելիորեն զարմացրել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին: «Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ նախագահը խոսում է Եվրամիության հետ հարաբերությունների մասին, երբ համապատասխան հայտարարություններով հանդես է գալիս ՌԴ ղեկավարը: Այսինքն, այդ իմաստով կարծում եմ, որ Ս. Սարգսյանը միայն հանդես է գալիս …
կարդալ ավելինԵրեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի օրը պաշտոնապես ստանձնեց իր պարտականությունները եւ երդվեց գործել ի բարօրություն Երեւանի բնակիչների: Քաղաքապետի երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: «Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր …
կարդալ ավելինՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով` ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, ում պատճառով աշխատանքից ազատվել է ԱՆ նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, արդեն պատասխանատվություն կրել է իր վարքի համար։ «Այդ պաշտոնյան ենթարկվել է պատասխանատվության նախարարի կողմից: Նույն արարքի համար անձը չի կարող երկու անգամ պատասխանատվության ենթարկվել»,- ասել է նա` հավելելով, թե ԴԱՀԿ ծառայության ղեկավարի …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային ճաշ է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Ս. Սարգսյանը եւ ԵՄ դեսպանները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ համագործակցության զարգացմանը, ԵՄ Ասոցիացման համաձայնագրի բանակցություններին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաեւ ամփոփել անցնող տարվա արդյունքներն ու խոսել հետագա ծրագրերի մասին:
կարդալ ավելին«Դո՛ւք եք Ձեր երեխաների համար լավագույն օրինակը»: Ծնողներին ուղղված այս հորդորը` համապատասխան տեսաշարով սոցիալական գովազդը, «Վիվա Սել»-ի գովազդային ամենահաջող նախագծերից մեկն է: Եթե դու զայրացկոտ նեղմիտի մեկն ես, մեքենաների ազդանշանները համարում ես անձիդ ուղղված մահացու վիրավորանք, մի՛ սպասիր, որ երեխադ բարեկիրթ ու զուսպ լինի: Եթե զիջում ես տարեց եւ հիվանդ մարդկանց, հարգանքով ես վարվում ծնողներիդ …
կարդալ ավելին2010թ. դեկտեմբերի 12-15-ին «APR Group» հետազոտական կենտրոնի կողմից սոցիոլոգիական ուսումնասիրություն է իրականացվել, որի նպատակն էր պարզել, թե ինչպե՞ս են Երեւան քաղաքի բնակիչները վերաբերվում պաշտոնյաների պաշտոնանկ լինելու «առաջին ալիքի» գործընթացներին` Երեւանի քաղաքապետի հրաժարականին ու ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնանկությանը: Ըստ հետազոտության արդյունքների` հարցված երեւանցիների 74.3%-ը դրական է գնահատում վերջին շրջանում տեղի ունեցած կադրային փոփոխությունները, 16%-ը քննադատում է …
կարդալ ավելինՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին եւ հոբելյանական համերգին «Այսօր մենք նշում ենք մեզ համար թանկ մի հոբելյան՝ ՀՀԿ-ի հիմնադրման 20-րդ տարեդարձը: ՀՀԿ հիմնումը 1990թ. բացառիկ իրադարձություն էր Հայաստանի քաղաքական կյանքում: Այդ ժամանակ կուսակցության հիմնադիր ղեկավարի` Աշոտ Նավասարդյանի նկարագիրը` իբրեւ ազատության մարտիկ եւ իբրեւ գործիչ, ինչպես նաեւ՝ …
կարդալ ավելին«Human Rights Watch» միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գիորգի Գոգիան նախօրեին անդրադարձել է «Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր չտալու ՀՌԱՀ որոշմանը: «Հայաստանը մերժեց հեռարձակման արտոնագիր տրամադրել անկախ հեռուստատեսությանը` «Ա1+»-ին, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, ըստ որի` նախկին մերժումները խախտել են արտահայտվելու ազատությունը: Այսօրվա որոշումը հերթական հետքայլն է արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության համար …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ իշխանությունները դեռ չեն շտապում պաշտոնանկ անել ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին ոչ միայն այն պատճառով, որ նրա փոխարեն հարմար թեկնածու չեն գտնում գլխավոր հարկադիրի պաշտոնում: Բանն այն է, որ Պողոսյանը Քանաքեռ-Զեյթուն համայնքում իր բիզնեսների շնորհիվ նաեւ այնպիսի քայլեր է անում, որոնցով կարողանում է ՀՀԿ-ին մեծաքանակ քվեներ բերել: Ի դեպ, Մ. Պողոսյանը Հայաստանը «բանան …
կարդալ ավելինԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով կառավարությունում տեղի ունեցող վերջին փոփոխություններին, ասել է, թե Հայաստանի տնտեսությունը կառավարվում է «բանկային հոգեբանությամբ», ինչը ոչ թե զարգացման խթան է, այլ առաջընթացի խոչընդոտ: Ըստ նրա` շարունակվում է բանկային հոգեբանությամբ տնտեսության կառավարման կադրային քաղաքականությունը, իսկ «կյանքը ցույց է տվել, որ սա լավ ելք չի լինելու»: «Այն, ինչ մենք պետք …
կարդալ ավելին«Էկոնոմիկայի նախարարությունում նրա հնարավորությունները մի փոքր ցածր էին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Ներսես Երիցյանի ազատմանը վերաբերող հարցին: 2008թ. գարնանը, երբ Ն.Երիցյանը նշանակվեց այդ պաշտոնում, լրագրողները ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին հարցրել էին, թե նրա փոխարեն ո՞ւմ է նշանակելու իր խորհրդական: Տ.Սարգսյանը պատասխանել էր, թե Ն.Երիցյանի …
կարդալ ավելինՀնարավոր նոր պաշտոնանկությունների մասին խոսակցությունները ոչ միայն չեն դադարում, այլ համալրվում են նոր անուններով: Բացի մի շարք նախարարների հրաժարականներից, իշխանական վերնախավում քննարկվում է նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի, Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնանկության հարցը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջիկայում` գուցե Ամանորյա տոներից հետո, սպասվում …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրների համաձայն, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչներից մի քանիսին հանձնարարել է ինտենսիվ աշխատանք տանել վերջին շրջանում պաշտոնանկ արված իշխանական պաշտոնյաներին դեպի ընդդիմություն «բերելու» ուղղությամբ: Մեր տեղեկություններով, այդ գործընթացը սկսվել է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի հենց հաջորդ օրը: Ավելին, ՀԱԿ-ի մի քանի անդամներ «կցվել են» կոնկրետ պաշտոնյաների (արդեն նախկին)` …
կարդալ ավելինԲարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներն ու տարբեր պաշտոնյաների փոխատեղումներն արդեն սերիալի նման բան են դառնում: Դրանց նկատմամբ հասարակության մոտ որոշակի հետաքրքրություն կա, բայց իրականում այն, ինչ կատարվում է իշխանական համակարգում, մեծ հաշվով կապ չունի հասարակության ու հասարակական տրամադրությունների հետ: Իշխանությունը ինքնափոփոխվում, ինքնափոխատեղվում է, որից հետո կյանքը շարունակվելու է նույն հունով` հասարակությունն՝ իր համար, իշխանությունն` իր: Եվ երեւի …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վազգեն Խաչիկյանն ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից: Հիշեցնենք, Վերահսկիչ պալատը ծառայությունում իրականացրած ստուգումների ժամանակ լուրջ խախտումներ էր հայտնաբերել: Դեռեւս նոյեմբերի կեսերին տեղեկություններ էին տարածվել, որ Վազգեն Խաչիկյանն աշխատանքից ազատման դիմում է գրել եւ հեռացել Հայաստանից, սակայն այդ ժամանակ Խաչիկյանը հերքել …
կարդալ ավելին«Ոստիկանության ոչ մի ստորաբաժանումում քրեական գործ չի հարուցված, եւ նյութեր էլ չեն նախապատրաստվել»,- անդրադառնալով Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ հարուցել-չհարուցելու մասին հարցին, երեկ ասել է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նաեւ հավելել է, թե ՀՀ նախագահի մամլո խոսնակի տարածած հաղորդագրության մեջ միայն միջադեպի եւ ոչ դաժան ծեծի մասին է խոսք եղել: Հ. Պողոսյանն …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով՝ Հրայր Թովմասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Վերջինս նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, իսկ ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը, ով ՀՀ նախագահի մեկ այլ …
կարդալ ավելին– Ի վերջո, ի՞նչ նպատակ են հետապնդում այս պաշտոնանկությունները կամ փոխատեղումները: Իշխանություններն ինչո՞ւ միանգամից այսքան պաշտոնյաների ազատեցին: – Մենք ունենք 5 տարվա ծրագիր, որն իրագործում ենք: Ո՞վ է ասել, որ նույն կադրը պիտի մինչեւ 5-րդ տարին աշխատի: Կադրային քաղաքականություն է, եւ դա չի նշանակում, որ այդ կադրը շատ վատ էր աշխատում, դրա համար էլ նրան …
կարդալ ավելին