Հեռացրել են

18/12/2010

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վազգեն Խաչիկյանն ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից: Հիշեցնենք, Վերահսկիչ պալատը ծառայությունում իրականացրած ստուգումների ժամանակ լուրջ խախտումներ էր հայտնաբերել: Դեռեւս նոյեմբերի կեսերին տեղեկություններ էին տարածվել, որ Վազգեն Խաչիկյանն աշխատանքից ազատման դիմում է գրել եւ հեռացել Հայաստանից, սակայն այդ ժամանակ Խաչիկյանը հերքել էր այդ լուրերը` ասելով, թե ինքը հետազոտության համար պարզապես մի քանի օրով մեկնել էր Մոսկվա: