Հավաքագրում է «աբիժնիկների՞ն»

18/12/2010

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչներից մի քանիսին հանձնարարել է ինտենսիվ աշխատանք տանել վերջին շրջանում պաշտոնանկ արված իշխանական պաշտոնյաներին դեպի ընդդիմություն «բերելու» ուղղությամբ: Մեր տեղեկություններով, այդ գործընթացը սկսվել է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի հենց հաջորդ օրը: Ավելին, ՀԱԿ-ի մի քանի անդամներ «կցվել են» կոնկրետ պաշտոնյաների (արդեն նախկին)` բանակցություններ վարելու եւ իշխանություններից նրանց «նեղացածությունն» օգտագործելով՝ ՀԱԿ-ին մերձեցնելու նպատակով: Խոսքը, բնականաբար, նախկին պաշտոնյաների կողմից ՀԱԿ-ին ոչ այնքան հրապարակային, որքան ստվերային աջակցություն ցուցաբերելու մասին է: