Չեն հարուցելու

18/12/2010

«Ոստիկանության ոչ մի ստորաբաժանումում քրեական գործ չի հարուցված, եւ նյութեր էլ չեն նախապատրաստվել»,- անդրադառնալով Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ հարուցել-չհարուցելու մասին հարցին, երեկ ասել է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նաեւ հավելել է, թե ՀՀ նախագահի մամլո խոսնակի տարածած հաղորդագրության մեջ միայն միջադեպի եւ ոչ դաժան ծեծի մասին է խոսք եղել: Հ. Պողոսյանն անդրադարձել է նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին (Մանվել Գրիգորյանի որդուն), ով, ըստ մամուլի, ծեծել էր գովազդային գործակալությամբ զբաղվող մի քաղաքացու: «Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետը, վիճաբանել է գովազդային գործակալությամբ զբաղվող մի անհատ քաղաքացու հետ: Վերջինս հայտարարել է, որ Գրիգորյանն իրեն հարվածել է, սակայն այնուհետ այդ քաղաքացին հաշտվել է Մանվել Գրիգորյանի որդու հետ»,- ասել է Հ. Պողոսյանը: