Զարմացած է

11/12/2010

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ` անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությանը, ասել է. «Արդարադատության նախարարի պաշտոնանկությունը ի՞նչ կապ ունի մարդու իրավունքների ոտնահարման հետ»: Հիշեցմանը, թե նա պատժվել է ԴԱՀԿ պետին չպատժելու համար, ով իր հերթին ապտակել եւ վիրավորել էր իր ենթակային, նա ասել է. «Մանրամասները չգիտեմ, բայց եթե ԴԱՀԿ ծառայության պետն է խախտում թույլ տվել, թող նրան հեռացնեն, արդարադատության նախարարին ինչո՞ւ են ազատել»: