Դեկտեմբերի 17-ին ՀԱԿ-ը միաժամանակ չորս բողոքի ցույց է կազմակերպելու Հայաստանի տարբեր քաղաքներում` Ապարանում, Մասիսում, Մարտունիում եւ Երեւանում: Քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով անցկացվելիք ցույցերին մասնակցելու են եւ ելույթներ են ունենալու ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների, ՀԱԿ-ի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները: