քաղաքականություն

Այս քննարկումն անհետեւանք չի մնա

07.12.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ, որին մասնակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկման թեմաների առանցքում եղել են առավելապես կրթության ոլորտի հիմնախնդիրները: «Կարծում եմ, որ մենք 2011թ. առաջին եռամսյակում կփորձենք ի մի բերել մեր աշխատանքը, տեսնել, թե ի՞նչ ենք կարողացել անել: Ես էլ կփորձեմ ձեզ ներկայացնել, …

կարդալ ավելին

Իրենք իրենցով

04.12.2010

Այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու ՀԺԿ 7-րդ համագումարը, որին հրավիրված են ՀԱԿ անդամ բոլոր կուսակցությունների, «Ժառանգության», ՀԿԿ-ի, «Նոր Ժամանակների», «Ժողովրդական կուսակցության» նախագահները: Իշխանական կուսակցություններից որեւէ մեկին ՀԺԿ-ն չի հրավիրել: Ի դեպ, հրավիրված չէ նաեւ ՀՅԴ-ն: Համագումարի ժամանակ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանդես է գալու ծավալուն զեկույցով, որտեղ անդրադառնալու է նաեւ ՀՀ ներքաղաքական իրավիճակին: …

կարդալ ավելին

Մնաց 10 քաղբանտարկյալ

04.12.2010

Քաղբանտարկյալ Ֆելիքս Գեւորգյանն ազատ կարձակվի: Այդ մասին երեկ տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: Նրա խոսքով, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կողմից պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելուն հավանություն է տրվել քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովների կողմից ներկայացված 16 դատապարտյալի …

կարդալ ավելին

Հնարավոր պատերազմի մասին

04.12.2010

«Հայկական ուժերը ավելի լավ են պատրաստված եւ ընդունակ են դիմանալ Ադրբեջանի հետ տեւական հակամարտությանը»,- նման գնահատական է պարունակվում Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից (The International Institute For Strategic Studies) հրապարակված զեկույցում: «Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական մրցակցությունը շատ սուր է: 2009թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 1,4 միլիարդ դոլար (շնորհիվ գազի եւ նավթի), ինչը չորս անգամ …

կարդալ ավելին

Արդյո՞ք խաղաղ կապրենք

04.12.2010

«Այն, որ պատերազմի սպառնալիքը բավականին մեծ էր, դա միջազգային հանրությունը զգում էր ու մտահոգ էր: Եվ համանախագահող երկրների ղեկավարներն իրենց վճռորոշ մոտեցումները Աստանայում ցուցաբերեցին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ հարցի շուրջ զարգացումներին: Հիշեցնենք, որ Աստանայում, մինչեւ ԼՂ կարգավորման մասին հայտարարություն ընդունելը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող …

կարդալ ավելին

Գործակցում են, էլի

04.12.2010

Երեկվա ասուլիսում Հայ դատի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ-ական Կիրո Մանոյանն` անդրադառնալով կոալիցիա վերադառնալու հնարավոր հեռանկարի եւ առաջիկա նախագահական ընտրություններում իշխանությունների հետ համագործակցության մասին հարցին, ասել է. «Եթե խոսքը կոալիցիա վերադառնալու մասին է, այսպիսի ոչ մի խոսակցություն չկա: Կուսակցությունն, ընդհակառակը, որոշել է իր ուղին եւ գնում է: Ինչ վերաբերում է իշխանությունների հետ գործակցությանը, ապա մենք նույնիսկ ՀՀՇ-ի …

կարդալ ավելին

«Լավ է այնքանով, որ ավելի վատը չէ»

04.12.2010

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երեկ հայտարարել է, թե ՀՅԴ-ի մտահոգությունը, որ Աստանայում ավելի վատ փաստաթուղթ կընդունվեր, անտեղի էր: «Դա, բնականաբար, տեղի չունեցավ, որովհետեւ ինչ-որ տեղ անհասկանալի կլիներ, եթե դա տեղի ունենար, թեեւ կային որոշ մտահոգություններ, որ կարող էր նման բան լինել: Այսինքն, հնարավոր է Թուրքիան, Հայաստան-Թուրքիա արձանագրություններով իրեն …

կարդալ ավելին

Աստանայում նորություն չի հնչել,- կարծում է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը

04.12.2010

– Արդյո՞ք Աստանայում ընդունված հայտարարությամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնություն տվեցին Մադրիդյան սկզբունքներին, ինչը չէին արել ավելի քան չորս տարի: – Կարեւոր էր, որ համանախագահող երկրների ղեկավարներն ու մեր երկու երկրների նախագահներն այդ հայտարարությամբ ընդունել են, որ ԼՂՀ խնդրի կարգավորման միակ հնարավոր ճանապարհը խաղաղ կարգավորումն է: Ադրբեջանի նախագահն էլ համանախագահող …

կարդալ ավելին

Հայտարարություն

04.12.2010

Մենք` ներքոստորագրյալ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դատապարտում ենք քաղբանտարկյալ, «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա վերջերս կատարված հարձակումները: 35-ամյա Ն.Փաշինյանը լրագրող է ու ընդդիմադիր ՀԱԿ-ի ակտիվիստ, ով 2008թ. մարտից ի վեր հալածանքների է ենթարկվում իր քաղաքական հայացքների համար: Փաշինյանը բանտարկվել է 2009թ. հուլիսին` 2008թ. փետրվարի 19-ին կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան ողբերգական իրադարձություններով …

կարդալ ավելին

Ոստիկանական «բեսպրեդելը»` Իջեւանում

04.12.2010

Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ, երեկ Հայաստանի 4 քաղաքներում` Երեւանում, Մարալիկում, Հրազդանում եւ Իջեւանում կայացել են բողոքի ակցիաներ` ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Ամենաբազմամարդ ակցիան, որի ընթացքում արձանագրվել են նաեւ միջադեպեր, եղել է Իջեւանում` քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում: Նախ՝ մինչեւ ժամը 14-ին նախատեսված հանրահավաքը, Ոստիկանության բավական բազմամարդ ուժերը նախապես շրջափակել …

կարդալ ավելին

Տժժացել են

02.12.2010

Երեկ` Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի օրը, «Wikileaks»-ը հրապարակել է ամերիկյան դիվանագետների նամակագրության նոր մանրամասներ, որոնցում խոսք է գնում Ղազախստանի քաղաքական վերնախավի սովորույթների մասին: Ըստ այդմ, նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հատուկ սեր է տածում ձիերի նկատմամբ, եւ Աստանայի մոտ գտնվող նախագահական ձիարանը հատուկ պահպանության տակ է գտնվում: Ամերիկյան դիվանագետներն անդրադարձել են նաեւ նրա փեսային՝ Թիմուր Կուլբաեւին, ով իր …

կարդալ ավելին

Գեյթսը սխալվում է

02.12.2010

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում «Wikileaks» կայքի կողմից գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերին, որոնցից մեկի համաձայն, մասնավորապես, ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը ֆրանսիացի գործընկերոջը ժամանակին ասել է. «Ռուսաստանում ժողովրդավարությունը վերացել է, եւ կառավարությունը օլիգարխիկ համակարգի է վերածվել, որն առաջնորդում են անվտանգության ուժերը», պատասխանել է. «Գեյթսը խորապես սխալվում …

կարդալ ավելին

Կոռուպցիան վազող կենդանի չէ

02.12.2010

ՀՀ առողջապահության նորանշանակ ՀՀԿ-ական փոխնախարար Տիգրան Սահակյանը, ով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ավագ որդին է, երեկ «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյո՞ք իր կուսակցական գործունեությունն ազդել է այդ նշանակման վրա, Սահակյանը պատասխանել է. «Կուսակցությունն իր ուրույն դերն ունի նշանակման մեջ: Բայց կոնկրետ իմ նշանակումը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ դա իմ գործն է եղել, …

կարդալ ավելին

Ո՞վ առաջինը կանի «վճռական քայլը»

02.12.2010

Աստանայում երեկ մեկնարկած ԵԱՀԿ գագաթաժողովում ինչպես եւ սպասվում էր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր իրողություններ ի հայտ եկան: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիյոնը, ինչպես նաեւ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել են համատեղ մի հայտարարություն, …

կարդալ ավելին

Ո՞վ է ում զրպարտում

02.12.2010

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության մամլո ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել` «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 30-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: «Դատապարտյալի տեղափոխումը պայմանավորված է վերջինիս կողմից պատիժը կրելու սահմանված կարգի բազմաթիվ խախտումներով, ինչպես նաեւ դատապարտյալների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու իր վարքով, մի շարք զրպարտությունների արդյունքում մյուս …

կարդալ ավելին

Պատգամավորը Դավիթ Հարությունյանն է

02.12.2010

Մեր տեղեկություններով՝ Գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատել են պատգամավոր Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով: Հիշեցնենք, որ վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատել էր մի քանի գերատեսչությունների, այդ թվում նաեւ՝ Գյուղնախարարության աշխատանքները: Դրանից հետո պաշտոններից ազատվեցին փոխնախարարներ եւ վարչության պետեր, նաեւ` Գյուլզադյանը: Այդ դեպքերից մի քանի օր հետո Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը …

կարդալ ավելին

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԱՀԿ գագաթնաժողովում

02.12.2010

Հարգարժա́ն Նախագահ Նազարբաև,Հարգարժա́ն տիկին նախագահող,Տիկնա́յք և պարոնա́յք, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակեր­պու­թյան մասնակից պետությունների ղեկավարների այս հանդիպումը կարելի է յուրահատուկ համարել. այն ԵԱՀԿ առաջին գագաթնաժողովն է 21-րդ դարում և առաջինն է հետխորհրդային տարածքում: Շնորհավորում եմ ղազախ­ստան­յան գործընկերնե­րին և անձամբ Նուրսուլթան Նազարբաևին ակտիվ նախա­գահության և բարձր մակարդակով անցկացվող գագաթնաժողովի համար: ԵԱՀԿ տարածքում բնակվող ժողովուրդները հույսով և …

կարդալ ավելին

Սարգսյանն ու Ալիեւը չհանդիպեցին

02.12.2010

Երեկ Աստանայում ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին հայտարարություն է ընդունվել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի հայտարարության տակ, որով ըստ էության ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում դրված Մադրիդյան սկզբունքները: Սա որոշ իմաստով բեկումնային կարելի է համարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Իհարկե, դա ուղղակիորեն չի արվել, սակայն սա ՀՀ …

կարդալ ավելին

Ընկածին չեն խփում

02.12.2010

Նիկոլ Փաշինյանին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու իրավական հիմքերն առայժմ Արդարադատության նախարարությունը չի հայտնում: Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Ա1+»-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին «Կոշից» «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը համարում է շատ վատ երեւույթ: «Բնականաբար, պետք է փորձեն հիմնավորումներ ներկայացնել, բայց իմ տպավորությամբ, դատվածին դատելու փորձ են անում, որը շատ վատ երեւույթ …

կարդալ ավելին

Ադրբեջանը հերքում է

02.12.2010

Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հերքում են «Wikileaks»-ում հրապարակված դիվանագիտական փաստաթղթերում երկրի նախագահ Իլհամ Ալիեւին վերագրվող մտքերը: Նշենք, որ «Wikileaks» կայքում երկու օր առաջ տեղադրվել էր Ադրբեջանի նախագահի եւ ԱՄՆ փոխպետքարտուղար Բըրնսի բանակցությունների մանրակրկիտ հաշվետվությունը` պատրաստված Բաքվում ամերիկյան դեսպանության աշխատակիցների կողմից: Փաստաթղթում նշվում էր, որ Իլհամ Ալիեւը պաշտոնական Թեհրանին մեղադրել է Ադրբեջանում սադրիչ գործողություններ իրագործելու մեջ: Նույն …

կարդալ ավելին