Մնաց 10 քաղբանտարկյալ

04/12/2010

Քաղբանտարկյալ Ֆելիքս Գեւորգյանն ազատ կարձակվի: Այդ մասին երեկ տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: Նրա խոսքով, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կողմից պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելուն հավանություն է տրվել քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովների կողմից ներկայացված 16 դատապարտյալի վերաբերյալ: Այդ դատապարտյալների թվում է նաեւ Ֆ. Գեւորգյանը: Ըստ նրա, նշված դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ սահմանված կարգի համաձայն, վերջնական որոշում կկայացվի դատարանի կողմից: Ա.Բաբայանը, սակայն, մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում չի մանրամասնել, թե ընդդիմության ներկայացուցիչներից էլ ովքեր են ազատ արձակվելու, կամ երբ են ազատ արձակվելու: