Այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու ՀԺԿ 7-րդ համագումարը, որին հրավիրված են ՀԱԿ անդամ բոլոր կուսակցությունների, «Ժառանգության», ՀԿԿ-ի, «Նոր Ժամանակների», «Ժողովրդական կուսակցության» նախագահները: Իշխանական կուսակցություններից որեւէ մեկին ՀԺԿ-ն չի հրավիրել: Ի դեպ, հրավիրված չէ նաեւ ՀՅԴ-ն: Համագումարի ժամանակ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանդես է գալու ծավալուն զեկույցով, որտեղ անդրադառնալու է նաեւ ՀՀ ներքաղաքական իրավիճակին: Բնականաբար, համագումարն ընտրելու է նախագահ, ով անկասկած լինելու է միակ թեկնածու Ս. Դեմիրճյանը: