«Wikileaks»-ի հրապարակած վերջին գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում՝ Անկարան, հնարավոր է, ի վերջո, հրաժարվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ղարաբաղյան հիմնախնդիրը որպես նախապայման առաջ քաշելուց։ Այս մասին է գրում թուրքական «Hurriyet» օրաթերթը` մեկնաբանելով հրապարակված փաստաթղթերի հնարավոր ազդեցությունը թուրքական արտաքին քաղաքականության վրա: «Կարծես աստիճանաբար հանդարտվում է «Wikileaks»-ի կողմից ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերի հրապարակման արդյունքում բարձրացած առաջին փոթորիկը: …
կարդալ ավելինԻ պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի` երեկ հայտարարություն են ստորագրել նաեւ ՀՀ ԳԱԱ տասնյակ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ: Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարությունը, որի տակ կարող են ստորագրել գիտության ոլորտի բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են: Հայտարարության մեջ ասված է. «Վերջին շրջանում հայ հասարակության, մասնավորապես, մտավորականների, մշակույթի գործիչների, լրագրողների եւ հանրության այլ խմբերի ու անհատների ուշադրությունը …
կարդալ ավելին«Գալա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը բաց նամակ է հղել ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին` կոչ անելով հետեւողականություն ցուցաբերել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանության հարցում: «Վերջերս, երբ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի էր ունենում ԶԼՄ-ների ազատության հարցերով Հարավկովկասյան 7-րդ կոնֆերանսը, ես առիթ ունեցա ունկնդրել հարավկովկասյան երկրների նախագահներին ուղղված Ձեր …
կարդալ ավելինԷկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան մտադիր չէ քաղաքական ապաստան տրամադրել սկանդալային «Wikileaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որի նկատմամբ երեկ միջազգային հետախուզում է հայտարարվել: Հիշեցնենք, որ երեքշաբթի Էկվադորի արտգործնախարարի տեղակալ Կինտո Լուկասը հայտարարել էր, թե իր երկիրը պատրաստ է Ասանժին Էկվադորում բնակվելու իրավունք տալ՝ «առանց որեւէ խնդրի եւ որեւէ պայման չդնելով»: Սակայն ժամեր անց Կորրեան հրաժարվել է …
կարդալ ավելինՁմռան գալստյան հետ էներգետիկային վերաբերող հարցերն ավանդաբար ավելի սուր կերպով են արտահայտվում: Այնպիսի «պատերազմներ», ինչպիսիք նախորդ տարիներին ծավալվեցին Ռուսաստանի եւ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, եւ որի պատճառով Եվրոպան հայտնվել էր սառցահրման վտանգի առջեւ, ամենայն հավանականությամբ, այս անգամ չեն լինի: Այնուամենայնիվ մատակարարի` Ռուսաստանի, եւ սպառողի` Հին աշխարհի միջեւ հակասություններն աստիճանաբար սկսում են սրվել: Գերմանական «Suddeutsche …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Արաբկիրի տարածքային կառույցը կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպել: Դահլիճը լի էր հանրապետականներով: Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ բարձրաստիճան պաշտոնյաներ` ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ …
կարդալ ավելինՌուսաստանի Դաշնային ժողովին ուղղված երկրի նախագահի ուղերձից 20 րոպե անց Դմիտրի Մեդվեդեւը իր սիրելի կայքի` «Twitter»-ի միջոցով շնորհավորել է բոլորին, ովքեր աջակցել են իրեն: «Twitter»-ում «MedvedevRussia» ռեսուրսում Մեդվեդեւը նաեւ պատասխանել է nna_smbatyan օգտատիրոջը, ով գրել էր, թե երազում տեսել էր նախագահին, եւ որ նրանք ընթրել էին «ինչ-որ մռայլ դղյակում»: «Ես երեկ ընդհանրապես չեմ ընթրել, ուղերձն …
կարդալ ավելին2009թ. նոյեմբերին Բրյուսելում կայացավ Քաղաքացիական հասարակության առաջին համաժողովը (ՔՀՀ): ՔՀՀ-ի նպատակն է՝ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) գաղափարների տարածումը, ԱլԳ թիրախ երկրների ներքին խնդիրների լուծման բանալիները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցումը, ԱլԳ գործընթացներին հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության եւ տեղեկացվածության ապահովումը: ՔՀՀ-ն միեւնույն ժամանակ կոչված է միավորելու ԱլԳ անդամ վեց երկրների հասարակություններին՝ միմյանց համար կանխատեսելի դարձնելու, ժողովրդավարական բարեփոխումներին միտված հարցերի …
կարդալ ավելինՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Epress.am-ին ասել է, թե ինքը չէ, որ պետք է մեկնաբանի «Wikileaks»-ի հրապարակած ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերը, մասնավորապես, ՀՀ-ի կողմից Իրանին զենք փոխանցելու վերաբերյալ ԱՄՆ-ի` սպառնալիքներ պարունակող նամակը ՀՀ նախագահին: Նշենք, որ «Wikileaks»-ի կողմից հրապարակած 2008թ. դեկտեմբերի 24-ով թվագրված նամակում, որը Պետդեպն ուղղել էր ՀՀ նախագահին, նշվում …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է երկու կողմերի կառուցողական մոտեցումը եւ ոգին, որպեսզի հնարավոր լինի տարածաշրջանում հասնել խաղաղության, եւ դա Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ նախագահի խնդիրն է»,- կիրակի Աստանայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն: «Եկել է էջը շրջելու ժամանակը, որպեսզի երկու հարեւան երկրները կարողանան ապրել …
կարդալ ավելինԵրեկ ողջ աշխարհը, բառի բուն իմաստով, ցնցվել էր Շվեդիայում գրանցված «Wikileaks» կայքի հրապարակած տեղեկատվության պատճառով: «Wikileaks»-ը, որն արդեն մեծ աղմուկ էր հանել Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ զինուժի գործողությունների վերաբերյալ գաղտնի տեղեկատվության հրապարակմամբ, նախօրեին հրապարակել է ԱՄՆ դիվանագիտական նամակագրությունը։ Կայքը սկսել է ԱՄՆ Պետդեպարտամենտից ամերիկյան դեսպանատներին եւ հյուպատոսություններին ուղարկված ավելի քան 251 հազար հեռագրերի հրապարակումը։ Դրանց …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 30-ին, աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան` մասնակցելու դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 7-րդ գագաթաժողովին: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
կարդալ ավելին«ԼՂՀ հակամարտության կարգավորման դեպքում կա երկու մոտեցում: Մոտեցում, որին դեմ է Ադրբեջանը, եւ մոտեցում, որին դեմ է Հայաստանը: Այդ մոտեցումներից մեկը գալիս է Մինսկի խմբից, հիմնականում Արեւմուտքից` Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Երկրորդը գալիս է Մոսկվայից, եւ դա Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ս. Սարգսյանը երեկ նաեւ այցելել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Ռազմիկ Դավոյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:
կարդալ ավելինԿիրակի օրը «Մուսալեռ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ՀՀՇ երիտասարդական միության (ԵՄ) 12-րդ համաժողովը, որի ժամանակ ընտրվել են հանրապետական խորհրդի 13 անդամներ, ինչպես նաեւ՝ միության ղեկավար կազմը: ՀՀՇ ԵՄ նախագահ է ընտրվել Բաբկեն Ուռուտյանը, որն առանձնապես հայտնի չէ ակտիվ գործունեությամբ: Փոխարենը՝ նա ՀՀՇ-ի Մարալիկի կառույցի ղեկավար, քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի որդին է: ՀՀՇ ԵՄ փոխնախագահ է …
կարդալ ավելին«Այդ հարցը (անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների ազատ արձակման.- խմբ.) լուծվելու է, ես չեմ կասկածում, շատ արագ: Տարբեր ձեւեր են կիրառելո՞ւ իրենց դեմքը փրկելու համար, տարբեր ձեւեր` մեկ երրորդ, կես, չգիտեմ` մեկին հիվանդության պատճառով կարող են ազատել, ներում շնորհել` առանց դիմում գրելու` մերոնցից ոչ ոք դիմում չի գրի»,- շաբաթ օրը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է …
կարդալ ավելինԴեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք գագաթաժողովը կարող է ազդակ հանդիսանալ ԼՂ խնդրի կարգավորման համար: Երեկ նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերը: Նա ակնկալել է, որ գագաթաժողովը հակամարտության կողմերի քաղաքական կամքի առաջընթացի համար կարող է ազդակ հանդիսանալ, ապա հիշեցրել է, որ միջոցառմանը մասնակցելու են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, …
կարդալ ավելինԵրբ համաշխարհային հանրությունը տնտեսական եւ քաղաքական ճգնաժամ է ապրում, գալիս է համաշխարհային նշանակության աղմուկի իսկական ժամանակը: «Wikileaks» նախագիծը, անկասկած, իրենից ներկայացնում է ԱՄՆ ներքաղաքական պայքարի արդյունք, ինչը ինքնին միանգամայն հասկանալի է կոշտ ներքաղաքական պայքարի պայմաններում, բայց ակնհայտ է եւ այն, որ նախագծին մասնակցում են պետություններ, որոնք հանդիսանում են ԱՄՆ մերձավոր գործընկերները: Հիշեցին եւ Կովկասի մասին, …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Ս. Սարգսյանը եւ Փ. Սեմնեբին քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին եւ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
կարդալ ավելինՎաղն Աստանայում, ավելի քան տասնամյա ընդմիջումից հետո, մեկնարկելու է ԵԱՀԿ գագաթաժողովը, որին մասնակցելու համար այսօր Ղազախստան է մեկնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գագաթաժողովի ժամանակ անդրադարձ կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող խնդիրներին: Եվ Հայաստանի քաղաքական վերնախավը լարված սպասում է ԼՂՀ հարցով տեղի ունենալիք քննարկումներին: Իշխանական գործիչները դեռ զերծ են մնում այդ գագաթաժողովում «Հայաստանի ունեցած …
կարդալ ավելին